Էմմանուել Սենյե (ֆրանս.` Emmanuelle Seigner, ծնվ. 1966 թ. հունիսի 22, Փարիզ), ֆրանսիացի դերասանուհի, մոդել և երգչուհի։ Երեք անգամ ներկայացվել է «Սեզար» մրցանակի։

Էմմանուել Սենյե
Ծնվել էհունիսի 22, 1966(1966-06-22)[1][2][3][…] (57 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և երգչուհի
Ամուսին(ներ)Ռոման Պոլանսկի
Երեխա(ներ)Մորգան Պոլանսկի և Էլվիս Պոլանսկի

Կենսագրություն խմբագրել

Էմմանուել Սենյեն ծնվել է հայտնի լուսանկարչի և լրագրողուհու ընտանիքում։ Նրա պապը հայտնի դերասան Լուի Սենյեն է, իսկ քույրը` դերասանուհի Մաթիլդա Սենյեն։ Էմմանուելը սովորել է կաթոլիկական վանական համալիրին կից դպրոցում։ 14 տարեկանում սկսել է մոդելի կարիերան և իր արտաքինի շնորհիվ ձեռք է բերել միջազգային ճանաչում։ Նրա լուսանկարները հայտնվել են բազմաթիվ ամսագրերի շապիկներին։

Էմմանուել Սենյեի կինոդեբյուտը կայացել է 1984 թվականին, երբ նկարահանվել է «Մեդուզաների տարին» կինոնկարում։ 1985 թվականին Ժան Լյուկ Գոդարը նրան նկարահանել է «Խուզարկուն» կինոնկարում ` Ջոնի Հոլիդեյի և Նատալի Բայի հետ միասին։ Իր դերասանական կարիերայի սկզբում Էմմանուել Սենյեն նկարահանվում էր հիմնականում հոգեբանական ֆիլմերում ` «Տարօրինակ հիվանդություն» (1990 թ.), «Ժպիտ» (1994 թ.) և այլն։ 1997 թվականին իր ուժերը փորձել է իր համար նոր ժանրում, նկարահանվելով «Աստվածության հետապնդումը» կատակերգական մելոդրամայում։

1998 թվականին Էմմանուել Սենյեն նկարահանվել է իր առաջին ամերիկյան «ՌՊՄ» կինոնկարում ` կատարելով գլխավոր դերը։ Նույն թվականին նկարահանվել է նաև «Վանդոմյան հրապարակ» կինոնկարում ` Կատրին Դենյովի հետ միասին։ Այս դերի համար Էմմանուելը ներկայացվել էր «Սեզար» մրցանակի։ 2003 թվականին նա «Մարմիններ առևանգողը» կինոնկարում կատարել է գլխավոր դերը։ 2009 թվականին նկարահանվել է իտալա-ամերիկյան «Ջալլո» կինոնկարում։

Դերասանուհու ֆիլմագրությունում շարունակում էին հայտնվել նաև կատակերգություններ` «Նրանք ամուսնացան և ունեցան շատ երեխաներ» (2004 թ.), «Վերջին չորս երգերը» (2007 թ.), «Գաղտնանիշը փոխվել է» (2009 թ.) և այլն։ Որոշ ժամանակ անց նա նկարահանվել է «Սկաֆանդրը և թիթեռը» (2007 թ.) կինոնկարում։ Նույն թվականին նկարահանվել է նաև Էդիթ Պիաֆի մասին պատմող «Կյանքը վարդագույնի մեջ» կինոնկարում։ 2010 թվականին նկարահանվել է «Անհրաժեշտ սպանություն» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը ամերիկացի դերասան Վինսենթ Գալլոն է։

1989 թվականին Էմմանուել Սենյեն ամուսնացել է հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու հետ և նկարահանվել նրա «Անմտության եզրին» («Անսանձը» 1988 թ., Հարիսոն Ֆորդի հետ միասին), «Դառը լուսին» (1992 թ., Պիտեր Կոյոտի հետ միասին), «Իններորդ դարպասներ» (1999 թ., Ջոնի Դեփի հետ միասին), «Վեներան մորթիներով» (2013 թ., Մաթյո Ամալրիկի հետ միասին) ֆիլմերում։

Էմմանուել Սենյեն և Ռոման Պոլանսկին ունեն երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։

Ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1984 Մեդուզաների տարին L'année des méduses -
1985 Խուզարկուն Détective Բահամյան արքայադուստր
1986 Մասնավոր դասեր Cours privé Զանոնա
1987 Անսանձը (Անմտության եզրին) Frantic Միշել
1990 Տարօրինակ հիվանդություն Il male oscuro աղջիկ
1992 Դառը լուսին Bitter Moon Միմի
1994 Ժպիտ Le sourire Օդիլիա
1996 Հուսով եմ, որ դա շարունակվում է Pourvu que ça dure Ջուլիա Նեյրակ
1997 Նիրվանա Nirvana Լիզա
1997 Աստվածության հետապնդումը La divine poursuite Բոբբի
1998 ՌՊՄ RPM Միշել Կլեր
1998 Վանդոմյան հրապարակ Place Vendôme Նատալի
1999 Իններորդ դարպասներ The Ninth Gate բաբելոնյան անառակուհի
1999 Տհասը Buddy Boy Գլորիա
2000 Այս նամակը ինձ գրել է Ֆերնանդո Կրապը Fernando Krapp m'a écrit cette lettre -
2001 Վհուկները դեպի հյուսիս Streghe verso nord Լյուսիլա
2001 Ծովալճակ Laguna Թելմա Պիանոն
2003 Մարմիններ առևանգողը Corps à corps Լորա Բարտելլի
2003 Անմահները Os Imortais Մադլենա Դյուրանդ
2004 Նրանք ամուսնացան և ունեցան շատ երեխաներ Ils se marièrent et eurent beaucoup d'enfants Նատալի
2004 Առանց քեզ Sans toi Արմելա
2005 Հետին պլան Backstage Լաուրա Ուաքս
2007 Վերջին չորս երգերը Four Last Songs Ելենա
2007 Կյանքը վարդագույնի մեջ La môme Տիտինա
2007 Սկաֆանդրը և թիթեռը Le scaphandre et le papillon Սելինա Դեմուլեն
2007 Բեռլին Berlin Կարոլինա
2008 Ջալլո Giallo Լինդա
2009 Գաղտնանիշը փոխվել է Le code a changé Սառա Մաթեյ
2010 Դուստրեր - մայրեր Chicas Նուրիա
2010 Անհրաժեշտ սպանություն Essential Killing Մարգարետ
2012 Մի քանի ժամ` մինչ գարուն Quelques heures de printemps Կլեմենս
2012 Մարդը, ով ծիծաղում է L'homme qui rit հերցոգուհի Ժոզիանա
2012 Տանը Dans la maison Էսթեր Արտոլ
2013 Վեներան մորթիներով La Vénus à la fourrure Վանդա Ժուրդեն
2013 Հավատալ Croire Իզաբել
2016 Ժադովիլի պաշարումը The Siege of Jadotville -
2016 Օգնիր ողջերին Réparer les vivants Մարիաննա
2016 Ստալինի բազմոցը Le divan de Staline Լիդիա
2017 Հիմնված է իրական դեպքերի վրա D'après une histoire vraie Դելֆինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Discogs — 2000.
  2. filmportal.de — 2005.
  3. GeneaStar
  4. Deutsche Nationalbibliothek Record #129422568 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմանուել Սենյե» հոդվածին։