Լեա Սեյդու (ամբողջական անունը`Léa Hélène Seydoux-Fornier de Clausonne), ֆրանսիացի դերասանուհի։ Կարիերան սկսել է Ֆրանսիայում` նկարահանվելով ֆիլմերում։ Առավել ուշադրություն է գրավել, երբ «Դու գեղեցիկ մարդ ես»(ֆր.` "La Belle Personne") ֆիլմում իր դերակատարման համար դարձել է Սեզար մրցանակի հավակնորդ և, երբ արժանացել է Trophée Chopard (խոստումնալից դերասանուհի) մրցանակին, որը տրվում է Կաննի Կինոփառատոնիժամանակ։

Լեա Սեյդու
ֆր.՝ Léa Seydoux
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1985(1985-07-01)[1][2][3][…] (39 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինԱնդրե Մեյեր
Ծնողներհայր՝ Անրի Սեյդու, մայր՝ Valérie Schlumberger?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունCollectif 50/50?[5]
Երեխաներ1/Ջորջ Մեյեր
 Léa Seydoux Վիքիպահեստում

Այս հաջողությունից հետո նա հայտնվեց հայտնի Հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Անփառունակ սրիկաները» (2009), «Ռոբին Հուդը» (2010), «Կեսգիշերը Փարիզում» (2011), և «Առաքելությունն անիրագործելի է:Ֆանտոմ պրոտակոլը» (2011)։ Ֆրանսիական կինոյում նա դարձել է մել այլ Սեզար մրցանակի հավակնորդ(ամենախոստումնալից դերասան), "Belle Epine" (2010) ֆիլմում իր դերակատարման համար, և «Հաջողություն իմ թագուհի» ֆիլմում Մարի Անտուանետի օգնականի դերը կատարելու համար դարձավ Սեզար մրացանակի հավակնորդ` «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ 2013 թվականին ստացել է Ոսկե Արմավենու ճյուղ մրցանակը՝ Կաննի կինոփառատոնում,իր «Կապույտն ամենաջերմ գույնն է» ֆիլմի համար։Նույն տարում, նա նաև ստացել է Լյումիեր մրցանակ «լավագույն դերասանուհի» անվանակարգում "Grand Central" ֆիլմի համար։

2014 թվականին նոմինացվել է BAFTA մրցանակի Rising Star անվանակարգում և նկարահանվել է «Գեղեցկուհին և Հրեշը», «Մեծ հյուրանոց Բուդապեշտում» և «Սեն-Լորան» ֆիլմերում։

2015 թվականին նկարահանվել է «Սպեկտր» ֆիլմում որպես Ջեյմս Բոնդի ընկերուհի և Ջ. Բոնդի մասին պատմող նոր` "No Time To Die" ֆիլմում վերակերպարանավորելու է Մադլեն Սուոնի դերը։ 2019 թվականին թողարկված "Death Stranding" խաղի հերոսներից մեկը` Fragile-ը ունի Լեա Սեյդուի տեսքն ու ձայնը։

Վաղ կյանքը

խմբագրել
 
Լեա Սեյդուն 2018 թվականին

Լեա Սեյդուն ծնվել է 1985 թվականին հուլիսի 1-ին բիզնեսմեն Անրի Սեյդուի և բարերար Վալերի Շլյումբերժեի ընտանիքում։ Նա ծնվել է Փասսիում՝ Փարիզի 16-րդ շրջանում, բայց մեծացել է Սեն-Ժերմեն-դե-Պրեում՝ Փարիզի 6-րդ շրջանում։

Լեան ունի 3 իրենից մեծ քույրեր իր մոր առաջին ամուսնությունից, մեծ քույր` Կամիլը իր ծնողների ամուսնությունից(Կամիլը տարիներ ժամանակ եղել է Լեայի ոճաբանը) և 2 եղբայր իր հոր և մոդել Ֆարիդա Քելֆայի ամուսնություից։

Նրա ծնողներն ունեն էլզասյան ծագում։ Նրա հայրը մեծ գործարար և գյուտարար Մարսել Շլումբերժեի մեծ թոռն է, իսկ մայրը Մարսելի եղբոր մեծ թոռն է։ Սեյդու ընտանիքը շատ հայտնի է ֆրանսիայում:Նրա պապիկը` Ժերոմ Սեյդուն Pathé-ի ղեկավարն է, իր մեծ հորեղբայրները ֆիլմեր արտադրող տարբեր ընկերությունների սեփականատերեր են,իսկ հայրը Parrot ընկերության հիմնադիրը և տնօրենն է։

Չնայած Սեյդու ընտանիքի կապերի, Լեայի ընտանիքը երբեք հետաքրքրություն չի ունեցել նրա դերասանական կարիերայի նկատմամբ:Փոքր տարիքում Լեան չի ցանկացել դառնալ դերասանուհի, փոխարենը ցանկացել է դառնալ օպերային երգչուհի և սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։

Լեայի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 3 տարեկան էր, և նրանք հաճախ լինում էին իրարից հեռու։ Մայրը Աֆրիկայում էր, իսկ հայրը՝ աշխատանքի, ում համար իր աշխատանքն ավելի կարևոր էր, քան ընտանիքը։ Լեան այս առիթով ասել է.

 «Ես ինձ զգում էի կորած ամբոխի մեջ... Ես շատ միայնակ էի, ինչպես երեխան։ Ամեն դեպքում ես ինձ որբ էի զգում»։

Մեդիայում Լեայի ընտանիքի ներգրավվածության շնորհիվ նա մեծանում է բազմաթիվ հայտնի մարդկանց շրջապատում, որոնցից են ֆոտոլրագրող Նան Գոլդին, երաժիշտներ Լու Ռիդան, Միք Ջագգերը, կոշիկների ոճաբան Քրիստիան Լուբուտեն։ Լեան 6 տարի իր հոր ցանկությամբ գնացել է Ամերիկայում գտնվող ճամբար, որպեսզի անգլերեն սովորի։ Նա իր հոր կողմից ստացել էր խիստ դաստիարակություն, բայց ոչ կրոնական։

«Պապիկս` Ժերոմ Սեյդուն, երբեք չի զգացել աննշան հետաքրքրություն իմ կարիերայի նկատմամբ։ Իմ ընտանիքը երբեք մատները չի շարժել ինձ օգնելու համար։ Ես,ինքս էլ չեմ խնդրել օգնություն, երբեք։»

Լեայի մայրը՝ Վալերի Շլյումբերժեն նախկին դերասանուհի է և CSAO բուտիկի հիմնադիրը, որը նպաստում է աֆրիկացի արվեստագետների աշխատանքին։ Լեան աշխատել է որպես մոդել իրենց ոսկերչական հավաքածուի համար, որը կոչվում է Jokko:

Սեյդուն իր երիտասարդ անձը նկարագրում է որպես կարճ մազերով, աննշան խճճված և մի քիչ տարօրինակ.

 «Մարդիկ ինձ հավանում էին, բայց ես միշտ զգացել եմ հասարակությունից անջատված»:

Լեա Սեյդուն նշում է, որ իր ամաչկոտության պատճառով, ունեցել է անհանգստության ճգնաժամ Կաննի Կինոփառատոնի ընթացքում։

Կարիերան

խմբագրել

Սեյդուն ասում է, որ նա դեռ մանկուց ցանկացել է դառնալ օպերային երգչուհի և հմտանալ երաժշտությունում սովորելով Փարիզի կոնսերվատորիայում։ Բայց արդյունքում նրա ճնշվածությունը և ամաչկոտությունը ստիպում են նրան հրաժարվել այդ երազանքից։ Նա դեռ չկար 18 տարեկան, երբ որոշեց դառնալ դերասանուհի։ Նրա ընկերներից մեկը դերասան էր և Լեան ասում է.

Լեա Սեյդուն Կաննի 60-րդ Կինոփառատոնին
Լեա Սեյդուն Կաննի 60-րդ Կինոփառատոնին (21.05.2007)

«Ես կարծում էի, որ նրա կյանքը հիանալի է, մտածում էի."Աստված իմ, դու կարող ես ճամփորդել, դու ազատ ես, կարող ես անել այն, ինչ ուզում ես, դու ես ղեկավարը"»:Նա սիրահարվել էր այդ դերասանին և որոշել էր դառնալ դերասանուհի, որպեսզի տպավորություն թողնի այդ նրա վրա։

Լեան Փարիզում գտնվող թատերական ակումբում մասնակցում էր դերասանական դասընթացների, իսկ 2007 թվականից նա հաճախում էր դասընթացների արդեն Նյու Յորքում։

2005 թվականին Լեան հայտնվեց երաժշտական տեսահոլովակում (Raphaël Haroche- "Ne Partons Pas Fâchés")։

2006 թվականին նա նկարահանվում է "Mes Copines" ֆիլմում, որտեղ առաջին անգամ գլխավոր դերում էր։ Նա նկարահանվել է նաև կարճամետրաժ ֆիլմում, որի ռեժիսորը Նիկոլայ Կլոտզն էր։ Այդ ֆիլմը 2007 թվականին ներկայացվել է Կաննի մրցանակաբաշխությանը։ Այդ տարիներին նա ներկայացել է նաև որպես մոդել American Apparel-ի համար և նկարահանվել “13 French street” և “The last mistress” ֆիլմերում։


Լեա Սեյդուն առաջին անգամ ուշադրություն գրավեց 2008 թվականին՝ «Դու գեղեցիկ մարդ ես»(“La belle personne”) ֆիլմում (ռեժ.Քրիստոֆեր Օնորե):Այս դերը նրան բերեց մեծ հաջողություններ, մասնավորապես՝ «Trophée Chopard» (տարվա հայտնություն) և «Սեզար» (ամենախոստումնալից դերասանուհի) մրցանակաբաշխություններին առաջադրվելը։

2009 թվականին Լեա Սեյդուն մեծ դերակատարում է ունենում «Լուրդ» (անգլ. "Loudes") ֆիլմում (ռեժ.Ջեսսիկա Հաուզներ) և ստանում է փոքրիկ դեր իր առաջին հոլիվուդյան ֆիլմում՝ «Անփառունակ սրիկաները» (ռեժ. Քվենտին Տարանտինո)

2010 թվականին կատարել է Արքայադուստր Իզաբելլայի դերը Ռիդլի Սքոթի «Ռոբին Հուդ» ֆիլմում։ Նույն թվականին նրա մասնակցությամբ մյուս ֆիլմերից են Լուի Գարելի կարճամետրաժ «Փոքր դերձակ» (ֆր. «petit tailleur») և Ռեբեկա Զլոտովսկու «Գեղեցիկ փուշը» (ֆր. «Belle epine») ֆիլմերը։ Վերջինիս համար երկրորդ անգամ առաջադրվել է Սեզար մրցանակաբաշխությանը որպես ամենախոստումնալից դերասանուհի։

Պատկեր:Lea seydoux at cannes.jpg
Լեա Սեյդու,2010

Լեա Սեյդուն մասնակցել է նաև «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի լսումներին` Լիսբեթ Սալանդերի դերի համար։ Սակայն այդ դերը ստանում է Ռունի Մառան:2011 թվականին նկարահանվել է իր երկրորդ հոլիվուդյան ֆիլմում՝ «Առաքելությունն անիրագործելի է։Ֆանտոմ պրոտակոլը» (ռեժ. Բրեդ Բյորդ)։

Այս ֆիլմից հետո, Լեա Սեյդուն վերադառնում է ֆրանսիական կինո և նկարահանվում միանգամից երկու ֆիլմերում՝ «Իմ կնոջ սիրավեպը» (անգլ. «My wife's romance») և «Roses a credit»։

2011 թվականին նկարահանվել է Վուդի Ալլենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում։

2012 թվականին մարմնավորել է Սիդոնի Լաբորդի կերպարը Բենուա Ժակոյի «Հաջողություն իմ թագուհի» պատմական դրամայում։Նկարահանվել նաև «Քույրը» ֆիլմում։

Նույն թվականին Լեա Սեյդուն ստացել գլխավոր դերեր Աբդելլատիվ Քեշիշի «Կապույտն ամենաջերմ գույնն է» և Ռեբեկա Զլոտովսկու «Գրանդ Ցենտրալ» ֆիլմերում, որոնք ցուցադրվել են Կաննի 66-րդ կինոփառատոնին։

2013- Ներկա

խմբագրել

2013 թվականին Լեա Սեյդուն՝ իր «Հաջողություն իմ թագուհի» ֆիլմում կատարած դերի համար առաջադրվել է 38-րդ Սեզար մրցանակաբաշխությանը՝ «լավագույն դերասանուհի » անվանակարգում։Ավելի ուշ, նույն թվականին, «Կապույտն ամենաջերմ գույնն է» ֆիլմը հաղթեց Կաննի միջազգային կինոփառատոնում, և ժուրին, Սթիվեն Սփիլբերգի գլխավորությամբ, որոշեց ոսկե արմավենու ճյուղը հանձնել ոչ միայն ֆիլմի ռեժիսոր Աբդելլատիվ Քեշիշին, այլ նաև ֆիլմի 2 աստղերին՝ Լեա Սեյդուին և Ադել Էկզարկուպուլոսին։

2014 թվականին Լեա Սեյդուն արժանացել է 19-րդ Լումիեր մրցանակի որպես լավագույն դերասանուհի`“Grand Central” ֆիլմում իր դերակատարման համար։ Նա, նույն թվականին առաջադրվել է նաև BAFTA Rising Star մրցանակի։

Լեա Սեյդուն և Վինսեն Կասսելը միասին նկարահանվել են ֆրանկո նկարահամ-գերմանական «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմում (ռեժ. Christophe Gans): 2014 թվականին Լեա Սեյդուն նկարահանվել է նաև Ուես Անդերսոնի “The Grand Budapest Hotel”, Բերտրան Բոնելլոյի «Սեն Լորան. Ոճը դա ես եմ» ֆիլմերում։

2015 թվականին Լեա Սեյդուն նկարահանվել է «Սպասուհու օրագիրը» ֆիլմում ։ Այս ֆիլմը, որի սցենարը գրված էր հենց Լեայի համար, հանդիսանում է նրա երկրորդ համագործակցությունը Բենուա Ժակոյի հետ։

Լեա Սեյդուն Քոլին Ֆարելի և Ռեյչել Ուայզի հետ միասին նկարահանվել է Յորղոս Լանտիմոսի «Լոբտեր» ֆիլմում, որը ներկայացվել է 2015 թվականի Կաննի Կինոփառատոնում և արժանացել է ժյուրիի մրցանակի։ Նույն թվականին նա նաև հայտնվել է «Սպեկտր» ֆիլմում որպես Ջեյմս Բոնդի ընկերուհի։

2016 թվականին նա հայտնվել է Քսավյե Դոլանի «Սա միայն աշխարհի վերջն է» ֆիլմում ։

2018 թվականին Էվան ՄաքԳրեգորի հետ նկարահանվում է Դրեյք Դորեմուսի գիտաֆանտաստիկ «Զոյի» ֆիլմում։ Նա նաև հայտնվել է «Կուրսկ» ֆիլմում, որը պատմում է 2000 թվականին Կուրսկ սուզանավի աղետի մասին։ Նույն թվականին հնչյունավորել է նաև Ուես Անդերսոնի «Շների կղզի» մուլտֆիլմի հերոսներից մեկին` ֆրանսերեն տարբերակով։

2019 թվականին նկարահանվել է Առնո Դեպլեշենի «Աստված իմ»(“Roubaix, une lumiére “) ֆիլմում, որը ներկայացվել է Կաննի 72-րդ Կինոփառատոնում։ Նկարահանվել է նաև Իլդիկո Էնյեդիի «Իմ կնոջ պատմությունը» (“The Story of my wife”),Բրունո Դյումոնի “On a half clear morning” և Ուես Անդերսոնի “The French dispatch” ֆիլմերում։

Ինչպես նաև վերակերպարանավորել է Մադլեն Սուոնին Քարի Ֆուկունագայի “No time to die” ֆիլմում։

2019 թվականին նաև հանդես է եկել Տեսախաղեր ստեղծող Հիդեո Կոհիմայի “Death Stranding” խաղում որպես կերպարներից մեկը` Fragile-ը։ Նույն թվականին ֆրանսիացի կինոռեժիսոր և երգիչ Ֆիլիպ Քեթրինի հետ թողարկել է երգ, որը տեղ է գտել երգչի “Confessions” ալբոմում։

Անձնական կյանքը

խմբագրել

2015 թվականից Լեա Սեյդուն հանդիպում է ֆրանսիացի մոդել Անդրե Մեյերի հետ:Զույգը ունի 1 երեխա՝ Ջորջ Մեյեր (ծնվ.18.01.2017):

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Դեր Գրառումներ
2006 Ընկերուհիներ Ավրորա
2007 Գաղտնի սիրուհին Օլիվիա
2007 Ֆրանսիական փողոց 13 Ջեննի
2008 Պատերազմում Մարի
2008 Կլեմանսի արձակուրդները Ջեքի Հեռուստաֆիլմ
2008 Աղջիկներ և հրեշտակներ Ժիզել
2008 Դու գեղեցիկ մարդ ես Ժունի
2009 Լուրդ Մարիա
2009 Պատրանքներ Մետրոյի աղջիկը
2009 Անփառունակ սրիկաները Շառլոտտա ԼաՊադիտ
2009 Դեպի հարավ Լեա
2010 Ռոբին Հուդ արքայադուստր Իզաբելլա
2010 Փոքր դերձակ Մարի-Ջուլի Կարճամետրաժ ֆիլմ
2010 Առանց ապացույցի Ֆլյոր
2010 Belle Épine Պրուդեմս Ֆրիդման
2010 Roses à crédit Marjoline
2010 Լիսաբոնյան գաղտնիքներ Բլանշ դե Մոնֆոր
2011 Կեսգիշերը Փարիզում Գաբրիելա
2011 Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ պրոտակոլը Սաբին Մորո
2011 Ժամանակն իր տեղում չի կանգնում Էլլ Կարճամետրաժ ֆիլմ
2011 Իմ կնոջ սիրավեպը Իվ
2012 Հաջողություն,իմ թագուհի Սիդոնի Լաբորդ
2012 Քույր Լուիզ
2013 Կապույտն ամենաջերմ գույնն է Էմմա
2013 Գրանդ Ցենտրալ Կարոլ
2013 Prada:Candy Candy Կարճամետրաժ ֆիլմ
2014 Գեղեցկուհին և Հրեշը Բել
2014 Մեծ հյուրանոց Բուդապեշտում Կլոտիլդա
2014 Սեն-Լորան Լուլու դե լա Ֆալեզ
2015 Սպասուհու օրագիրը Սելեստին
2015 Լոբստեր Միայնակների առաջնորդ
2015 Սպեկտր Բժիշկ Մադլեն Սուոն
2016 Սա ընդամենը աշխարհի վերջն է Սյուզաննա
2018 Շների կղզի Nutmeg Ֆրանսերեն կրկնօրինակում
2018 Զոյի Զոյի
2018 Կուրսկ Տանյա
2019 Աստված իմ Կլաուդ
2021 No Time To Die Բժիշկ Մադլեն Սուոն
2021 Իմ կնոջ պատմությունը Լիզի
2021 Ֆրանսիա Ֆրանս դե Մեր
2021 Ֆրանսիական պարբերական Սիմոն
2021 Խաբեություն անգլիացի սիրուհի
2022 Ապագայի հանցանքները Կապրիս
2022 Մի հիանալի առավոտյան Սանդրա

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Սեյդու» հոդվածին։