«Գայլի ժամը» (շվեդ.՝ Vargtimmen), շվեդական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված հայտնի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի կողմից, 1968 թվականին։ Սա Բերգմանի միակ ֆիլմն է, որն իր մեջ պարունակում է հոգեբանական սարսափի կամ հորորի ժանրերը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1968 թվականի փետրվարի 19-ին, Շվեդիայում։

Գայլի ժամը
շվեդ.՝ Vargtimmen
Երկիր Շվեդիա
Ժանրսարսափ ֆիլմ և դրամա
Թվական1968, փետրվարի 19, 1968[1], փետրվարի 29, 1968[1], մարտի 1, 1968[1] և ապրիլի 9, 1968[1]
Լեզուշվեդերեն
ՌեժիսորԻնգմար Բերգման
Սցենարի հեղինակԻնգմար Բերգման
ԴերակատարներՄաքս ֆոն Սյուդով, Լիվ Ուլման, Գերտրուդ Ֆրիդ, Գեորգ Ռուդեբերգ, Էրլանդ Յուզեֆսոն, Ինգրիդ Թյուլին, Ալան Էդվալ, Նայմա Վիֆսթրանդ, Ֆոլկե Սունդկվիստ, Լեն Հյորցբերգ[2], Միքայել Ռունդքվիստ[2] և Մոնա Սեյլից[2]
ՕպերատորՍվեն Նյուկվիստ
ԵրաժշտությունՅոհան Սեբաստիան Բախ
ԿինոընկերությունSF Studios
Տևողություն87 րոպե

Սյուժե

խմբագրել

Ռեժիսորի ձեռքում, հայտնվում է հանգուցյալ նկարիչ՝ Յուհան Բորգի օրագիրը, որի բովանդակությունը և հիմք է դառնում, այս պատմության համար։ Պատմությունը պատմում է Յուհանի կինը՝ Ալմա Բորգը։ Ներկայացված է նկարչի և իր կնոջ կյանքն ու ապրելակերպը, մի ծովափնյա գյուղում, որտեղ նրանք տեղափոխվում են։ Սկզբում ամեն ինչ լավ էր, սակայն հետագայում, Յուհանի պահվածքում տարօրինակություններ են նկատվում։ Նա սկսում է տառապել անքնությամբ, պահերով զգում է, որ հիվանդ է, կոպիտ է պահում իրեն, երբեմն ինչ որ չար տեսիլքներ է տեսնում և այլն... Յուհանը չարչարվում է ոմն չարքերից, բայց ավելի շատ այն ժամանակահատվածից, որը կոչվում է «գայլի ժամ»։ Դա ժամը երեքից-չորսն ընկած ժամանակահատվածն է, երբ ոտքի են կանգնում աշխարհի բոլոր չար ուժերը։ Դա այն ժամն է, երբ մարդը մտքերում արդյունքներ կայացնելից, կարող է նույնիսկ խելագարվել, ինչը և լինում է նկարիչ Բորգի հետ։ Այդ ամենը նա նկարագրում է իր օրագրի մեջ, որը թաքուն ընթերցում է իր կինը՝ Ալման։ Վերջինս շատ է անհանգստանում ամուսնու հոգեբանական ծանր ապրումների համար և ցանկանում է ամեն ինչով օգնել Յուհանին, բայց ապարդյուն։ Ամենացավալի փաստ այն է, որ այդ բոլոր խորհրդավոր բաները, կատարվում են Ալմայի հղիության ընթացքում։ Ամեն ինչի հետ մեկ տեղ, ծավալվում է նաև ստորացումների պատմությունը, որոնք նկարիչը կրում է՝ մեծ հասարակության կողմից, շփում բացելով հարուստ անձերի հետ։ Ներկայացված են տղամարդու և կնոջ սիրային հարաբերությունները, նրանց բաժանումը, երիտասարդությունն ու ծերությունը։

Ֆիլմի ստեղծողներ

խմբագրել
 
Ինգմար Բերգման
 
Մաքս ֆոն Սյուդով
 
Լիվ Ուլման

Նկարահանող անձնակազմ

խմբագրել
  • ռեժիսոր - Ինգմար Բերգման
  • պրոդյուսեր - Լարս-Ուվե Քարլբերգ
  • սցենարիստ - Ինգմար Բերգման
  • օպերատոր - Սվեն Նյուքվիսթ
  • երաժշտություն - Լարս Յոհան Վերլե
  • մոնտաժ - Ուլլա Ռիգե

Դերակատարներ

խմբագրել
Դերակատար Դեր
Մաքս ֆոն Սյուդով Յուհան Բորգ Յուհան Բորգ
Լիվ Ուլման Ալմա Բորգ Ալմա Բորգ
Ինգրիդ Թուլին Վերոնիկա Ֆոգլեր Վերոնիկա Ֆոգլեր
Հերտրուդ Ֆրիդ Կորինն ֆոն Մերկենս Կորինն ֆոն Մերկենս
Գեորգ Րյուդեբերգ արխիվիստ Լինդհորդս արխիվիստ Լինդհորդս
Էրլանդ Յուզեֆսոն բարոն ֆոն Մերկենս բարոն ֆոն Մերկենս
Նայմա Վիֆսթրանդ ծեր կին մեծ գլխարկով ծեր կին մեծ գլխարկով
Ուլֆ Յոհանսսոն թերապեվտ Հեերբրանդ թերապեվտ Հեերբրանդ
Հուդրոն Բրոսթ Գամլա ֆոն Մերկենս Գամլա ֆոն Մերկենս
Բերթիլ Անդենբերգ Էռնստ ֆոն Մերկենս Էռնստ ֆոն Մերկենս

Մրցանակներ

խմբագրել

«Գայլի ժամը» ֆիլմն արժանացել է երկու մրցանակի.

  • 1969 թվական - ԱՄՆ-ի քննադատների ազգային հասարակության մրցանակ
  • 1969 թվական - ԱՄՆ-ի քննադատների ազգային խորհրդի մրցանակ (National Board of Review)
  • լավագույն դերասանուհի - Լիվ Ուլման (նաև «Ամոթ» ֆիլմի համար)

Պրեմիերան տարբեր երկրներում

խմբագրել

«Գայլի ժամը» ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1968 թվականի փետրվարի 19-ին, Շվեդիայում։

Անվանումը այլ լեզուներով

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ

խմբագրել