Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ

Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ, Ջոնաթան Սաֆրան Ֆոերի համանուն վեպի հիման վրա 2011 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ (ժանր՝ դրամա)։ Ռեժիսոր՝ Սթեֆան Դալդրի, սցենարի հեղինակ՝ Էրիկ Ռոտ։ Դերերում՝ Թոմաս Հորն, Թոմ Հենքս, Սանդրա Բուլլոք, Մաքս Վոն Սիդոու, Վիոլա Դեվիս, Ջոն Գուդման և Ջեֆրեյ ՈՒրայթ:Ֆիլմը նկարահանվել է Նյու Յորքում։ Այն ունեցել է սահմանափակ թողարկում 2011 թվականի դեկտեմբերի 25-ին Warner Bros. կինոընկերության կողմից Միացյալ Նահանգներում, և հանրային թողարկում` 2012 թվականի հունվարի 20-ին։ Չնայած տարբեր կարծիքներին` ֆիլմը առաջադրվել է երկու` Academy Awards, Best Picture մրցանակաբաշխություններին, իսկ Մաքս Վոն Սիդոուն ճանաչվել է լավագույն դերասան։ Ֆիլմի շահույթը կազմում է 55.2 միլիոն ԱՄՆ դոլար։ 2012 թվականի մարտի 27-ից հասանելի է Blu-ray, DVD և թվային ներբեռնման ֆորմատներով։

Picto infobox cinema.png
Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ
անգլ.՝ Extremely Loud and Incredibly Close
National Park Service 9-11 Statue of Liberty and WTC fire.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհասունացման պատմություն, դրամա[1][2][3][…] և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմաահաբեկչություն, Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ և Աուտիզմ
ՀիմքExtremely Loud and Incredibly Close?
Թվական2011, փետրվարի 16, 2012[4] և մարտի 8, 2012[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Դոլդրի[2][6][7][…]
ՊրոդյուսերՍքոթ Ռուդին
Սցենարի հեղինակԷրիկ Ռոթ
ԴերակատարներThomas Horn?[6][8][7][…], Մաքս ֆոն Սյուդով[6][8][7], Սանդրա Բուլոք[6][8][7], Վիոլա Դեվիս[8][7], Թոմ Հենքս[6][8][7], Ջոն Գուդմեն[8][7], Ջեֆրի Ռայթ[8][7], Zoe Caldwell?[8], Jim Norton?[8], Ջեյմս Գանդոլֆինի[7], Սթեֆեն Հենդերսոն[8], Ստեֆեն Հենդերսոն[9], Ադրիան Մարտինես[9], Քրիս Հարդվիք[9], Madison Arnold?[9] և Քեթրին Քուրտին[9]
ՕպերատորՔրիս Մենգես
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՔլեր Սիմփսոն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունParamount Pictures, Սքոթ Ռուդին Փրոդաքշնս և Warner Bros.
Տևողություն129 րոպե
Շահույթ47 847 881 $[10]
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

9-ամյա Օսկար Շելլը՝ Թոմաս Շելլի որդին, ուներ Asperger սինդրոմ։ Թոմասը հաճախ էր Օսկարին հանձնարարում առաջադրանքներ` կապված իր գաղտնիքների հետ։ Վերջին առաջադրանքը ապացուցում էր, որ Նյու Յորքն ունի վեցերորդ արվարձան։ Փառատոնին Թոմասն ու Օսկարը Նյու Յորքի աղբահանման տարածքում խաղում էին՝ փորձելով գտնել հուշումներ։ Խաղը պահանջում էր շփում մարդկանց հետ, և դա Օսկարի համար հեշտ չէր։

«Եթե ամեն բան հեշտ լիներ նվաճելը, դրանք չէին լինի արժեքավոր»։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Օսկարին և նրա դասընկերներին շուտ էին ազատել դասերից, երբ Լինդան(Օսկարի մայրը)դեռ աշխատանքի էր։ Երբ Օսկարը հասավ տուն, գտավ ինքնապատասխանիչի հինգ հաղորդագրություն, որ թողել էր հայրը և հայտնում էր, որ համաշխարհային առևտրի կենտրոնում է։ Երբ Թոմասը զանգեց վեցերորդ անգամ, Օսկարն այքան վախեցած էր, որ չպատասխանեց։ Ինքնապատասխանիչը ձայնագրում էր վեցերորդ նամակը, որը դադարեց, երբ շենքը փլուզվեց։ Օսկարը հասկացավ, որ հայրը մահացել է, և ընկավ հատակին։ Նա փոխարինեց ինքնապատասխանիչը նորով, և հինն այնպես թաքցրեց, որ մայրը երբեք չգտնի։  

Շաբաթներ անցան այն օրվանից, որն Օսկարն անվանում էր ՛՛վատագույն օր՛՛:Օսկարի և մոր հարաբերությունները վատանում են, քանի որ մայրը չէր կարողանում բացատրել ինչու համաշխարհային առևտրի կենտրոնը պայթեց և հայրը զոհվեց։

Մեկ տարի անց Օսկարը մի ծաղկաման է գտնում հայրիկի զգեստապահարանից, որում կար ծրար բանալիով և ՛՛Բլեք՛՛գրությամբ։ Նա երդվում է գտնել, թե ինչ է բացում այդ բանալին։ Օսկարը հեռախոսագրքում գտնում է 472 Բլեք ազգանունը կրող մարդու և որոշում այցելել նրանց՝ պարզելու, թե ով է նրանցից ճանաչել իր հորը։ Նրա առաջին հանդիպումը Էբի Բլեքի հետ էր, ով վերջերս էր բաժանվել ամուսնուց։ Նա Օսկարին ասաց, որ չգիտի ով է Թոմաս Շելլը։

Մի օր Օսկարը նկատեց, որ մի անծանոթ տղամարդ մտավ իր տատիկի տուն։ Անծանոթը չէր խոսում Երկրորդ համաշխարհային պատերազմում ծնողների մահվան արդյունքում կրած տռավմայի պատճառով։ Նա մարդկանցհետ շփվում էր իր նոթատետրի և ձեռքի դաջվածքների օգնությամբ՝ ՛՛Այո՛՛ և ՛՛Ոչ՛՛: Երբ նրանք ընկերացան և միասին սկսեցին փնտրել բանալու փականը, Օսկարը սովորեց դիմանալ իր վախերին, որոնցից էին հանրային տրանսպորտը, ճոչանակը և կամուրջները։ Ի վերջո, Օսկարը բացահայտեց, որ անծանոթն իր պապիկն է և ցույց տվեց նրան ինքնապատասխանիչի ձայնագրությունները։ Վերջին նամակը դեռ չէր սկսվել, երբ անծանոթը չդիմացավ լսել այն։ Դա որդու վերջին խոսքն էր, և Օսկարը դադարեցրեց։ Քիչ հետո անծանոթը շրջվեց, Օսկարին ասաց, որ դադաոի փնտրել։

 Երբ Օսկարը նայում էր հոր թողած թերթերը, գտավ կարմիրով ընդգծված հեռախոսահամար՝ անշարժ գույքի վաճառքի հղումով։ Հեռախոսահամարով կապնվեց Էբի Բլեքի հետ, ով ցանկացավ Օսկարին ծանոթացնել իր նախկին ամուսնու՝ Վիլյամի հետ, ով հնարավոր է գիտեր բանալու մասին։ Վիլյամն ասաց, որ փնտրել է բանալին։ Նա վաճառել է ծաղկամանը Օսկարի հայրիկին, ով երբեք չի իմացել բանալու առկայության մասին։ Բանալին բացում է այն տուփը, ուր Վիլյամի հայրն ինչ-որ բան էր թողել որդու համար։ Հիասթափվելով և հասկանալով, որ բանալին իրեն չի պատկանում՝ Օսկարը խոստովանում է Վիլյամին,որ չի պատասխանել հայրիկի վեցերորդ և վերջին զանգին։ Նա շարունակում է գրել բոլոր նրանց, ում այցելել էր, և շնորհակալություն է հայտնում ջերմության համար։

Օսկարի մայրը պատմում է նրան, որ գիտեր որդու և Բլեքների կապի մասին:Հետո նա հայտնում է, որ նախքան Օսկարի այցերը հանդիպել է Բլեքներին և ասել, որ տղան այցելելու է իրենց,և բացատրել պատճառը:Օսկարը գիրք էր պատրաստել՝ գունազարդումներով և պատկերներով և կոչել ՛՛Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ՛՛:Եվ գրքի վերջում շարժական նկար կար, որը ցույց էր տալիս, թե ինչպես է Թոմաս Շելլի մարմինը բարձրանում վեր՝ ընկնելու փոխարեն։

Շուտով Օսկարն այցելում է այգի, ուր ինքն ու հայրը հաճախ էին լինում, և մտածում է ճոճանակի մասին, որը հայրն էր ցույց տվել։ Դրանցից մեկի տակ նա նամակ է գտնում հորից:Հայրը շնորհավորում էր Օսկարին իրենց վերջին արշավն ավարտելու համար։

ԴերերումԽմբագրել

  • Թոմաս Հորն-Օսկար Շելլ
  • Մաքս Վոն Սիդոու-Վարձակալը
  • Սանդրա Բուլոք-Լինդա Շելլ
  • Թոմ Հենքս-Թոմաս Շելլ
  • Վիոլա Դեվիս-Եբի Բլեք
  • Մեդիսոն Արնոլդ-Եբի Բլեք
  • Ջոն Գուդման-Բանալիների խանութի աշխատակիցը
  • Ջեֆրեյ Ուրայթ-Վիլյամ Բլեք
  • Հեյզել Գուդման-Հեյզել Բլեք
  • Ադրիանա Մարտինես-Հեքտոր Բլեք

ԱրտադրությունԽմբագրել

ՍտեղծումըԽմբագրել

2010 թվականի օգոստոսին տեղեկացվում է, որ ռեժիսոր Սթեֆան Դալդրին և պրոդյուսեր Սքոթ Ռուդին 5 տարի է աշխատում են ֆիլմի վրա, որը պատմելու է համանուն վեպի մասին։ Էրիկ Ռոտը ընտրվում է որպես սցենարի հեղինակ։ ՛՛Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ՛՛ ֆիլմը Paramount Pictures և Warner Bros. կինոընկերությունների համատեղ աշխատանքն է (Warnes Bros.-ի գլխավորությամբ):Քրիս Մենգեսը ընտրվում է որպես լուսանկարների ղեկավար, Կ. Կ. Բարրեթը՝ որպես արտադրության դիզայիներ, իսկ Անա Ռոտը՝ զգեստների դիզայներ։

ԾանոթագրություններԽմբագրել