Հստակ տարբերակում է միայն բայը, անունը և եղանակավորող բառ-մասնիկները, չկա գոյականի և ածականի որոշակի տարբերակում (նույնը և նախդիրի և շաղկապի միջև)։ Ունի թույլ շեշտ։
Ամհարական գիրը եթովպիական գիրն է՝ լրացուցիչ նշաններով հանդերձ։ Ամհարերեն գրելու և տպելու համար պահանջվում է շուրջ 296 նշան։ Գրավոր հիշատակարանները սկիզբ են առնում 14-15-րդ դարերից[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 323)։