Լի Ջեյ Կոբբ (անգլ.՝ Lee J. Cobb, իսկական անուն ազգանունը՝ Լեո Ջեյկոբ, դեկտեմբերի 8, 1911(1911-12-08)[1][2][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] - փետրվարի 11, 1976(1976-02-11)[1][2][3], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ ), հրեական ծագումով[6] ամերիկացի դերասան։

Լի Ջեյ Կոբբ
Լի Ջեյ Կոբբ, 1960-ական թթ. լուսանկար
Ծնվել է1911 սեպտեմբերի 9
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 11, 1976(1976-02-11) (տարիքը 64)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԳերեզմանMount Sinai Memorial Park Cemetery
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1934-1976
Ժանրերվեստեռն
Ամուսին(ներ)

Հելեն Բեվերլի

Մերի Հիրչ (1957–1976)
Երեխա(ներ)Ջուլի Կոբբ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն և կարիերա

խմբագրել

Լի Ջեյ Կոբբը ծնվել է 1911 թվականին Նյու Յորքում Ռուսական կայսրությունից գաղթած հրեական ծագում ունեցող ընտանիքում[7]։ Նրա հայրը՝ Բենջամին Ջեյկոբը, աշխատում էր Նյու Յորքի թերթերից մեկի խմբագրությունում որպես տեքստերի հավաքող, մայրը՝ Քեյթ Նայլեխտը պարզապես տնային տնտեսուհի էր։ Սովորել է Նյու Յորքի համալսարանում, որից հետո 1934 թվականին նկարահանվում է իր առաջին՝ 1934 թվականին «Անհետացող ստվերներ» ֆիլմում։ Մեկ տարի անց ընդունվում է Մանհեթենի թատերական ընկերություններից մեկում, որտեղ սկսում է խաղալ մինչև 1940-ական թթ. վերջը[8]։ Լի Ջեյ Կոբբի առաջին մեծ դերերն են «Բերնադետի երգը» (1943) և «Աննան ու Սիամի թագավորը» (1946) ֆիլմերը։

1950 թ. Կոբբին մեղադրեցին հակաամերիկյան գործունեության համար, ելնելով նրա քաղաքական հայացքներից, որպես կոմունիզմի հետևորդ, քանի որ նա մասնակցություն էր ունեցել բարեգործական ընկերությունների գործողություններին, որոնք կասկածվում էին կոմունիստական կապեր ունենալու համար։ Մոտ 2 տարի նա հրաժարվում էր որևէ ցուցմունքներ տալ նրա գործը հետաքննող կոմիտեին, մինչև Հոլիվուդում նրա հեղինակության հարցը բարձրացվեց, որից հետո միայն նա գնաց զիջումների։ Ցուցմունքների մեջ նա հայտնեց քննական մարմիններին այն անձանց մասին, ովքեր համագործակցում էին կոմունիստների հետ։ Իր այս արարքը հետագայում նա բացատրեց, որ չանելու դեպքում նա կարող էր մնալ առանց աշխատանքի։

Այս գործի ավարտից հետո էկրան բարձրացավ նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ ռեժիսոր Էլիա Կազանի «Նավահանգստում» դրաման, որտեղ Կոբբի մարմնավորած գանգստեր Ջաննի Ֆրինդլիի հերոսի համար ներկայացվեց Օսկարի։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ արժանանալով 8 Օսկարի, որոնց թվում Օսկար լավագույն ֆիլմի համար։

Հաջորդ մեծ դերը Սիդնի Լյումետի ռեժիսորական դեբյուտում՝ «12 կատաղած տղամարդ» ֆիլմում № 3 երդվյալ ատենակալի դերն էր։ Մեկ տարի անց Կոբբը երկրորդ անգամ ներկայացվեց Օսկարի Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի Հոլիվուդյան էկրանավորման մեջ Ֆեոդոր Կարամազովի դերի համար։

1960 թթ. Կոբբը ավելի շատ նկարահանվում էր հեռուստատեսությունում, որոնցից հաջողված էր «Վաճառականի մահը» հեռուստաֆիլմը, որի համար նա ներկայացվեց Էմմիի։ Վերջին մեծ աշխատանքներից մեկը 1973 թվականին նկարահանված «Սատանա քշողը» միստիկական սարսափ ֆիլմն էր, որտեղ նա խաղում էր ոստիկանության լեյտենանտի դերը։

Լի Ջեյ Կոբբը մահացել է 1976 թվականին սուր ինֆարկտից, Կալիֆորնայի Վուդլենդ Հիլզ քաղաքում[9]։

Անձնական կյանք

խմբագրել

Կոբբը 2 անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կինը ազգությամբ հրեա թատրոնի դերասանուհի Հելեն Բեվերլին էր (1916 - 2011)[10]։ Նրանց աղջիկը դարձավ դերասանուհի Ջուլի Կոբբ (ծն. 1947)։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ընդհանուր թվով խաղացել է մոտ 100 ֆիլմում, առավել նշանավորներն են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1939 «Ոսկե տղա» Ռուբեն Մամուլյան Ուիլյամ Հոլդեն
Բարբարա Սթենվիկ
1941 «Փարիզյան հարցում» Էդվին Լ. Մարին
1943 «Բեռնադետի երգը» Հենրի Քինգ Ջենիֆեր Ջոնս
1944 «Թևավոր հաղթանակ» Ջորջ Կյուկոր
1946 «Աննան և Սիամի թագավորը» Ջոն Քրոմվել Իրեն Դանն
Ռեքս Հարրիսոն
1947 «Բումերանգ» Էլիա Կազան
1947 «Կապիտանը Կաստիլիայից» Հենրի Քինգ
1948 «Զանգերի հրաշքը» Իրվինգ Պիչել Ֆրենկ Սինատրա
1948 «Մութ անցյալ» Ռուդոլֆ Մատե Ուիլյամ Հոլդեն
Նինա Ֆոքս
1949 «Ավազակային մայրուղի» Ժյուլ Դասսեն
1951 «Սիրոկկո» Կուրտիս Բեռնհարդտ Համֆրի Բոգարտ
1954 «Նավահանգստում» Էլիա Կազան Մառլոն Բրանդո
Ռոդ Սթայգեր
Կառլ Մոլդեն
1955 «Աստծո ձախ ձեռքը» Էդվարդ Դմիտրիկ Համֆրի Բոգարտ
1957 «12 զայրացած տղամարդ» Սիդնի Լյումետ Հենրի Ֆոնդա
Մարտին Բոլսամ
1958 «Կարամազով եղբայրներ» Ռիչարդ Բրուքս Յուլ Բրիններ
1958 «Մարդը արևմուտքից» Էնթոնի Մենն Գերի Կուպեր
1959 «Կանաչ ագարակներ» Մել Ֆերրեր Օդրի Հեփբերն
Էնթոնի Պերկինս
1959 «Մակենայի ոսկին» Ջեյ Լի Թոմպսոն Գրեգորի Պեք
Օմար Շարիֆ
Էլի Ուոլլակ
1962 «Ինչպես է նվաճվել արևմուտքը» Ջոն Ֆորդ
Հենրի Հաթաուեյ
Ջորջ Մարշալ
Ռիչարդ Թորփ
Ջեյմս Ստյուարտ
Գրեգորի Պեք
Ջոն Ուեյն
Հենրի Ֆոնդա
Քերոլ Բեյքեր
Կառլ Մոլդեն
Էլի Ուոլլակ
Ռիչարդ Ուիդմարկ
Ուոլտեր Բրեննան
Լի Վան Կլիֆ
1962 «Ապոկալիպսիսի չորս հեծյալները» Վինսենթ Մինելլի
1968 «Կուգանի Բլեֆը» Դոն Սիգել Քլինթ Իսթվուդ
1973 «Սատանա քշողը» Ուիլյամ Ֆրիդկին Մաքս ֆոն Սյուդով
Էլլեն Բերստին

Մրցանակներ

խմբագրել

2 անգամ ներկայացվել է Օսկարի, որպես երկրորդ պլանի դերասան, 3 անգամ ներկայացվել է Էմմիի, 2 անգամ Ոսկե Գլոբուսի և այլն։

Պատկերներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #129250384 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 24-ին.
  7. «Lee J. Cobb Biography». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 22-05-2011-ին.
  8. «Pinewood Lake website retrieved on 2010-09-10». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  9. «Biography for Lee J. Cobb». tcm.com. Վերցված է 22-05-2011-ին.
  10. Helen Beverley, Yiddish Theatre Actress, Dies at 94

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Ջեյ Կոբբ» հոդվածին։