Բացել գլխավոր ցանկը

«Աղջկական աղբյուր» (շվեդ.՝ Jungfrukällan), Ինգմար Բերգմանի Շվեդական գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված 1960 թվականին։ Պրեմիերան տեղի է ունեցել 1960 թվականի փետրվարի 8-ին Շվեդիայում։ Բերգմանի արվեստում սա առանձնակի գործ է, քանի որ արժանացել էր Օսկար մրցանակի լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգում։

Picto infobox cinema.png
Աղջկական աղբյուր
Jungfrukällan
Virginspring.jpg
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
Ժանրֆենթեզի ֆիլմ, բռնաբարության և վրեժի ֆիլմ, դրամա[1] և քրեական[1]
Թեմավրեժ
Թվական1960
Լեզուշվեդերեն
ՌեժիսորԻնգմար Բերգման[1][2][3]
ՊրոդյուսերԱլլան Էքելունդ
Սցենարի հեղինակՈւլլա Իսաքսսոն
ԴերակատարներՄաքս ֆոն Սյուդով[2][4], Բիրգիտա Վալբերգ[2][3][4], Գուննել Լինդբլյում[2][3][4], Բիրգիտա Պետերսսոն[4], Ալան Էդվալ[4], Ակսել Դյուբերգ[4], Տոր Իսեդալ[4], Գուդրուն Բրոստ[3][4] և Օսկար Լյունգ[3][4]
ՕպերատորՍվեն Նյուկվիստ
ԵրաժշտությունԷրիկ Նուրդգրեն
ՄոնտաժՕսկար Ռոզանդեր
Պատմվածքի վայրՇվեդիա
Տևողություն89 րոպե

ՍյուժեԽմբագրել

Անտառային բացատներից մեկում, ապրում է մի գյուղացի ընտանիք. տանտերը՝ Թյորեն, նրա կինը՝ Մերեթան, նրանց դուստրը՝ Կարինը, Թյորեյի դուստրը առաջին ամուսնությունից՝ Ինգերին և մի քանի ծառա։ Խորթ դուստրը՝ Ինգերին, հղի է, սակայն երեխայի հայրն անհայտ է։ Նա օտար է զգում իրեն ընտանիքում, նրան ստիպում են ավելի շատ աշխատել, քան Կարինին, ուստի Ինգերին չի սիրում իր խորթ քրոջը։ Նա աղոթում է Օդին աստծուն՝ խնդրելով վերջինիս պատժել Կարինին։ Կարինն էլ իր հերթին, երես առած, թեթևամիտ կույս է։

Կարինին ուղարկում են հարևան գյուղ, որպեսզի նա մոմեր հասցնի եկեղեցի։ Նրա հետ ուղարկում են նաև Ինգերիին։ Անտառում քույրերը հանդիպում են մի մեկուսացված կախարդի։ Ինգերին հասկանում է, որ դա հենց Օդինն է և վախից հետ է ընկնում քրոջից։ Կարինն էլ հանդիպում է երեք աղքատ հովիվների, որոնք եղբայներ են, նրանցից մեկը համր է, մյուսն էլ դեռահաս։ Աղջիկն իր հացը կիսում է հովիվների հետ, ինչից հետո նրանք բռնաբարում ու սպանում են Կարինին։ Ինգերին հետևում է այս ամենին թփերի ետևից, բայց չի համարձակվում խառնվել։ Հետո եղբայրները հանում են աղջկա գեղեցիկ շորերը, վերցնում են բոլոր իրերը, շաղ են տալիս գետնով մոմերը և գնում են այն արահետով, որով եկել էին քույրերը։

Հովիվ եղբայրները գալիս են Թյորեյի տուն։ Նրանք գիշերելու տեղ են խնդրում տանտիրոջից։ Վերջինս նրանց տուն է թողնում, նստեցնում է սեղանի առջև և հետո գիշերելու տեղ տալիս։ Քնից առաջ եղբայրներից մեկը տանտիրուհուն առաջարկում է գնել սպանված աղջկա շորերը։ Մերեթան ճանաչում է շորերն ու ողբով հայտնում է այդ լուրը Թյորեյին։ Նրանք ամեն ինչ հասկանում են։ Թյորեն դուրս է գալիս բակ, որտեղ հանդիպում է Ինգերիին։ Նա խոստովանում է ամեն բան և ասում է, որ այդ նա է մեղավոր Կարինի մահվան մեջ։ Տանտերը գնում է փայտահատի ետևից, հետո լողանում է բաղնիքում։ Գյուղացին վերցնում է իր մեծ դանակն ու մտնում հովիվների սենյակը։ Հետազոտելով քնած հանցագործների իրերը՝ Թյորեն ճանաչում է իր դստեր իրերը։ Հետո նա առանձին կռվում է ավագ եղբայրների հետ ու սպանում նրանց։ Երրորդին՝ երեխային, նա օդ է հանում ու ջարդում է նրա գլուխը պահարանով։

Ընտանիքը գնում է Կարինի մարմինը փնտրելու։ Դեպքի վայրում Թյորեն ծնկի է իջնում և աղիողորմ հայացքով դիմում է Աստծուն։ Նա խոստանում է, որ հենց այստեղ եկեղեցի կկառուցի իր մեղքը քավելու համար։ Երբ Կարինի գլուխը բարձրացում են, գետնի միջից առվակ է դուրս գալիս, որը դառնում է մաքուր աղբյուր՝ աղջկական աղբյուր։

ԴերակատարներԽմբագրել

Դերակատար Դեր
Մաքս ֆոն Սյուդով Թյորե Թյորե
Բիրգիթթա Վալբերգ Մերեթա Մերեթա
Գուննել Լինդբլյում Ինգերի Ինգերի
Բիրգիթթա Փեթթերսոն Կարին Կարին
Աքսել Դյուբերգ նիհար հովիվ նիհար հովիվ
Թոր Իսադել համր հովիվ համր հովիվ
Ալան Էդվալլ աղքատ աղքատ
Օվե Փորաթ տղա տղա

ՄրցանակներԽմբագրել

Կաննի կինոփառատոն.

Օսկար մրցանակ.

  • 1961 թվական

Ոսկե Գլոբուս

  • Սեմյուել Հոլդենի մրցանակ

Կինո Ջունպո մրցանակ.

  • լավագույն օտար լեզվով ֆիլմի ռեժիսոր (Ինգմար Բերգման)
  • լավագույն ֆիլմ օտար լեզվով (Ինգմար Բերգման)

ԾանոթագրություններԽմբագրել