Դեյվիդ Հեդիսոն
Դեյվիդ Հեդիսոն (անգլ.՝ David Hedison, մայիսի 20, 1927[1][2], Փրովիդենս, ԱՄՆ - հուլիսի 18, 2019[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայկական ծագումով ամերիկացի դերասան։
Դեյվիդ Հեդիսոն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1927[1][2] |
Ծննդավայր | Փրովիդենս (Ռոդ Այլենդ), ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 18, 2019[3] (92 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Neighborhood Playhouse թատերական դպրոց, Բրաունի համալսարան և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկահայ |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1949-2014 |
Ամուսին(ներ) | Բրիջիթ Հեդիսոն (1968 թվականից) |
Երեխա(ներ) | Ալեքսանդրա Հեդիսոն Սերենա Հեդիսոն |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0373314 |
davidhedison.net/hedison/ | |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1929 թվականի մայիսի 20-ին, Փրովիդենսում, Արա (Ալբերտ) Հեդիսոնի (1895-1977) և Ռոզ Պողոսյանի ընտանիքում։ Պապը, մինչև ծնվելը, ձևափոխել է այդ անունը Հեդիցյան ազգանունից։ Նրա մեծ հայրը՝ Հարություն Հեդիցյանը, Ամերիկա էր գաղթել Շապին-Գարահիսարից։ Նրա երեք զավակները ծառայել են ամերիկյան բանակում։ Ծնյալ Ալբերտ Դեյվիդ Հեդիսոն, դեռ հինգ տարեկանում որոշում է դառնալ դերասան և հետագայում նշել, որ իր դերասանական տաղանդը ժառանգել է տատից՝ պոլսեցի Սերմա Բոյաջյան Հեդիցյանից, որը խուսափելով թուրք պաշտոնյայի լպրիշ սիրահետումներից մեկնել է Փարիզ, այնտեղ աչքի ընկել հայկական թատերական ներկայացումներում։
Բրաուն համալսարանում սովորելուց հետո 16 տարեկանում Դեյվիդը տեղափոխվել է Նյու-Յորք և ուսանել թատերարվեստ տեղի «Նեյբրհուդ» թատրոնում՝ աշակերտելով դերասանուհի Յութա Հագենին[5][6]։
Ֆիլմագրություն խմբագրել
- «Թշնամին ներքևում է»
- «Ռոբին Հուդի որդին», Ջեյմիի դերով
- «Ծովայիններ, առաջ», Ջեթֆիլդի դերով
- «Կորուսյալ աշխարհ», Էդ Մալոունի դերով
- «Երբևէ պատմված ամենամեծ պատմությունը», Փիլիպոսի դերով
Պատմություն խմբագրել
Դևիդ Հեդիսոնը զբաղվել է նաև տարբեր մարզաձևերով (ձիարշավ, լող, դահուկ, թենիս), սիրել է հավաքել հին ձեռագրեր։ Եղել է ՀԲԸՄ անդամ, 1980 թվականին մասնակցել է «Լու Գրանտ» հեռուստածրագրին «Ուշադրության կենտրոնում հայերն են» մասում։ Բարձահասակ, կաղնեգույն աչքերով, աթլետիկ կազմվածքով գեղադեմ Դեյվիդ Հեդիսոնը կինո է մուտք գործել 1957 թվականին։ Նա նկարահանվել է նաև Ջեյմս Բոնդի մասին պատմող կինոֆիլմերում։ Դերասանի ավագ դուստրը՝ Ալեքսանդրա Հեդիսոնը գնացել է հոր ճանապարհով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137235887 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 Meghalt a James Bondból ismert David Hedison
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ Բախչինյան, Հայերը համաշխարհային կինոյում, 2014 Երևան
- ↑ Դեյվիդ Հեդիսոնի մասին imdb.com կայքում
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Հեդիսոն» հոդվածին։ |