Պրոկոպիոս Կեսարացի

Պրոկոպիոս Կեսարացի (հունարեն՝ Προκόπιος ὁ Καισαρεύς, ծննդյան և մահվան ստույգ թվականները հայտնի չեն, 490 և 507 թվականների միջև - 562 թվականից հետո), 6-րդ դարի բյուզանդական պատմիչ, գրել է Հուստինիանոս I կայսեր կառավարման պատմությունը։ Եղել է հույն նշանավոր զորավար Բելիսարիոսի քարտուղարը և նրա հետ անմիջականորեն մասնակցելով պարսիկների, վադալների, օստգոթերի դեմ մղած կայսրության պատերազմներին, 551 թվականին շարադրել է «Պատերազմների մասին» աշխատությունը (8 գիրք)։ Խիստ կարևոր տեղեկություններ է հաղորդում մինչ-հուստինիանոսյան ժամանակաշրջանի հայ-բյուզանդական հարաբերությունների, Հուստինիանոս կայսեր մղած պատերազմներին հայերի մասնակցության, հայ անվանի զորավարների, բյուզանդական տիրապետության դեմ հայերի ապստամբությունների մասին։

Պրոկոպիոս Կեսարացի
լատ.՝ Procopius Caesarensis
Ծնվել էմոտ 500
ԾննդավայրԿեսարիա, Palaestina Prima, Բյուզանդական կայսրություն[1]
Մահացել էմոտ 565
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
ՔաղաքացիությունLabarum of the Roman Empire (simple).png Բյուզանդական կայսրություն
ԵրկերThe Buildings?, Secret History? և History of the Wars?
Մասնագիտությունպատմաբան, փաստաբան և գրող
Commons-logo.svg Procopius Վիքիպահեստում

Իր «Կառուցումների մասին» գրքում մանրամասն նկարագրել է կայսեր շինարարական լայն աշխատանքները, այդ կապակցությամբ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Բյուզանդական Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակի, քաղաքների, բերդերի և եկեղեցիների կառուցումների մասին։

Պրոկոպիոսն օգտվել է բանավոր և գրավոր բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում մեզ անհայտ հեղինակի «Հայոց պատմություն»-ից, բայց իր նկարագրած պատմական դեպքերի ժամանակակիցն է, ականատեսն ու մասնակիցն է։ Նա աղբյուրները քննադատաբար օգտագործող, շարադրվող իրադարձությունները վերլուծող և իր սեփական կարծիքը հայտնող հեղինակ է։

ԱղբյուրներԽմբագրել

  • Իսկանյան Վ., Հայ-բյուզանդական հարաբերությունները IV-VIIդդ., Երևան, 1991 թ.

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 440