Բացել գլխավոր ցանկը

Ալեք Գինես (անգլ.՝ Alec Guinness, ապրիլի 2, 1914(1914-04-02)[1][2][3][4][5][6][7][8], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[9] - օգոստոսի 5, 2000(2000-08-05)[1][10][11][12][2][3][4][5][6][7][8], Միդհյորստ, Chichester, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[13][14][15]), անգլիացի դերասան։

Ալեք Գինես
անգլ.՝ Alec Guinness
Alec Guinness 6 Allan Warren.jpg
Ծնվել էապրիլի 2, 1914(1914-04-02)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՄարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[9]
Մահացել էօգոստոսի 5, 2000(2000-08-05)[1][10][11][12][2][3][4][5][6][7][8] (86 տարեկանում)
Մահվան վայրՄիդհյորստ, Chichester, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[13][14][15]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունկինոդերասան, ինքնակենսագիր, բնավորության դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Մերուլա Սալաման
Երեխա(ներ)Մաթյու Գինես
Պարգևներ և մրցանակներԼոուրենս Օլիվյեի պարգև, Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում, ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն դերասանի համար, ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն դերասանի համար, Տոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար, Սատուրն մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար, Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար, Բրիտանական հեռուստատեսային ակադեմիայի պարգև լավագույն դերասանին, Բրիտանական հեռուստատեսային ակադեմիայի պարգև լավագույն դերասանին, Շեքսպիրի մրցանակ, Society of London Theatre Special Award?, BAFTA Academy Fellowship Award, Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ, Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Ալեք Գինեսը ծնվել է 1914 թ. ապրիլի 2-ին Լոնդոնի աղքատ թաղամասերից մեկում։ Իր դերասանական կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան, խաղալով Ջոն Գիլգուդի թատրոնում, որտեղ 1938 թ. խաղացել է Համլետի դերը։

Առաջին հաջողված աշխատանքը կինոյում կարելի է համարել 1949 թ. «Բարի սրտեր և գահեր» սև կատակերգությունը, որտեղ Ալեք Գինեսը մարմնավորում է միանգամից 8 հերոսի, այդ թվում նաև կնոջ կերպար։

Կինոյում հաջողված աշխատանքներից են նրա՝ անգլիացի հայտնի ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած ֆիլմերը, ինչպես նաև «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարում նրա խաղացած Օբի-Վան Քենոբի դերը։ Դևիդ Լինը տաղանդավոր դերասանին նկատել էր «Մեծ հույսեր» ներկայացման մեջ և առաջարկել էր նկարահանվել պիեսի էկրանավորման մեջ։ Դրանից հետո Գինեսը խաղում է Լինի գրեթե բոլոր նշանավոր ֆիլմերում («Կամուրջ Քվայ գետի վրայով», «Լոուրենս Արաբացի», «Դոկտոր Ժիվագո»)։

ՖիլմագրությունԽմբագրել

Խաղացել է մոտ 60 ֆիլմում, դրանցից առավել նշանավորներն են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1946 «Մեծ հույսեր» Դևիդ Լին Ջին Սիմմոնս
1948 «Օլիվեր Թվիստ» Դևիդ Լին
1949 «Բարի սրտեր և գահեր» Ռոբերտ Համեր Հյու Գրիֆիտ
1957 «Կամուրջ Քվայ գետի վրայով» Դևիդ Լին Ուիլյամ Հոլդեն
1958 «Նկարչի շուրթերով» Ռոնալդ Նիմ
1962 «Լոուրենս Արաբացի» Դևիդ Լին Պիտեր Օ'Թուլ
Էնթոնի Քուին
Օմար Շարիֆ
Խոսե Ֆերրեր
Կլոդ Ռեյնս
Արթուր Քենեդի
Միշել Ռեյ
1964 «Հռոմեական կայսրության անկումը» Էնթոնի Մենն Ջեյմս Մեյսոն
Սոֆի Լորեն
Օմար Շարիֆ
Քրիստոֆեր Պլամմեր
1965 «Դոկտոր Ժիվագո» Դևիդ Լին Օմար Շարիֆ
Ջերալդինա Չապլին
Ռոդ Սթայգեր
Ռալֆ Ռիչարդսոն
1966 «Պարադիզո հոթելը» Էդրիեն Էդմոնդսոն Վենսան Կասսել
1966 «Քվիլլերի Մեմորանդումը» Մայքլ Անդերսեն Մաքս ֆոն Սյուդով
Ջորջ Սանդերս
1972 «Եղբայր Արև, Քույր Լուսին» Ֆրանկո Ձեֆֆիրելլի
1977 «Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս» Ջորջ Լուկաս Հարիսոն Ֆորդ
Ջեյմս Էրլ Ջոնս
1980 «Աստղային պատերազմներ. Էպիզոդ V. Կայսրությունը պատասխան հարված է տալիս» Ջորջ Լուկաս Հարիսոն Ֆորդ
1983 «Աստղային պատերազմներ. Էպիզոդ VI. Ջադեյի վերադարձը» Ռիչարդ Մարկունդ Հարիսոն Ֆորդ
1984 «Ուղևորություն դեպի Հնդկաստան» Դևիդ Լին Ջուդի Դևիս
Ջեյմս Ֆոքս
1993 «Օտար դաշտ» Չառլզ Ստարիջ Ջերալդինա Չապլին
Լորեն Բեքոլ
Ժաննա Մորո

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

Ընդհանուր թվով ստացել է 29 տարբեր կինոմրցանակներ, ներկայացված է եղել ևս 12-ի։ 6 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը, «Կամուրջ Քվայ գետի վրայով» Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում և 1980 թ. ստացել է Օսկար կինոյում ունեցած ավանդի համար։ 3 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 1-ը։ Մյուս մրցանակների թվում են՝ 4 BAFTA, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոնների մրցանակ և այլն։

1955 թ. նա Անգլիայի թագուհու կողմից պարգևատրվում է Բրիտանական կայսրության մեդալով, իսկ 4 տարի անց հռչվակում է ասպետ։

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում նրա «Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս» ֆիլմի հերոս Օբի-Վան Քենոբին 37-րդ տեղում է որպես դրական հերոս։

ԳրականությունԽմբագրել

  • Chambers, Colin. Continuum Companion to Twentieth Century Theatre. London։ Continuum International Publishing Group, 2002. ISBN 0-8264-4959-X.
  • Guinness, Alec. A Positively Final Appearance։ A Journal, 1996-1998. London։ Penquin Books, 2001. ISBN 978-0-14-029964-9.
  • Guinness, Alec. My Name Escapes Me. London։ Penquin Books, 1998. ISBN 978-0-14-027745-6.
  • Pearce, Joseph. Literary Converts։ Spiritual Inspiration in an Age of Unbelief. London։ Ignatius Press, 2006. ISBN 978-1-58617-159-9.
  • Read, Piers Paul. Alec Guinness։ The Authorised Biography. New York։ Simon & Schuster, 2005. ISBN 978-0-7432-4498-5.
  • Taylor, John Russell. Alec Guinness։ A Celebration. London։ Pavilion, 2000. ISBN 1-86205-501-7.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Brockhaus Enzyklopädie
  9. 9,0 9,1 9,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118809067 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. 10,0 10,1 10,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=7138
  11. 11,0 11,1 11,2 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=15886&Extra=Y
  12. 12,0 12,1 12,2 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=18163&Extra=Y
  13. 13,0 13,1 13,2 http://geneall.net/en/name/557483/alec-guinness/
  14. 14,0 14,1 14,2 http://ww2gravestone.com/general/guinness-sir-alex-de-cuffe
  15. 15,0 15,1 15,2 http://www.igimages.co.uk/blogarchive/2011/januaryblog.html

Արտաքին հղումներԽմբագրել