Խանություն, ենթակա ավատատիրական իշխանություն՝ խանի գլխավորությամբ, որը ենթարկվում էր երկրի միապետին (շահ)։ Գոյություն է ունեցել Մերձավոր Արևելքում, հիմնականում Պարսկաստանում՝ Աֆշարների, Ղաջարիների արքայատոհմերի կառավարման ժամանակ։

18-րդ դարի կեսին և 19-րդ դարի սկզբին խանության կարգավիճակում էին Արևելյան Հայաստանի բոլոր գավառները, որոնք համախմբված էին Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի և Գանձակի (Արաքս գետից հյուսիս), Խոյի, Ղարադաղի, Մակուի, Ուրմիայի (Արաքս գետից հարավ) խանություններում։

Պատմություն խմբագրել

Անվանումը նույնական է զարգացած միջնադարում գոյություն ունեցող թյուրքական, թաթար-մոնղոլական պետական կազմավորումների հետ (Ոսկե հորդա, Իլխանություն, Կազան, Ղրիմ և այլն), սակայն ուշ միջնադարում՝ որպես վարչաքաղաքական միավոր, կիրառվում էր միայն Իրանում։ Միջին Ասիայում շարունակել են գործել մի քանի խանություններ (Խիվա, Բուխարա և այլն), որոնք, սակայն ինքնիշխան պետություններ էին։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 15