Բացել գլխավոր ցանկը

Լիվ Ուլման (նորվ.՝ Liv Johanne Ullmann, դեկտեմբերի 16, 1938, Տոկիո, Ճապոնիա), նորվեգացի դերասանուհի, նաև ռեժիսոր և սցենարիստ։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել խաղալով շվեդ հռչակավոր ռեժիսոր Ինգմար Բերգմանի մի շարք ֆիլմերում։

Լիվ Ուլման
Liv Ullmann 2014.jpg
Ծնվել էդեկտեմբերի 16, 1938(1938-12-16)[1][2][3][4][5][6] (80 տարեկան)
ԾննդավայրՏոկիո, Ճապոնիա[1]
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա[7]
Flag of Sweden.svg Շվեդիա[7]
ԱզգությունՆորվեգացիներ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունգրող, կինոռեժիսոր, սցենարիստ, ինքնակենսագիր, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, հեռուստառեժիսոր, թատրոնի դերասանուհի և դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Dragan Babić? և Ինգմար Բերգման
Երեխա(ներ)Լին Ուլման և Լին Ուլման[8]
Պարգևներ և մրցանակներԴագ Համարշոլդի պատվո մեդալ, Դոնոսիտա պարգև, South Trøndelag county Culture Award?, Տելենոր մշակութային մրցանակ, Նորվեգիայի արվեստի խորհրդի պատվավոր մրցանակ, Օսլո քաղաքի մշակութային մրցանակ, Trondheim Municipality Culture Award?, Ամանդա կոմիտեի պատվավոր մրցանակ, «Պեր Գյունտ» մրցանակ, Q19360313?, Սուրբ Օլավի շքանշանի աստղով կոմանդոր, Չորս Ազատությունների մրցանակ և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Լիվ Ուլմանը ծնվել է 1938 թվականին Տոկիոյում։ Մանկությունն ու պատանեկությունը անց է կացրել Կանադայում, ապա դերասանական վարպետություն է սովորել Լոնդոնում, աշխատելով Ստավանգեր թատրոնում, իսկ ավելի ուշ Օսլոյի Ազգային թատրոնում։

Կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1957 թվականից նորվեգական ու շվեդական ֆիլմերում, բայց ճանաչում նրան բերեց 1966 թ. Ինգմար Բերգմանի «Անհատ» ֆիլմում Էլիզաբեթ Ֆոգելի դերը։ Այս ֆիլմից հետո նա նկարահանվեց Բերգմանի շատ ֆիլմերում։ 1966 թվականի օգոստոսի 9-ին Ուլմանը Ինգմար Բերգմանից աղջիկ ունեցավ (չնայած ամուսնացած չէր նրա հետ)՝ Լինն Ուլման, ով դարձավ գրող և լրագրող։

Բացի Բերգմանի ֆիլմերում նկարահանվելուց Լիվ Ումանը նաև հաջողությամբ հանդես էր գալիս Բրոդվեյի բեմերում, խաղալով Հենրիկ Իբսենի պիեսների բեմադրություններում։ 1977 թ. լույս տեսավ նրա ինքնակենսագրականը՝ «Փոխոփություն»։ Ինգմար Բերգմանի հետ վերջին աշտանանքը դարձավ «Սարաբանդա» դրաման։ Սկսած 1990-ական թթ. Լիվ Ուլմանը զբաղվում էր նաև ռեժիսորական աշխատանքներով։

2008 թվականին Լիվ Ուլմանը հրավիրվեց որպես Մոսկովյան երեսուներորդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ[9].

ՖիլմագրությունԽմբագրել

Ընդհանուր թվով Ուլմանը նկարահանվել է 50-ից ավելի ֆիլմերում, ևս 6 ֆիլմի ռեժիսոր է, 3 ֆիլմի համար գրել է սցենար։ Առավել նշանավոր ֆիլմերից են՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118625233 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. SNAC — 2010.
  3. Internet Broadway Database — 2000.
  4. filmportal.de — 2005.
  5. Munzinger-Archiv — 1913.
  6. Brockhaus Enzyklopädie
  7. 7,0 7,1 LIBRIS — 2012.
  8. Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  9. XXX ММКФ (2008) (Ստուգված է 1 Հուլիսի 2010)