Թոմաս Յունգ (անգլ.՝ Thomas Young, հունիսի 13, 1773(1773-06-13)[1][2][3][…], Միլվերթոն, Սոմերսեթ, Միացյալ Թագավորություն[4][5] - մայիսի 10, 1829(1829-05-10)[1][2][6][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7][5]), անգլիացի ականավոր բազմապրոֆիլ գիտնական, ֆիզիկոս (լույսի ալիքային տեսության ստեղծողներից, մեխանիկական էներգիա, ինչպես նաև առաձգականության մոդուլ տերմիններների ներմուծողը), մեխանիկ, բժիշկ (առաջինն է նկարագրել աստիգմատիզմի երևույթը), աստղագետ, բանասեր և արևելագետ (ներմուծել է հնդեվրոպական լեզուներ հասկացությունը)։ Պոլիգլոտ էր (տիրապետել է 13 լեզվի)։ Եղել է Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան նամակագրության գիտական քարտուղարը (1804-1829), 1801-1803 թվականներին՝ Լոնդոնի թագավորական համալսարանի պրոֆեսոր։

Թոմաս Յունգ
անգլ.՝ Thomas Young
Ծնվել էհունիսի 13, 1773(1773-06-13)[1][2][3][…]
Միլվերթոն, Սոմերսեթ, Միացյալ Թագավորություն[4][5]
Մահացել էմայիսի 10, 1829(1829-05-10)[1][2][6][…] (55 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7][5]
Բնակության վայր(եր)48, Welbeck Street W1?
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԴավանանքՔվակերներ
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս, մարդաբան, բժիշկ, հնագետ, համալսարանի դասախոս, ֆիզիոլոգ, միջատաբան, եգիպտագետ, երաժիշտ, լեզվաբան, փիլիսոփա և բուսաբան
Հաստատություն(ներ)Լոնդոնի թագավորական ընկերություն
Գործունեության ոլորտֆիզիկա[8], մեխանիկա, լեզվաբանություն և նյութագիտություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[9], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերԷդինբուրգի համալսարան, Էմանուել քոլեջ, Գյոթինգենի համալսարան, St George's, University of London? և Q3152720?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Eliza Maxwell?
ՀայրThomas Young?[10]
ՄայրSarah Davies?[10]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Young
Ստորագրություն
Изображение автографа
 Thomas Young (scientist) Վիքիպահեստում

1818 թվականից Երկայնությունների բյուրոյի քարտուղար, ինչպես նաև «Ծովային ալմանախի» խմբագիր։ Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի (1827) և Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի (1828) անդամ։

Զբաղվել է եգիպտագիտությամբ և հնագույն եգիպտական հիերոգլիֆների վերծանությամբ։ Անգլախոս աշխարհում հենց Յունգը, այլ ոչ թե ֆրանսիացի գիտնական Շամպոլյոնն է համարվում եգիպտական գրի վերծանողը։

Կենսաբան Էնդրյու Ռոբինսոնը լայն մտահորիզոն ունենալու և գիտության մեջ մեծ ավանդ ունենալու համար նրան որակել է որպես «վերջին մարդը, որ գիտեր ամեն ինչ»։

Կայացում (1773-1792)

խմբագրել

Կենսագրության աղբյուրներ։ Ծագում

խմբագրել

Թոմաս Յունգի կենսագրության կարևոր աղբյուր է հանդիսանում նրա ինքնակենսագրականը, որը նախատեսված է եղել «Բրիտանական հանրագիտարանի» համար։ Հավանաբար Յունգն այն գրել է իր մահից երկու-երեք տարի առաջ՝ հարսի խնդրանքով[11]։ Ձեռագիրը ծառայել է իր առաջին կենսագիրների՝ Հադսոն Հենրիի և Ջորջ Պիկոկի համար, իսկ 1860-ական թվականներին օգտագործվել է Գալտոնի կողմից՝ հանճարի ժառանգման թեորիայի մասին աշխատությունը գրելիս։ Հենց նրա արխիվային ֆոնդի կազմում էլ 1970-ական թվականներին կրկին հայտնաբերվել է Յունգի ինքնակենսագրականը[12]։ Է. Ռոբինսոնի բառերով՝ Թոմաս Յունգն իր տեսության մեջ ներառվելու արժանի թեկնածու չի հանդիսանում, քանի որ նա ժառանգներ չի թողել և ոչ էլ արտառոց հատկություններով օժտված ազգականներ է ունեցել։ Նրա հայրը՝ Թոմաս ավագը, եղել է Սոմերսեթ կոմսության Միլվերտոն գյուղից և կտորեղեն վաճառող էր։ Մայրը՝ Սառան, տեղացի վաճառականի դուստր էր։ Նրա ազգական դոկտոր Ռիչարդ Բրոկլսբին, ով Լոնդոնում բժշկական վերապատրաստում էր անցել, նշանակալի դեր է ունեցել Թոմասի կյանքում։

Յունգն իր ինքնակենսագրականում գրեթե չի հիշատակում ո՛չ իր ծնողներին, ո՛չ էլ քույրերին և եղբայրներին՝ սահմանափակվելով իր ծննդյան ամսաթվով և այն փաստով, որ ինքը եղել է ընտանիքի տասը երեխաներից ավագը[13]։

Ընտանիքը պատկանում էր քվակերների աղանդին, որը հայտնի էր կենցաղում իր դաժան ասկետիզմով և դաստիարակության ու վարքի խստությամբ։ Հավանաբար հենց դրանով էլ բացատրվում է իր հարազատների հանդեպ Յունգի սառնությունը[14]։

Հերնի Ռոբինսոնին իր հուշերում նշել է, որ Յունգի ծագումնաբանությունը մեծ դեր է խաղացել նրա կրթության գործում, քանի որ քվակերները ձգտում էին բարձրացնել իրենց սոցիալական դիրքը ինտելեկտուալ աշխատանքի միջոցով և ամեն կերպ խրախուսում էին իրենց երեխաների բոլոր ընդունակությունները։ Բրիտանիայում 18-19-րդ դարերում բազմաթիվ բժիշկներ և գիտնականներ սերում էին հենց քվակերներից։ Յունգին բնորոշ էր սեփական արժանապատվության զգացողությունը, որը հասնում էր ընդհուպ որոշակի ինքնահավանության և ֆանատիզմի[15]։

Կրթություն։ Դաստիարակություն

խմբագրել
 
Միլվերթոնի Ս. Միքայել եկեղեցի

Յունգի ծնունդից մի քանի ամիս անց նրան տվել են առևտրական Ռոբերտ Դևիսին՝ մայրական գծով պապիկին։ Դևիսը Մայնհեդից էր, որը Միլվերթոնից տասնհինգ մղոն հեռավորության վրա էր գտնվում։ Պապը, որը դասական կրթություն ուներ, առաջինն է բացահայտել նրա բացառիկ կարողությունները[16]։ Երկու տարեկանում Յունգը Ավետարանը կարդալ է սովորել, իսկ չորս տարեկանում նա արդեն երկու անգամ կարդացել էր այն։ Բացի դրանից նա լրջորեն հետաքրքրվում էր Փոփի և Գոլդսմիթի պոեզիայով, որոնց բանաստեղծություններից շատերը անգիր գիտեր։ Վեց տարեկանում նա արդեն կարդացել էր «Ռոբինզոն Կրուզոն» և «Գուլիվերի ճանապարհորդությունները»[13][17]։

Է. Ռոբինսոնի կարծիքով Յունգի բախտը բերել էր, որ նրա վաղ տարիներն անցել էին քվակերների շրջանում, որտեղ իշխում էր համեստությունը։ Նրա հանճարեղ ընդունակությունները չեն դարձել շահագործման կամ հանրային ցուցադրման առարկա[18]։ Մինչև վեց տարեկանը նրա կրթությամբ զբաղվել է հարևան հոգևորականը, որը հատուկ մանկավարժական ունակություններով օժտված չէր, բայց և այնպես սկսել էր Թոմասին լատիներեն սովորեցնել։ Հետագայում նրան ուղարկել են Բրիստոլի մոտ գտնվող մի պանսիոնում սովորելու, որտեղ նա անցկացրել է մեկուկես տարի։ Ութ տարեկանում նրան այնտեղից հանել են, քանի որ նա արդեն թվաբանության գրքի ավարտին էր հասել, այն դեպքում, երբ նրա համադասարանցիները հազիվ էին հասել խնդրագրքի կեսին[19]։

1782 թվականին Թոմաս Յունգին, որի ինը տարեկանն էլ դեռ չէր լրացել, ուսման են տվել Կոմպտոնի (Դորսեթշիր) մասնավոր ուսումնարան, որի տնօրենը թույլատրում էր աշակերտներին ինքնուրույն տնօրինել սեփական ժամանակը և ընտրել ուսումնասիրության նյութեր։ Այստեղ նա յուրացրել է դասական բանասիրությունը և բնօրինակ լեզուներով հաճույքով կարդում էր Վերգիլիոս, Գորա, Քսենոփոն և Հոմերոս։ Հետաքրքրվելով պատկերազարդ ֆրանսերեն և իտալերեն գրքերով, որ ունեին իր ընկերները, նա կարճ ժամանակում այս լեզուներն էլ է յուրացրել։ 13 տարեկանում նա հիանում էր արևելյան գրականությամբ։ Նա սկսել էր սերտել հին եբրայերենից, որպեսզի կարդա Ավետարանը բնօրինակ լեզվով։ Հաջորդիվ սկսել է մասնակցել արևելյան լեզուների բանավեճերին, և որպեսզի համոզվի, որ դրանք էլ եվրոպական լեզուների նման իրար մեջ տարբերություններ ունեն, նա ինքնուրույն սկսել է ուսումնասիրել արաբերեն ու պարսկերեն։ Հարևանն այդ մասին իմանալով նրան է նվիրել եբրայերեն, արամերեն, սիրիական լեզուների քերականական ուղեցույցներ, ինչպես նաև «Աստծո աղոթքները 100 լեզուներով» և Ուիլյամ Ջոնսոնի «Պարսկերենի քերականություն» գիրքը[19]։ Յունգն իր հաջողությունների գաղտնիքը համարել է այն, որ նա իր համադասարանցիներից մեկ ժամ առաջ էր արթնանում և նրանցից մեկ ժամ ուշ էր անկողին մտնում։ Դրա շնորհիվ նրա ժամանակը բավականացնում էր բոլոր առարկաների համար[20]։

Յունգի ունակությունների մասին տարբեր պատմություններ էին շրջանառվում նրա վաղ տարիքում։ Ամենահայտնիներից մեկը կապված է մորաքրոջ՝ Մերիի հետ Լոնդոն այցելելու հետ։ Խիստ ոճի սև գույնի կոստյումով մտնելով գրախանութ՝ փոքրիկ տղան ինքնամոռաց սկսել է թերթել անտիկ դասականների ինչ-որ հազվադեպ հրատարակություն։ Գրավաճառը թերահավատորեն խոստացել է նվիրել նրան գիրքը, պայմանով, եթե նա կարողանար թարգմանել գոնե մի էջ։ Պատանի Թոմասը միանգամից թարգմանել է տեքստը գրական անգլերենով, ինչից հետո նա ստացել է խոստացված նվերը[21]։

Հումանիտար առարկաներին զուգահեռ՝ Յունգը հավասարապես հաջողություններ է ունեցել ճշգրիտ գիտությունների ոլորտում։ Նրա գլխավոր ուսուցիչը դարձել է կրտսեր մասնագետ Ջոսայա Ջեֆրին, որն առաջարկել է Թոմասին Բենջամին Մարտինի «Բնափիլիսոփայության դասախոսություններ»։ Յունգին հատկապես հետաքրքրել է օպտիկայի բաժինը։ Նրան թույլատրում են օգտվել էլեկտրական մեքենայից։ Ջերֆին Թոմասին դասավանդել է նկարչություն և գործնական քիմիա (ներկերի պատրաստումն ու խառնումը)։ Երբ Յունգը հետաքրքրվել է բուսաբանությամբ և մանրադիտակի կարիք է ունեցել, նա յուրացրել է խառատի մասնագիտությունը և ոսպնյակներ հղկելու արհեստը, ինչում նրան օգնել են հայրն ու պապը։

Յունգն իր առաջին գումարը՝ 5 անգլիական շիլլինգ (մոտ 28 ֆունտ ստեռլինգ ըստ 2015 թվականի գների) վաստակել է կազմաքաշում անելով։ Արձակուրդների ժամանակ հայրը նրա համար գնել է Ջոզեֆ Պրիստլի գիրքը մթնոլորտի մասին։ Այդ ժամանակ էլ նա ծանոթացել է հարևան տեղագրագետի հետ՝ Կինգդոն ազգանունով, որն ուներ Բրիտանական հանրագիտարանի եռահատորը, որտեղից հնարավոր էր տեղեկատվություն քաղել մաթեմատիկական և ֆիզիկական գործիքների մասին։

Մայնհեդի մի ուրիշ հարևան՝ Ատկինսը, որը 1782 թվականից օդերևութաբանական չափումներ էր կատարում բարոմետրի և տերմոմետրի միջոցով (նրա տարեկան չափումների արդյունքները հրատարակվել էին Թագավորական հասարակության կողմից), պատանի Յունգին տրամադրել է կվադրանտ աստղագիտական գործիք։ Դրա միջոցով Թոմասը յուրացրել է եռանկյունավորումը և չափել հարակից բոլոր բլուրների բարձրությունները[22]։ Մարտինի գրքով նա փորձել է տատանումների մեթոդը, այսինքն դիֆերենցիալ հաշիվը, բայց ինքնուրույն գլուխ հանել դրանից հաջողվել է միայն մեկ-երկու տարի անց[23][24]։

Տարիներ Յունգսբերիում

խմբագրել
 
Յունգսբերին XVIIIդարի վերջում. Հենրի Օլդֆիլդ, ջրաներկով աշխատանք

Յունգն իր կյանքի ամենաբեղուն շրջանը համարել է 1787-1792 թվականները։ Լսելով Յունգի կարողությունների մասին՝ տասնչորսամյա տղային իր Յունգսբերի կալվածք է հրավիրել քվակերների համայնքի առաջնորդներից մեկը՝ բանկիր և գարեջրագործ Դևիդ Բերկլին։ Տարվա երկու երրորդ մասն անցկացնում էին գյուղում, իսկ ձմեռը՝ Լոնդոնում։ Թոմասը պիտի լիներ Բերկլիի թոռան՝ Հադսոն Գերնիի դասընկերը։ Գերնիի գլխավոր ուսուցիչն էր Ջոն Գոդկինը։ Նրանք միասին մի հիասքանչ ինտելեկտուալ եռյակ էին ձևավորել։ Նրանց թե՛ հետաքրքրությունները, թե՛ հնարավորությունները փոխլրացնում էին իրար[25]։

Ըստ լեգենդի, Բերկլին, ցանկանալով ստուգել Թոմասի վայելչագրության հմտությունները, նրան հանձնարարել է մի քանի նախադասություն արտագրել գրքից։ Յունգը առանձնանալու թույլտվություն է խնդրել և շուտով ներկայացրել է այդ գրվածքի ինը լեզուներով նույնանման արտատպումները[26]։ Այդ տարիներին Յունգն իր օրագիրը վարում էր տասներեք լեզուներով։ 1807 թվականին Գոդկինը և Յունգը հրատարակել են հունական վայելչագրության առանձին ձեռնարկ[27]։

Ճշգրիտ գիտությունների ոլորտում Յունգը շարունակել էր զբաղվել բուսաբանությամբ և միջատաբանությամբ, իսկ 1790 թվականին նա տարվել է նյուտոնյան մեխանիկայով և օպտիկայով[28]։ Իր օրագրում նա մանրակրկտորեն նշել է իր կարդացած գրքերը, օրինակ՝ 1790 թվականին այնտեղ նշվել են Ջոն Բյորտոնի «Հունական պենտոլոգիա», «Բույսերի տիպեր», «Բուսաբանության փիլիսոփայություն», Կառլ Լիննեյ, Կոռնեյլ, Հեսիոդոս, Ցիցերոն, Սոփոկլես, Յուվենալիս, Մարցիալիս, Նյուտոնի «Օպտիկան», Շառլ Ռոլլենի «Հնագույն պատմությունը», «Քվակերների պատմությունը» և այլն[29]։ Հատկանշական է, որ իր ինքնակենսագրության մեջ Յունգը ծայրահեղականորեն է մոտենում իր ունակություններին և հաստատում է, որ չնայած շատ ու արագ է գրել, բայց կարդացել է դանդաղ և հիսուն տարեկանում հազիվ մինչև 1000 հատոր հաղթահարած լինի։ Նա իրեն համեմատում էր իր ժամանակներում արդեն մոռացված պոետ Ուիլյամ Քինգի հետ, որը միայն յոթ տարվա ընթացքում Օքսֆորդում հասցրել էր ավելի քան 7000 գիրք կարդալ[30]։

 
Ջոն Վիլյամ Դոյլ. դոկտոր Ջոնսոնի շրջապատի հանդիպումը, Դիմանկարների Ազգային պատկերասրահ (Լոնդոն)

Տասնհինգ տարեկանում Յունգը լրջորեն հիվանդացել է, այս մասին ակնարկվում է նրա ինքնակենսագրության մեջ։ Նրան տրվել է «թոքերի տուբերկուլոզ» ախտորոշում։ Հիվանդությունը ուղեկցվել է և՛ թոքերի արյունահոսությամբ, և՛ շնչահեղձությամբ և՛ այլ ախտանիշներով։ Նա այս թեմային անդրադարձել է 1815 թվականին «A Practical and Historical Treatise on Consumptive Diseases» գրքում։ Յունգի բուժմամբ էին զբաղվում հայտնի քվակեր բժիշկները, այդ թվում Թոմաս Դիմսդեյլը և Էդմունդ Բյորկը։ Նրան բուժում էին հինայով կաթնաթթվային սննդակարգով, երկու տարում հիվանդությունը ամբողջությամբ հաղթահարված էր։ Այս ընթացքում շփում է ձևավորվել Յունգի և պապիկի եղբոր` Ռիչարդ Բրոկլսբիի միջև [31]։ Բրոկլսբին շատ է կապվել Թոմասի հետ և հանձն է առել օժանդակել նրան հավատքի և հոգևոր կրթության հարցերում, համարելով, որ հոգևոր և ֆիզիկական առողջությունը անքակտելի են մեկը մյուսից։ Նա հատկապես ջանում էր ազատել նրան գոռոզությունից։ Յունգը, ինչպես և այլ շատ քվակերներ, դեմ էին ստրկությանը, և այդ հիմնավորումով նա հրաժարվել էր քաղցրից, քանի որ շաքարը արտադրվում էր ստրուկ աշխատուժի միջոցով։ Այդպես նա շուրջ յոթը տարի հեռու է մնացել այս մթերքից։ 1795 թվականին Դավիթ Բերկլին 3000 ֆունտ ստեռլինգ է ծախսել (մերօրյա հաշվարկով 280 000), որպեսզի ազատագրի 30 ստրուկ, որոնց ժառանգել էր Ճամայկայի կալվածքի հետ։ Բրոկլսբիի և Բյորկի շնորհիվ Յունգը ընդունվել է Լոնդոնի ինտելեկտուալ մարդկանց շարքերը (Ջոշուա Ռեյնոլդս, Թոմաս Լոուրենց և ուրիշներ)։ Յունգը այդ ժամանակ իր հորեղբորը ուղարկել էր Շեքսպիրի «Հենրիխ VIII» պիեսից մի քանի բանաստեղծություններ (Ուոլսի խոսքը ուղղված Կրոմվելին)՝ թարգմանված հունարեն[32]։ Արդյունքում 1791 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները Յունգը անցկացրել է ոչ թե Բերկլիի, այլ Բրոկլսբիի լոնդոնյան տանը[33]։ Յունգի օրագրում նկարագրված է 1791 թվականի դեկտեմբերի 12-ի ընկերական ընթրիքը, որի ժամանակ Թոմաս Լոուրենցը, սըր Ջոն Բեյկերը և Ռիչարդ Պորսոնը կարդում էին Սեմյուել Ջոնսոնի լատիներեն պոեմը, և Յունգը նրանց հետ հավասար քննարկում էր հունական տաղաչափության շատ նուրբ պահեր[34]։

Հենց այդ օրերին էր որոշվել Յունգի հետագա ճակատագիրը։ Բյորկը խորհուրդ է տվել նրան շարունակել դասական բանասիրության իր դասերը և սովորել իրավաբանություն։ Թոմասին ավելի հոգեհարազատ էր զբաղվել ճշգրիտ գիտություններով կամ բժշկությամբ, նամանավանդ որ անսերունդ Բրոկլսբին ակնարկել էր, որ կարող է հոգալ համալսարանի ծախսերը, տեղավորել նրան Լոնդոնի իր տանը և փոխանցել նրան իր փորձը։ Բժշկությունը համարվում էր ազնիվ և բարձր վարձատրվող աշխատանք, որը պահանջում էր թե՛ հումանիտար, և թե՛ բնագիտական իմացություն։ Այս որոշումը լարում է առաջացրել Յունգի և ծնողների միջև, որ ակնարկվում է նրանց նամակագրության մեջ։ Վերջին կես տարին անցկացնելով Յունգսբերիում՝ տասնիննամյա Յունգը տեղափոխվել է Վեսթմինսթր՝ բժշկական դպրոցին մոտ ապրող իր պապիկի եղբոր տուն[35]։ Դեռևս 1791 թվականին լույս է տեսել նրա տպագիր աշխատանքը «Monthly Review» ամսագրում՝ կարճ ուսումնասիրություն խունկի մասին՝ ծանոթագրություններում նշելով նյութի սկզբնաղբյուրները[36]։

Բարձրագույն կրթություն (1792—1799)

խմբագրել

Լոնդոն։ Թագավորական ընկերություն

խմբագրել
 
Սբ. Վարֆոլոմեյ հիվանդանոցի գլխավոր մուտքը։ Մուտքի առաջ տեղակայված է Հենրիխ VIII-ի արձանը

Լոնդոնում միակ վայրը, որտեղ 1792 թվականին փորձաշրջանով հնարավոր էր բժշկություն ուսումնասիրել, Սբ. Վարֆոլոմեյի հիվանդանոցն էր։ Զուգահեռաբար գոյություն ունեին մի քանի բժշկական դպրոցներ, օրինակ՝ Հանթերի դիահերձման դպրոցը, որը հիմնադրվել էր և գործում 1740-ական թվականներից Սոհոյում։ Վերջինս ուսանողներին գրավում էր նրանով, որ նրանցից յուրաքանչյուրին թույլատրվում էր գործնականում դիահերձման աշխատանքներ կատարել, այլ ոչ թե հեռավորության վրա միայն հետևել ընթացքին[37]։ Յունգը Հանթերի դպրոց սկսել է հաճախել 1793 թվականին, երբ Ջոն Հանթերը՝ հիմնադիրը, արդեն չէր կարող դասավանդել (նա վախճանվել է նույն տարվա հոկտեմբերի տասնվեցին), բայց նրա համառոտագրություններով և խորհուրդներով աշխատել էր նրա ազգական Էդվարդ Հոումը[38]։

Իր ինքնակենսագրականում Յունգը գրեթե չի հիշատակել իր լոնդոնյան ուսուցիչներին։ Իր ժամանակի մեծ մասը նա անցկացրել է Սբ. Վարֆոմոլեյ հիվանդանոցում, որտեղ զբաղվել է բուսաբանությամբ և դեղագործությամբ, լսել մանկաբարձության դասեր և գործնական փորձ ձեռք բերել։ Հենց այս ժամանակին է վերագրվում նրա գիտական աշխատանքը, որը վերաբերում էր աչքի հարմարեցմանը՝ ուսումնասիրված եզան աչքի անատոմիայի հիման վրա[36]։

1793 թվականի մայիսի 30-ին նա ընդհանրացրել է իր հետազոտությունները, որոնք վերաբերում էին «Տեսողության գործընթացի հետազոտում» զեկույցին։ Հետագայում այս աշխատանքը հրապարակվել է Թագավորական հասարակության փիլիսոփայական աշխատություններում։ Մինչև Յունգը գոյություն են ունեցել Կեպլերի և Դեկարտի հիփոթեզները. առաջինի կարծիքով ոսպնյակը աչքի մկաններով առաջ ու հետ է շարժվում օպտիկական սարքերի լինզայի նման։ Դեկարտը կարծում էր, որ ոսպնյակը օպտիկանորեն անշարժ է, իսկ հարմարեցումը կատարվում է նրա ձևի փոփոխության հաշվին[39]։ Յունգը անատոմիկ տեսանկյունից ապացուցել է, որ աչքի ոսպնյակը մանրաթելային կառուցվածք ունի և ունի իր ձևի փոփոխության ունակություն [40]։ Զեկույցը կարդացել է Բրոկլսբին, քանի որ նրա զարմիկ Յունգը դեռևս ընդամենը քսան տարեկան էր։ Խիստ ընդդիմություն է ցուցաբերել Ջոն Հանթերը, որը թագավորական հասարակության նախագահ Ջոզեֆ Բենքսին պաշտոնական նամակ է գրել և պահանջել պաշտոնական բանավեճ, որի ժամանակ պատրաստվում էր կարդալ իր առարկությունները։ Սակայն նա վախճանվել է՝ այդպես էլ չհասցնելով ավարտել իր զեկույցը, որը կարդաց նրա ժառանգորդ Խոումը, որն ինքն էլ համաձայն չէր իր ղեկավարի տեսակետի հետ։

Հենց այդ ժամանակ խոսակցություններ գնացին, որ Յունգի գաղափարը 1791 թվականի նոյեմբերին Ջոշուա Ռեյնոլդսի ժողովին բարձրաձայնվել է։ Յունգը անմիջապես կապ հաստատեց Ռեյնոլդսի ինտելեկտուալ խորհրդի անդամների հետ, ովքեր էլ պաշտոնապես հայտարարեցին, որ վերոնշյալ թեման վերոնշյալ ժամանակ ժողովի ընթացքում չի բարձրացվել։ Բացառություն էր պրն Բլեջենը, ով էլ տարածել էր շշուկները։ Սկանդալը գրավեց բոլորի ուշադրությունը և Յունգի 21-րդ տարեդարձից մեկ շաբաթ անց՝ 1794 թվականի հունիսի 19-ին նա ընտրվեց Թագավորական հասարակության անդամ[40]։ Նրա ընտրման փաստաթղթերը ստորագրվել էին բոլոր առաջատար բժիշկների կողմից, այդ թվում և Ռիչարդ Բրոկլսբիի[41]։ Դեռ մայիսին Թոմասը այցելել էր իր ծնողներին, ովքեր անհանգստացած էին, որ իրենց որդին չափազանց հայտնի էր։ Շփումը ցույց տվեց, որ Յունգը բավականին հեռացել էր Քվակերությունից։ Բատում նա այցելեց դուքս Ռիչմոնդսկիին, ում հետ հեռակա ծանոթացել էր իր պապիկի եղբոր շնորհիվ։ Դուքսը Բրոկլսբիին գրում էր, որ իր վրա դրական տպավորություն է թողել աֆֆեկտացիայի բացակայությունը և երիտասարդ գիտնականի բազմակողմանի զարգացած լինելը։ Նույն տարվա օգոստոսին, թագավորական հասարակության ընտրությունից հետո, դուքսը Յունգին առաջարկեց անձնական քարտուղարի և ադյուտանտի պաշտոնը։ Այս առաջարկությունը նրան շատ դժվար կացության մեջ դրեց։ Թոմասը իր մայրիկին գրել էր, որ իր հրաժարվելու գլխավոր պատճառը քվակերյան գաղափարախոսությունն էր։ Սրա մասին իր ինքնակենսագրականում ոչինչ գրված չէր։ Հակառակը՝ Յունգը այնտեղ հաստատում է, որ չէր ձգտում հասարակական ակտիվության, այլ ցանկանում էր գիտությամբ զբաղվել հանգիստ պայմաններում՝ իր խոսքերով «իմ տաղանդին և սովորություններին ավելի հարմար պայմաններում»²։ Այս հարցի շուրջ Բրոկլսբիի վերաբերմունքի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն Պիկոկի կենսագրականում նշված է, որ Յունգի լավագույն ընկերներ Բյորկը և Վինդխեմը նույնպես խորհուրդ էին տալիս չընդունել այդ առաջարկությունը։ Թոմաս Յունգը որոշում կայացրեց շարունակել ուսումը բժշկության ոլորտում։

Շոտլանդիայի և Գերմանիայի համալսարաններ

խմբագրել
 
Էդինբուրգի համալսարանի բժշկական դպրոցը Թևիո հրապարակում

XVIII դարում Անգլիայում հիվանդանոցում աշխատող բժիշկը կարիք չուներ ունենալ համալսարանական կրթություն, բայց առաջատար քվակեր մասնագետները նախընտրում էին ֆորմալ դիպլոմ ունենալ։ Ռիչարդ Բրոկլսբին սովորում էր Էդինբուրգում և Լեյդենում։ Սակայն այն ժամանակ Լոնդոնում չկար համալսարան, իսկ Օքսֆորդում և Քեմրիջում բժշկագիտություն չէր դասավանդվում, ավելին, քվակերներին այնտեղ չէին ընդունում։ Թոմաս Յունգը ընտրում է Էդինբուրգի համալսարանը, գնալով այնտեղ հենց ձիով (նա շատ փորձառու հեծյալ էր դեռ Յունգսբերիում)։ Մնալով Դերբիում, Յունգը հանդիպում է Բրոկլսբիի ծանոթ Բակստոնի հետ, ով հիմնել էր խոշոր եղջերավորների բարձրակարգ մսամթերք արտադրելու ֆերմա։ Նա նաև ծանոթանում է Էրազմ Դարվինի հետ, ով այդ ժամանակ հրատարակում է իր առաջին «Զոոնոմիա կամ Օրգանական կյանքի օրենքներ» հատորը։ Դարվինը հանրաճանաչ էր իր տուբերկուլոզի մասին աշխատանքներով։ Դարվինի տանը Յունգին ամենից շատ ոգևորում էր Իտալիայից բերված անտիկ ստեղծագործությունների հավաքածուն։ Դարվինը Յունգին շատ խորհուրդներ էր տալիս[42]։

 
Սառա Սիդդոնսը Եվֆրասիի դերում Մյորֆիի «Հունաստանի դուստրերը» ստեղծագործությունում Ջոն Բոյդելլի փորագրությունը, 1784

1794 թվականի հոկտեմբերի 20-ին ժամանեց Էդինբուրգ և հաստատվեց Սբ Ջեյմսի հրապարակի վրա գտնվող տանը։ Համալսարանում չկային կրոնական կամ որևէ այլ սահմանափակումներ, դասընթացը անգլերեն էր, այլ ոչ լատիներեն։ Չկար ուսումնառության պարտադիր ծրագիր, ուսանողները վճարում էին միայն իրենց ընտրած ու հաճախած դասերի համար։ Շեշտը դրվում էր գործնականի վրա, բայց հիմնականում անատոմիա ուսումնասիրելու համար դիակների պակաս էր զգացվում։ Հենց դա դարձավ պատճառ իր կյանքի վերջին տարիներին մարդասպանությունների շարք կազմակերպելու համար[43]։ Առաջնակարգ մասնագետների հետ հարաբերությունները լավ չէին դասավորվում շենքային պայմանների շուրջ վիճաբանությունների պատճառով։ Փոխարենը այլ հարաբերություններում Յունգը հաճելի ընկերակցություն միշտ ուներ։ Նա հաճախում էր հունարենի պրոֆեսոր Էնդրյու Դելզլի դասերին։ Հետագայում նրանք հրատարակեցին համատեղ անթոլոգիա Analecta Hellenika աշխատությունը, Դեզդելը գրում էր տեքստը, իսկ Յունգը՝ գիտական մեկնաբանություններ անում։ Էդինբուրգում նախկին քվակերը տարվում է թատրոնով, պարերով և երաժշտությամբ, որոնք նախկինում նրան արգելված էին։ Սովորականի նման, նա շատ մանրակրկիտ էր վերաբերվում նոր հետաքրքրություններին։ Եթե հավատալ անեկդոտին, առաջին անգամ լինելով մենուետի դասին, նա զինվում է քանոնով և կարկինով, որպեսզի դուրս բերի կատարյալ պարի բանաձևը[44]։ Քաղաքային թատրոնում նա շատ ոգևորված էր Սառա Սիդդոնսի խաղով։ Հետագայում նա սկսեց ֆլեյտայի դասեր վերցնել, բայց իր կոլեգաներից մեկին գրել էր, որ հույս չունի զգալի արդյունքներ ստանալ։ Տեղի համայնքի քվակերները հարգալից հարցնում էին, արդյոք նա մտադիր է շարունակել նրանց եկեղեցու հետևորդ մնալ։ Էդինբուրգում Յունգն առաջին անգամ գնահատեց դասական գրականությունը՝ կարդալով Սերվանտեսի «Դոն Կիխոտը» և Արիոստոյի «Խորամանկ Ռոլանդը»[45]։ Կարդալով Ջոնսոնի «Ճանապարհորդությունները արևմտյան Շոտլանդիայի կղզիներ» ստեղծագործությունը՝ նա հիասթափված էր ոճի պեդանտիզմով, բայց և բոցավառվեց Հայլենդ գնալու ցանկությունով։ Նա այնտեղ ուղևորվեց իր դասախոսությունների մեկնարկից երեք շաբաթ անց[46]։ Նա եղավ Աբերդինյան համալսարանում և շատ հայտնի ընտանիքների դղյակներում, այդ թվում և Գորդոն ամրոցում։ Վերջինում, Պիկոկի խոսքերով, նա առաջին անգամ կրքոտ տարվեց կանանցով[47]։

 
Գյոթինգենյան համալսարանի գրադարանը Գ․ Գրապեի փորագրությունը, 1815-ական թվականներ

1795 թվականի օգոստոսի 6-ին նա վերադարձավ Էդինբուրգ, բայց գրեթե անմիջապես ուղևորվեց Անգլիա։ Բիրմինգհեմում նա վաճառեց ձին և դիլիժանսով ժամանեց Լոնդոն։ Մեկնելուց առաջ նա գրեց իր մորը, փորձելով հավաստիացնել նրան, որ «ճանապարհից չի շեղվել» (հավանաբար զգուշանալով Էդինբուրգում ապրող քվակերների հաղորդագրություններից)։ Նա նաև հայտնեց, որ աշնանը ծրագրել էր մեկնել լեյդենԼեյդեն]] կամ [[Գյոթինգեն]], իսկ հետո մտադիր էր ուղևորվել Վիեննա, Պավիա, Հռոմ և Նեապոլ, եթե քաղաքական դրությունը թույլ տար (այլ բառերով նեապոլական զորքերը)։ Իսկապես, հոկտեմբերի վերջին Յուգը ժամանեց Գյոթինգենի համալսարան։ Մորն ուղղված նամակում նա գրել էր, որ ամենից շատ իրեն գրավել էր համալսարանական գրադարանը, որն այդ ժամանակ իր մեծությամբ երկրորդն էր Եվրոպայում։ Յունգը ոգևորված էր, որ կարող էր վերցնել նրան անհրաժեշտ ցանկացած գիրք[9]։ Դա վկայում էր այն մասին, որ նա սկսել էր ատենախոսություն գրել։ Ոչ պակաս կրքոտությամբ նա շարունակում էր զբաղվել երաժշտությամբ, կերպարվեստով և ձիասպորտով։ Ֆրանսուա Արագոն այդ առիթով ասել է

Յունգը դեռ մանուկ հասակից այն համոզման էր եկել, (որը, ի դեպ, քվակերների համար սովորական երևույթ էր), որ տարբեր մարդկանց բնատուր մտավոր կարողությունները շատ ավելի քիչ են տարբերվում իրարից, քան կարելի է ենթադրել։ «Ցանկացած մեկը կարող է անել այն, ինչ որ մի ուրիշը արել է» դարձավ նրա սիրելի եզրույթը։ Ինքն էլ կանգ չէր առնում ոչ մի փորձության դիմաց, որին փորձում էին ենթարկել իր համակարգը։[44].

Սկզբում դժվարություն էր ներկայացնում լեզվական արգելքը, բայց Յունգը որոշել էր խոսել գերմաներեն նույնիսկ նրա ծանոթ անգլիացի և շոտլանդացի ծանոթների հետ և շատ արագ հաղթահարեց այն։ Նա Բրոկլսբիին հայտնել էր, որ Գերմանիայի գիտական ձեռքբերումները լավ հայտնի են Բրիտանիայում, և ճիշտ հակառակը, Գերմանական գրականությունը գրեթե բոլորովին հայտնի չէ։ Շփումը դասախոսների հետ հիասթափեցնող էր։ Դելզելին նա գրել էր, որ դասախոսներին ու ուսանողներին մի անջրպետ էր բաժանում, հնարավոր չէր հաղորդակցվել նաև հելլենիստների հետ[48]։ Հավանաբար դա կործանված համբավի արդյունքն էր։ Յունգը դեռ Էդինբուրգում էր տարվել ցիրկով, իսկ Գյոթինգենում ելույթ էր ունենում ինչպես հեծյալ Ֆրանկոնիի մոտ, ով լուրեր էր տարածել, որ իր մոտ աշխատում է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[49]։

1796 թվականի ապրիլի սկզբին Յունգը հանձնեց որակավորման քննությունները։ Հունիսին հրատարակվեց նրա ատենախոսությունը լատիներենով՝ ձոնված պապիկի եղբորը։ Աշխատությունը նվիրված էր մարդկային ձայնի մեխանիզմին, բացի ֆիզիոլոգիական ասպեկտներից, հեղինակը առաջարկել էր բոլոր հնարավոր ձայնային համադրությունները ֆիկսելու 47 նշաններից բաղկացած ունիվերսալ ձայնադարձություններ, որոնք ձայնային ապարատը կարող է արտաբերել։ Ռոբինսոնի բառերով հենց այստեղ են ի հայտ գալիս Յունգի գլխավոր հետաքրքրությունները՝ լեզվի կառուցվածքը և ձայնային ալիքների թեորիան։ Պաշտպանությունը հուլիսի 16-ին էր։ Բրոկլսբին հանգիստ էր, իմանալով, որ իր զարմիկը հանրայնորեն աղոթք է կարդացել[50]։ Բանավեճից հետո ավանդույթին համաձայն его «поженили» с Гигеей և միանգամից երեք դոկտորական աստիճան տվեցին՝ ընդհանուր բժշկության, վիրաբուժի և մանկաբարձության[51]։ Նապոլեոնի Իտալիա ներխուժելու հետևանքով հետագա ճանապարհորդության ծրագրերը խաթարվեցին։ Իր ինքնակենսագրականում Յունգը գրել է, որ Իտալիայում է հայտնվել միայն քսանհինգ տարի անց, երբ «Մեծ զավթիչը մահանում էր Սբ Ելենայում» [52]։

Բժիշկ և ֆիզիկոս (1800—1815)

խմբագրել

Լույսի ալիքային տեսություն

խմբագրել

1800 թվականին Յունգը տեղափոխվեց Լոնդոն` բժշկական գործունեություն ծավալելու նպատակով։ Նրա առաջին որոշումն էր վաճառել Բրոկլսբիից որպես ժառանգություն ստացած պերճաշուք տունը, սակայն իր իրական դրդապատճառների մասին նա երբեք չէր հիշատակում[53]։ Իր կյանքի հաջորդ 25 տարիների ընթացքում Յունգը բնակվում էր նոր թաղամասի Ուելբեկ փողոցի 48 հասցեում գտնվող տանը։ Քանի որ հարևանությամբ գտնվում էին բազմաթիվ ազդեցիկ ընտանիքների կեցավայրեր, այդտեղ բժիշկները պրակտիկ գործունեություն էին ծավալում։ Վերջնականորեն Յունգը այնդտեղ տեղափոխվեց 1801 թվականի հունիսի 27-ին, ինչը հայտնի է Դելզելին ուղղված նամակից։ Յունգը շատ չէր մտահոգվում այն մասին, որ այդպես էլ իրեն չհաջողվեց սկսել աշխատանքը, քանի որ նա դեռ դիպլոմ չուներ։ Նրա կարգավիճակը թույլ էր տալիս ծառա ունենալ և ճանապարհորդել։ Իր այդ շրջանում գրված նամակների զգալի մասը նվիրված էր լույսի ալիքային տեսությանը[54]։ 1790-ական թվականների վերջից Յունգը ակտիվորեն զբաղված էր օպտիկական և ակուստիկ փորձերով։ Իր ընկերներից մեկին Յունգը գրել է․

Ես ուսումնասիրում էի ոչ թե փողային գործիքների տեսությունը, այլ օդի տեսությունը և կատարեցի, ինչպես ինձ է թվում, ներդաշնակությունների նոր դիտումներ[55]։

Առաջին հերթին Յունգը ուսումնասիրում էր լարերի տատանումները, փաթաթում էր նրանք արծաթյա թելերով և զննում մթության մեջ, որոշակի կետերի վրա ուղղելով լույսի ճառագայթ։ Կա ենթադրություն, որ Յունգը այդ մեթոդը մշակել էր դեռևս Էդինբուրգում, երբ աշխատում էր որպես լարախաղաց։ Հենց այդ ժամանակ էլ նա մտածել էր լարերի տատանումների մասին, հնարավոր է նաև՝ լարման, սեղմման և սահքի մասին։ 1799 թվականի ամռանը ավարտի հասցվեց «Ձայնի և լույսի փորձեր և խնդիրներ» հոդվածը, որը նշանավորեց Յունգի անցումը ալիքային տեսության դիրքերին։ 1800 թվականի հունվարին նա Թագավորական ընկերությանը ներկայացրեց իր «Հիշողությունները»։ Ե․Մ․ Կլյաուսի խոսքերով դա մի փուլ էր, որը բաժանեց XVIII-XIX դարերի օպտիկան։ 1801-1803 թվականներին Յունգը գրեց երկու հոդված, որոնցում շարադրեց օպտիկական ֆիզիկային վերաբերող իր հայացքները․ «Լույսի և գույների տեսություն» և «Ֆիզիկական օպտիկային վերաբերող փորձեր և հաշվարկներ»։ Նշված աշխատություններում Յունգը ներմուծեց ֆիզիկական օպտիկայի և լուսային ալիքի հասկացությունները, որոնք ինքն էլ առաջարկել էր։ Բացի այդ, առաջին հոդվածում նա բնութագրեց նաև աստիգմատիզմի երևույթը։

Ընդունելով լույսի ալիքային տեսությունը, Յունգը ընդունեց նաև եթերի վարկածը։ Այդ տեսության հիմնական խնդիրը եթերի իրական գոյությունը հիմնավորելն էր, ինչի համար Յունգը ստիպված էր լինում փաստարկներ փնտրել։ Նա ապացույց էր համարում էլեկտրական երևույթները․

Էլեկտրական լիցքի արագ տարածումը ցույց է տալիս, որ էլեկտրական միջավայրը այնպիսի արժեքի առաձգականություն ունի, որը անհրաժեշտ է լույսի տարածման համար։ Այն հարցը, թե պետք է արդյոք էլեկտրական եթերը դիտարկվի որպես լուսային եթեր, եթե իհարկե այդպիսի հեղուկը գոյություն ունի, հնարավոր է որ լուծվի փորձնական ճանապարհով, բայց մինչև այժմ ես ի վիճակի չեմ եղել տեսնել, որ հեղուկի բեկիչ ուժը էլեկտրականության ազդեցությամբ որևէ փոփոխության է ենթարկվում։

Լ․Ս․ Պոլակը նշում է, որ նշված թեզիսները ցույց են տալիս Յունգի գիտական մտքի ունիվերսալությունը։ Եթերի գոյությունը միայն օպտիկայի փաստարկներով հիմնավորելու անհնարությունը ստիպում էր Յունգին ֆիզիկայի այլ բաժիններից նյութ ներգրավել, ղեկավարվելով բնության նյութական երևույթների համընդհանուր կապի սկզբունքով։ Համաձայն Յունգի, եթերը ոչ թե ուղղակի օպտիկական երևույթների կրող էր, այլև նրանում տեղի էին ունենում տարատեսակ էլեկտրական և օպտիկական պրոցեսներ։ Զարգացնելով Հյուգենսի հայացքները, Յունգը առաջ քաշեց վարկած այն մասին, որ լույսը ալիք է եթերում։ Բնութագրական է, որ Յունգը հղումներ չէր անում ոչ Հյուգենսի, ոչ էլ Էյլերի աշխատություններին, որոնց անունները հայտնի չէին բրիտանացի գիտնականներին։ Զբաղվելով ակուստիկայով, Յունգը ուշադրություն էր դարձրել ձայնային ալիքների վերադրման արդյունքում ձայնի ուժեղացման կամ թուլացման վրա, և, դիմելով վերադրման սկզբունքին, բացահայտել ալիքների ինտերֆերենցը։ Ինտերֆերենցի ընդհանուր սկզբունքի բացահայտումը Յունգը թվագրեց 1801 թվականի մայիսով։ Յունգը հրաժարվեց այն պատկերացումից, որ ալիքները վերադրվելով կարող են միայն ուժեղանալ։ Հակառակը, նա ապացուցեց թուլացման և որոշակի պայմանների դեպքում նաև փոխչեզոքացման հնարավորությունը։ Այդպես են առաջանում Նյուտոնի օղակները։

Յունգը հստակ ձևակերպեց ինտերֆերենցի անհրաժեշտ պայմանը, իր տերմինալոգիայով՝ «ինտերֆերում են միայն նույն լույսի երկու բաժինները» (ժամանակակից լեզվով ասած, ճառագայթները պետք է կոհերենտ լինեն)։ Նա նաև առաջարկեց իր կողմից բացահայտված երևույթի դիտման եղանակ․ «ինտերֆերում էին նույն աղբյուրից, ոչ թափանցիկ էկրանի վրա բացված իրար մոտ գտնվող երկու անցքերից եկող երկու լուսային ճառագայթները»։ Երկու լուսային կոները, որոնք գոյանում էին ոչ թափանցիկ էկրանի հետևում, լայնանում են դիֆրակցիայի շնորհիվ, մասնակիորեն ծածկվում են, և ծածկման մասում առաջացնում իրար հաջորդող լուսավոր և մութ շերտերի սերիա։ Եթե մի անցքը փակ է, շերտերը վերանում են և հայտնվում են միայն մի անցքից գոյացող դիֆրակցիոն օղակները։ Շերտերը առաջանում են միայն երկու անցքերի բաց լինելու դեպքում, անկախ լույսի արևային կամ արհեստական լինելուց։ Յունգը հեշտությամբ բացատրեց այդ երևույթը՝ մութ շերտերը առաջանում են այն մասում, որտեղ մի անցքով անցած ալիքի մաքսիմումը հանդիպում է մյուսով անցած ալիքի մինիմումին։ Դրանով իսկ նրանց էֆեկտները կոմպենսացվում են։ Լուսավոր շերտերը ստացվում են այնտեղ, որտեղ հանդիպում են երկու ալիքների մաքսիմումները կամ մինիմումները։ Կապելով ինտերֆերենցը դիֆրակցիայի հետ, Յունգը օպտիկական ֆիզիկայի հիմնական մեծության՝ լուսային ալիքի երկարության հաշվարկ կատարեց։ Կարմիր լույսի համար նա ստացավ 1/36 000 դյույմ (0,7 մկմ) արժեքը, իսկ մանուշակագույնի համար՝ 1/60 000 դյույմ (0,42 մկմ)։ Դա ֆիզիկայի պատմության մեջ լուսային ալիքի երկարության չափման առաջին՝ անհրաժեշտ ճշտությամբ կատարված փորձերն էին։

Ֆրանսուա Արագոն այսպես է բնութագրել Յունգի ձեռքբերումները ֆիզիկայում․

Առհավետ իր անունը անմահացրած դոկտոր Յունգի արժեքավոր բացահայտումները ներշնչված էին կարծես թե մի չնչին իրողությամբ՝ օճառի փրփուրի այն պայծառ ու թեթև պղպջակներով, որոնք դժվարությամբ դուրս գալով դպրոցականի ձեռքի խողովակից, օդի ամենաաննկատ շարժումների խաղալիք էին դառնում։ <…> Անվիճելիորեն, սա է ամենատարօրինակ հիպոթեզը։ Անսպասելի էր տեսնել գիշեր՝ պարզ ցերեկվա ընթացքում, այն կետերում, որտեղ անարգել հասնում էին արևի ճառագայթները, բայց ով կարող էր մտածել, որ լույսը միանալով լույսի հետ, կարող է խավար առաջացնել։

1803 թվականին Յունգի աշխատանքները ծայրահեղ անհիմն քննադատվեցին ապագա լորդ-կանցլեր Հենրի Բրոգմանի կողմից։ Յունգը փորձում էր արհամարհել անձնական հարձակումները, սակայն 1804 թվականին նա հրապարակում է առանձին բրոշյուր, որտեղ զետեղում է իր օգտին գոյություն ունեցող փաստարկները՝ հղումներ կատարելով ոչ թե ընդունված հեղինակություններին, այլ միայն փորձի արդյունքում ձեռք բերված նյութերին։ Տարօրինակ է, որ Ֆիզիկական օրենքների կարևորությունը հասկանալու համար Յունգի տեսությունը ի հայտ բերվեց Հելմհելցի 1850-ական թվականների աշխատությունով, որոնք ձևավորեցին գունավոր տեսողության Հելմհելց - Յունգի տեսությունը։

Թագավորական ինստիտուտ (1801-1803)

խմբագրել
 
Պնևմատիկայի դասախոսություն Թագավորական համալսարանում. Ծաղրանկար Джеймса Гилрея. Ամբիոնի մոտ Համփֆրի Դևի և Յունգ[56]

1801 թվականի մայիսի վերջին Թագավորական ինստիտուտը հրավիրեց Յունգին բժշկական պրակտիկային չվերաբերող հանրային դասախոսությունների դասընթաց կարդալու։ Յունգը, միջոցների տիրապետելով, թույլ տվեց իրեն վիճել հոնորարի արժեքի համար։ Այն ժամանակ նա արդեն երկու անգամ Բեյքերյան դասախոսություն կարդալու իրավունք էր ձեռք բերել, 1803 թվականին ձեռք բերեց նաև երրորդ անգամ։ Ի վերջո, Բենջամին Րումֆորդի հանձնարարությամբ Յունգին տվեցին պրոֆեսորի պաշտոն և նշանակեցին տարեկան 300 ֆունտ ստերլինգ հոնորար (մոտավորապես 25 000 ժամանակակից ցենտ), և նա ամբողջությամբ նվիրվեց այդ դասախոսություններին, որոնց պատրաստման վրա ծախսեց ինը ամիս։ Տարբեր առարկաներին նվիրված թվով 50 դասախոսություններ կարդացին 1802 թվականի հունվարի 20-ից մինչև մայիսի 17-ը՝ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 14։00-ին և ուրբաթ ժամը 20։00-ին։ Գրեթե նույն ռեժիմով, սակայն լրացված տարբերակով, դասախոսությունները կրկնվեցին 1803 թվականին։ 1807 թվականին հրապարակվեցին 60 դասախոսություններ՝ դասակարգված հետևյալ առարկաներում՝ «Մեխանիկա», «Հիդրոդինամիկա», «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա»։ Դասախոսությունների իրական բովանդակությունը շատ ավելի լայն էր՝ առաջին բաժնում խոսվում էր նաև գեղանկարչության և ճարտարապետության մասին, երկրորդում՝ երաժշտության և օպտիկայի, երրորդում՝ աստղագիտության և աշխարհագրության, իսկ չորորդում՝ ինչպես մաքուր, այնպես էլ կիրառական մաթեմատիկայի։

Գրեթե միանգամից պարզ դարձավ դասախոսի և իր լսարանի մակարդակների աղաղակող անհամապատասխանությունը։ Յունգի դասախոսությանը ներկա գտնված Էմանուելի քոլեջի կարգապահությանը հետևող ուսուցիչը խայթիչ կերպով գրեց, որ «Յունգը ելույթ ունեցավ մի քանի հիմար կանանց և դիլետանտ փիլիսոփաների առաջ», ավելացնելով, որ Յունգի գլխավոր սխալը «գիտելիքի, այլ ոչ թե ունկնդիրների անգիտության վրա հիմնվելն էր»։ 1802 թվականի մայիսի 23-ին Ջեյմս Հիլրեյը հրապարակեց մի չար (Է․ Ռոբինսոնի որակմամբ) ծաղրանկար, որը վերարտադրում էր դասախոսությունների ժամանակ տիրող իրադրությունը։ Նկարիչը միավորել էր մի քանի դասախոսական սեզոն, քանի որ 1800 թվականին տեղի էր ունեցել ուրախեցնող գազի ցուցադրում, իսկ նկարի վրա ճանաչելի Հ․ Դեվին չէր աշխատում ինստիտուտում մինչև 1801 թվականը։ Ե․Մ․ Կլյաուսի բնութագրմամբ՝

Նրա շարադրանքը «տառապում էր» չափազանց մեծ սեղմվածությունից, նա չէր սիրում կանգ առնել ընթացիկ հարցերի վրա, «ծամել» այն։ Նրան թվում էր, թե իրեն կհասկանան կես բառից, ինչպես միշտ ինքն էր հասկացել։ Նա խոսում էր ճիշտ, արագ, իր արտահայտությունները հնչում էին պարզ, ավարտուն, սակայն իրեն լսելը հեշտ չէր։ Նա չափազանց հարուստ կերակուր էր տալիս միջին ինտելեկտուալությամբ ուտողների համար, շատ ավելի, քան նրանք կարող էին յուրացնել։

Քանի որ համալսարանը ավելի շատ վերածվել էր տարաբնույթ ժամանցների վայրի, այլ ոչ լուսավորության կենտրոնի, 1803 թվականի ամռանը Յունգը հրաժեշտ տվեց այս հաստատությանը։ Պաշտոնական պատճառը Թագավորական ինստիտուտում իր պարտականությունների և նրա բժշկական փորձաշրջանի անհրաժեշտության հարցերի միջև տարաձայնությունն էր։ Յունգի և ադմինիստրացիայի միջև տարաձայնություն չէր եղել։ Պրոֆեսորի պաշտոնի հրաժարականից հետո նա պահպանեց իր անդամակցությունը ինստիտուտում և մինչև կյանքի վերջը հրատարակվեց նրա հրապարակումներում[67]։

1802 թվականի ամռանը հերցոգ Ռիչմոնդսկին խնդրեց Յունգին ուղեկցել իր զարմիկներին Ֆրանսիա որպես անձնական բժիշկ և ֆրանսերեն լեզվի թարգմանիչ։ Երեք ամիս նրանք անցկացրին Ռուանում, ինքը՝ Յունգը, կարողացավ երկշաբաթյա ուղևորություն կատարել Փարիզ, ընդ որում նիստերից մեկին ներկա էր հենց Նապոլեոնը։ Պիկոկը հաստատում էր, որ Յունգին ներկայացնում են առաջին հյուպատոսին, բայց ինքը՝ Յունգը, իր ինքնակենսագրականում գրել էր, որ միայն կողքից դիտում էր։ Ինչ վերաբերում է ֆրանսիացի գիտնականներին, ապա նրանք նպաստեցին նրան, որ 1804 թվականին Յունգը նշանակվեց Թագավորական ընկերության և արտասահմանի միջև նամակագրության քարտուղար։ Այս պաշտոնը նա զբաղեցրեց մինչև կյանքի վերջը[69]։

Ամուսնություն։ Բնափիլիսոփայության դասընթաց

խմբագրել

1804 թվականի հունիսի 14-ին՝ իր 31-ամյա հոբելյանից մեկ օր հետո, Յունգն ամուսնացավ Էլիզա Մակսվելի հետ, ով ծագումով շոտլանդական արիստոկրատական ընտանիքից էր։ Հարսնացուն մոտավորապես 18-19 տարեկան էր։ Այս ամուսնության հանգամանքների մասին փաստացի ոչինչ հայտնի չէ։ Էլիզայի ծնողները տուն ունեին Քավենդիշ հրապարակի վրա, այսինքն նրանք Յունգի հարևաններն էին։ Ամուսնությունն անզավակ էր, չնայած, ըստ Պիկոկի՝ ով երկուսին էլ ճանաչում էր, «նրանք փոխադարձաբար կապված էին և հարգանքով լցված․․․․ նրբազգաց պահելաձևով և արտակարգ ճաշակով»։ Անձնական նամակագրության և օրագրերի բացակայությունը թույլ չեն տալիս ավելի ստույգ պատկերացնել նրանց հարաբերությունները։ Յունգը կապված էր իր կնոջ երեք քույրերի հետ, որոնցից մեկին՝ Էմիլիին ինքնակենսագրական ակնարկ է նվիրված[70]։

 
Պատկեր Յունգի «Բնափիլիսոփայության և մեխանիկական արվեստի դասախոսությունների դասընթացից»

Ամուսնանալուց հետո Յունգը մշտական եկամտի աղբյուրի կարիք ուներ, որը կարող էր տրամադրել միայն բժշկությունը։ Ցանկանալով հանգստանալ քննադատներից՝ 1804 թվականի ամռանը նա կնոջ հետ հաստատվեց Ուորթինգ կուրորտային քաղաքում, որը մեծահարուստների շրջանում տարածում էր գտել մայրցամաքային շրջափակման պատճառով, ինչպես նաև այդ ժամանակ Ֆրանսիայում հանգստանալը անհնարին էր։ Տասնհինգ տարի շարունակ, տարին չորս ամիս, լողափի սեզոնի ժամանակ աշխատում էր Ուորթինգում։ Ընդ որում 1808 թվականին նա կարողացավ այնտեղ տուն գնել և ստանալ բժիշկ-ռեզիդենտի կոչում։ Հենց այս տարիների Յունգի գիտական աշխատանքները կապված են եղել հենց այս քաղաքի հետ[71]։ Յունգը ակնկալում էր գումար վաստակել «Բնափիլիսոփայության և մեխանիկական արվեստի դասախոսությունների դասընթաց» երկհատորի հրատարակման համար, որ լինելու էին մոտ 1500 թերթի սահմաններում և գունավոր պատկերներով։ Հրատարակչությունը նրան 1000 ֆունտ էր խոսք տվել՝ մերօրյա համարժեք գներով՝ 72000 ֆունտ։ Արդյունքում նա այդպես էլ չստացավ իր հոնորարը հրատարակչության լուծարման պատճառով, բայց գիրքը մինչ այդ հասցրել էր լույս տեսնել։ Առաջին հատորը ներառում էր 60 դասախոսություն Թագավորական ինստիտուտում, երկրորդում ներառվեցին նրա նախկինում, ինչպես նաև նոր հրատարակված հոդվածները (այդ թվում և «Աչքի մեխանիզմի մասին») և բնագիտական գրականության կատալոգ անտիկ ժամանակաշրջանից մինչև 1805 թվականը։ Կատալոգը կազմվել էր դասախոսություններին պատրաստվելու ժամանակ և ներառում էր շուրջ 20 000 վերնագիր թեմատիկ հերթականությամբ[71]։ Այս աշխատանքի մանրամասն և հանգամանալից լինելը ապացուցում է այն փաստը, որ մատենագիտական ցանկում նշված է նույնիսկ Մ․Վ․Լոմոնոսովի «Լույսի ծագման մասին գրությունը»[73]։ Ժոզեֆ Լառմոռը Յունգի «Դասախոսությունների դասընթացը» որակում է ինչպես իր ժամանակների «այս տիպի առավել լայնածավալ և օրիգինալ աշխատություն»[74][75]։ «Դասախոսությունների դասընթացին» բնորոշ է գիտական թեորիայի և տեխնիկական պրակտիկայի կապը, որը առհասարակ Յունգի մոտ հաճախակի է հանդիպում։ Մի հարթության մեջ նա թեորետիկ ֆիզիկայի և մեխանիկայի հարցերի հետ դիտարկում է նաև կիրառական խնդիրներ, ընդ որում ինչպես տեխնիկական, այնպես էլ տեխնոլոգիական անկյուններից։ Ամենից վառ դա դսևորվում է նրա հետազոտությունների մեջ ֆիզիկայի և ֆիզիոլոգիականի բախման կիզակետում։ Աչքի ակկոմոդացիայի և լուսային ինտերֆերենցի խնդիրներից նա անցում է կատարում լուսային տեսողության հարցերին և դնում այն հիմքը, որի վրա իր աշխատանքները գրելիս հենվեց Հելմհոլցը։ Յունգը առաջարկեց աչքի ցանցաթաղանթում երեք տեսակի զգայուն մանրաթելերի գոյությունը, որոնք արձագանքում էին երեք հիմնական գույներին։ Ըստ լեգենդի հենց բժիշկ Յունգն է հայտնաբերել դալթոնիզմը Ջոն Դալթոնի մոտ[57]։ Հենց Յունգը իր «Դասախոսությունների դասընթացում» առաջարկեց մեխանիկական աշխատունակությունը անվանել «էներգիա» (նախկինում ընդունված «ուժի» փոխարեն) և այդ տերմինին տվեց գիտական նշանակություն, ինչպես աշխատանք կատարելու ընդունակություն, այսինքն մի չափման միավոր, որը հավասար է մարմնի կշռի և շարժվող մարմնի արագության քառակուսու արտադրյալին։ Յունգի առաջնահերթությունը այս հարցում մոռացվել էր դեռ 19-րդ դարի կեսերում։ Հատուկ դիրք է զբաղեցնում մետաղի կարծրության թեորիայի հարցերը, նա ուսումնասիրում էր լարումը, որ առաջանում է հարվածի հետևանքով և ցույց տվեց դրա հաշվարկման ձևը իդեալական կարծր նյութերի համար։ 13-րդ դասախոսության մեջ նա դուրս բերեց կարծրության մոդուլը, որպես կշիռ, որը ընդունակ է երկարացնել առանցքը լայնական կտրվածքում, որը հավասար է սեփական երկարությանը։ Այդ հաստատունը ստացավ Յունգի մոդուլ անվանումը[58]։

Չկարողանալով վաստակել ֆիզիկայի իր դասախոսությունների հրատարակման միջոցով և տառապելով անարդար քննադատությունների պատճառով, Յունգը ստիպված էր ընտրել բժշկի և բնափիլիսոփայի մասնագիտությունների մեջ։ Դրան գումարած 1808 թվականին Էտյեն Մալտուսը բնութագրեց ալիքների բևեռացումը, որը այդ ժամանակ չէր կարող բացատրվել Յունգի ալիքային թեորիայով։ Թոմաս Յունգը գրում է Դեյվիդ Բրյուսթերին։

  Ինչը վերաբերում է լույսի բնության իմ հիմնական հիփոթեզներին, ապա օրեցօր ավելի քիչ եմ մտքերս զբաղեցնում դրանցով, քանի որ այն փաստերը, որոնք բացահայտել է Մալյուսը, չեն հասնում իմ գիտակցությանը... [59]  

Իր հաճախորդների ընդլայնման զուգահեռ Յունգը համոզվել էր իր օրերի բժշկության զարգացման ցածր մակարդակում և փորձել էր իր պատկերացումները բերել նույն համակարգային դաշտ։ Իր հաճախորդների թվաքանակի աճին զուգահեռ Յունգը համոզվեց նրանում, որ իր ժամանակի բժշկությունը շատ վատ է զարգացած և փորձեց իր պատկերացումները համապատասխանաբար համակարգել, ինչպես որ արել էր ֆիզիկայի բնագավառում։ 1808 թվականին նա վերջապես արժանացավ բժշկության դոկտորի բրիտանական աստիճանի և 1809 թվականին դարձավ բժիշկների թագավորական քոլեջի անդամ։ Դեռ 1806 թվականին նա փորձեց աշխատանք ստանալ Միդդլեսկոմ հոսպիտալում, բայց միայն 1809—1810 թվականներին նա այնտեղ ստացավ լեկտորի պաշտոն[60]։ Յունգը կարդաց 36 լեկցիա իր սովորական ձևով, այսինքն իր լսարանի հանդեպ շատ խիստ պահանջներ դնելով։ 1813 թվականին նա հրատարակեց «Բժշկական գրականության ներածություն, այդ թվում պրակտիկ նոզոլոգիայի համակարգը»(Introduction to Medical Literature, Including a System of Practical Nosology)։ Այն արդեն վերահրատարակվեց 1823 թվականին։ Դա իր բժշկական դասախոսությունների հրատարակումն էր, որ համալրված էր սրտխփոցի պատճառների մասին հոդվածով[61]։ Հատկանշական է, որ առաջարկելով հիվանդությունների իր սեփական դասակարգումը, նա հետևում էր հենց այն սկզբունքներին ինչ որ Լիննեյը իր «Բնության ամբողջական դասակարգումը» գրքի մեջ[62]։ 1815 թվականին հաջորդեց «Ամենօրյա հիվանդությունների մասին գործնական և պատմական տրակտատ», որի մեջ արտացոլվում էին Յունգի 1780-ական թվականների հիվանդությունների հիման վրա ձեռք բերված փորձի մասին հիշողությունները։ Նրա հույսերը, որ կընդունվի այս բնագավառում չփարատվեցին, նա այստեղ էլ բախվեց խիստ քննադատության[63]։ Բացի դրանից գիտնականի վարկանիշը վախեցնում էր նաև հաճախորդներին, ինչի մասին հիշատակում էր նույնիսկ Արագոն[64]։

 
Սբ Գևորգ հոսպիտալը, Փորագրությունը՝ Վիլկինսի

1811 թվականի հունվարին Յունգը դարձավ Հայդ զբոսայգու անկյունում գտնվող, հանգուցյալ Բրոկլսբիի տան մոտ գտնվող Սբ Գևորգ հոսպիտալի բժիշկ։ Դա աշխատանքի շքեղ վայր էր, որը ապահովում էր մասնավոր պրակտիկայի համար մեծ ճանաչում։ Չնայած ոչ բարյացակամ վերաբերմունքին, Յունգը հունվարի 24-ի քվեարկությանը ստացավ 100 ձայն, իսկ իր գլխավոր հակառակորդը՝ միայն 92[60]։ Այդ լարված մրցույթի մասին նա գրել էր իր ինքնակենսագրականում, բայց այլ մանրամասներ չի հաղորդել։ Յունգի կենսագիր Ռոբինսոնի կարծիքով նա հոսպիտալում աստղ չդառավ, բայց և մեծ տարաձայնություններ չուներ իր առաջին ուսուցիչ Խանտերի նման, ով մի ժամանակ աշխատել էր այնտեղ։ Նա չափազանց զգուշությամբ էր վերաբերում իր պարտականություններին, նամանավանդ երբ դադարեցրեց մասնավոր գործունեությունը 1817 թվականին[61]։ Ընդհանուր առումով և Պիկոկը և Առագոն նշում են, որ Յունգը մեծ գիտնական է, բայց վատ բժիշկ։ Նրա հիմնական խնդիրը հաճախորդին վնասելու անվերջ զգուշավորությունն էր։ Մոտավորապես հենց դրա մասին էլ վկայում է պրն Բենջամին Բրոուդին՝ Յունգի ստաժոռը, ով հետագայում գրավեց իր տեղը և 1829 թվականին գիտնականի մահից հետո կատարեց մարմնի քննությունը։ Բրոուդին հիշում է (արդեն Պիկոկի կենսագրականի լույս տեսնելուց հետո), որ «նրա միտքը հարմարեցված չէր այն մասնագիտությանը, որ նա ընտրել որ, բացի դրանից նա անընդհատ հրապուրվում էր իրեն ավելի շատ հետաքրքրող զբաղմունքներով։ Ես երբեք չեմ նկատել, որ նա ինչ-որ բժշկական գրություններ անի, և ես չեմ կասկածում, որ նա հիշել է որևէ բան իր բժշկական գործերից, երբ դուրս է եկել հիվանդասենյակից։ Նրա բժշկական աշխատությունները մի փոքր ավելին են եղել քան հասարակ բանաքաղումը ուրիշ գրքերից»[65]։ Սակայն ըստ շշուկների՝ տարածված իր ժամանակակիցների կողմից, նա իր կոլեգաներից ավելի լավ չէր հիվանդներ բուժում, չնայած և չէր էլ սիրում նոր մոդայիկ մեթոդներ[66]։ Է․ Ռոբինսը բացատրում էր Յունգի՝ ինչպես բժշկի, անհաջողության պատճառը, չափազանց մասնագիտական տեսանկյունից։ Նա փաստացի չէր շփվում կոլեգա պրոֆեսիոնալների հետ և ջանք չէր թափում, որ բարձրացնի իր փորձնական որակավորումը։ Այն դեպքում, երբ Յունգի Ֆիզիոլոգիական փորձերը և թեորետիկ ընդհանրացումները մնացին գիտության պատմության մեջ, մեթոդաբան Բրոուդիինը և նրա կոլեգաներինը նույնիսկ բժշկական ուղեցույցներում չմնացին[67]։ Յունգի լուրջ ձեռքբերումներից Ֆ․Օլդեմը համարում է դեղագործական պրեպարատների ճշգրիտ չափաբաժնի որոշումը և մանրագույն մասնիկների ուսումնասիրումը, օրինակ արյան տարրերը։ Վերջինիս հիմքի վրա նա ստեղծեց առաջին էիրոմետրը՝ կատարելագործված Էմմոնսի կողմից[61]։ «Յունգի բանաձևը» ստեղծվել էր երեխաների դեղամիջոցների դոզավորման համար։ Հաշվարկի համար անհրաժեստ է մեծահասակի դոզան բազմապատկել երեխայի տարիքի և բաժանել 12+ երեխայի տարիքը[68]. Իր ինքնակենսագրականի մեջ Յունգը փաստացի չի հիշատակել իր բժշկական զբաղմունքների մասին։ Այդ ժամանակ նա ուրիշ խնդրով էր զբաղված՝ Հին Եգիպտոսի գրությունների վերծանումը[69]։

Ուշ տարիներ։ Գիտնական-պոլիմատ (1814—1829)

խմբագրել

Ռոզեթյան քարը և եգիպտագիտությունը (1814—1819)

խմբագրել
 
Ռոզեթյան քարի սկզբնական տեսքի վերակառուցումը, արված Չ․Տոռնի և Ռ․Պառկինսոնի կողմից[70]

1807 թվականին Թոմաս Յունգը հրատարակեց հունական հնագրագիտության ուղեցույց, իսկ ավելի շուտ անտիկ տեքստերի քրեստոմատիա իր մեկնաբանություններով։ 1810 թվականին նա անդրադարձավ Հերկուլանումի պապիրուսներին, որոնք գտնվել էին 1750-ական թվականներին ոլորված վիճակում։ Դրանցից որոշները բերվել էին Լոնդոն և գտնվում էին Թագավորական ընկերության տրամադրության տակ։ Վերծանության փորձերը որպես կանոն ավարտվում էին ամբողջ փաստաթղթի ոչնչացմամբ և տեքստի նշանակալի մասը մնում էր չընթերցված։ Յունգը, ով օգտագործում էր քիմիական միջոցներ, հաջողվեց կարդալ և փոխադրել մի քանի օրինակներ։ Նրա հերկուլանումյան ուսումնասիրությունների մասին հոդվածը լույս տեսավ 1810 թվականին և վերահրատարակվել է Պիկոկի կենսագրականին կից[71]։ Զբաղվելով հունական պապիրուսներով՝ նա հանդիպեց եգիպտական հիերոգլիֆներով գրված եգիպտական պապիրուսների։ 1811 թվականին պարոն Վիլյամ Բուգտոնը Եգիպտոսից բերեց մի մումիա՝ լցոնված հիերատիկ գրով արված պապիրուսներով։ Այդ գրերի մեծ մասը մահացել էին խոնավությունից Անգլիա վերադառնալու ճանապարհին։ Ողջ մնացած գրերը Բուգտոնը 1814 թվականին ցույց տվեց Յունգին։ Պապիրուսներից մեկը, որը գրված էր դեմոտիկ գրով, Յունգը նշագրեց ինչպես «Էնխորիալ»՝ այսինքն բնիկ և հետագայում էլ օգտվում էր այդ տերմինից[72][73]։ Հենց այդ ժամանակ էլ յունգը հետաքրքրվեց Ռոզեթյան արձանագրության երեք տարբեր լեզուներով գրված տեքստերով, որոնցից կարդացվում էր միայն հունարենը[74]։

Ռոզեթյան արձանագրության հունարեն տեքստի առաջին ուսումնասիրողներից էին Ռիչարդ Պորսոնը և Գյոթինգենյան համալսարանի պրոֆֆեսոր Կ․Գեյնեն, ում հետ Յունգը նույնպես ծանոթ էր։ Հունարեն տեքստը, թվագրված մ․թ․ա․ 196 թվականի օգոստոսի 27-ին, չէր պարունակում նոր տեղեկություն․ դա պայմանագիր էր՝ կնքված Պտոլոմեյ 5-րդ Էպիֆան փարավոնի և հոգևորականների միջև։ Սակայն պահպանված վերջին նախադասությունը բանասիրության տեսանկյունից հսկայական հնարավորություններ էր ընձեռում․ այնտեղ ասվում էր, որ հրամանագիրը փորագրված է եղել սուրբ հիերոգլիֆներով, բնիկ դեմոտիկ, ինչպես նաև հունարեն գրերով, այսինքն բոլոր երեք մասերն էլ իմաստով և բովանդակությամբ նույնն են[75]։

Հին եգիպտական գրերի վերծանմանը Յունգը անդրադարձավ 1813 թվականին՝ կարդալով Ադելունգի «Միտրիդատ կամ համընդհանուր լեզվաբանություն» բազմահատորը, որը համալրվել էր Հովհան Ֆատեր Սեվերինի կողմից։ Ֆատերը նշել էր, որ Ռոզեթյան արձանագրության միջին մասը արվել էր այբուբենյան գրով՝ մոտավորապես 30 նիշ։ Այս գաղափարը Յունգին ստիպեց գործի անցնել։ 1814 թվականին նա սկսեց աշխատել շվեդ բանասեր Դավիթ Օկերբլադի առաջ քաշած վարկածի վրա։ 1814 թվականի նոյեմբերին Յունգը գրեց Սիլվեստեր Դե Սասիին, որ համաձայն է Ակերբլադի եզրահանգման հետ, որ Հիերոգլիֆների վերծանումը հնարավոր է ղպտիերենի՝ եգիպտերենի վերջին փուլի հիման վրա։ Շուտով նա Փարիզից ստացավ Շամպոլյոնի «Եգիպտոսը փարավոնների ժամանակ» գիրքը։ 1815 թվականին շվեդ Ակերբլադը Յունգի հետ նամակագրություն սկսեց։ Միևնույն ժամանակ քառասունմեկամյա անգլիացին քսաներեքամյա Շոմպոլյոնին ներկայացնում էր ռոզեթյան գրի վերաբերյալ իր հոդվածները[76][77]։ Սիլվեստեր դե Սասին Յունգի արարքին այսպես արձագանքեց․

Եթե կարող եմ Ձեզ խորհուրդ տալ, ապա լավ կլինի չհայտնեք պրն Շամպոլյոնին Ձեր ձեռքբերումների մասին։ Նա կփորձի իրեն վերագրել այդ տեղեկատվությունը։ Իր աշխատության մեջ նա բազմաթիվ անգամներ շեշտել է, որ նա է վերծանել ռոզեթյան գրի շատ բառերի իմաստները։ Ես խիստ զգուշանում եմ, որ սա ոչ այլ ինչ է քան խաբեություն։ Ավելացնեմ նաև, որ ես այդպես մտածելու մեծ հիմքեր ունեմ։ Այնուամենայնիվ չեմ կասկածում, որ եթե պրն Ակերբլադը, Կատրեմերը կամ Շոմպոլյոնը եգիպտական գրերի վերծանության ոլորտում իրական առաջընթաց ունենային, շտապեին կիսվել իրենց ձեռքբերումներով լայն հասարակության հետ։ Համեստությունը այս պարագայում ավելորդ է և նրանցից ոչ մեկ չէր կարողանա դիմագրավել գայթակղությանը։[78].

 
Յունգի 1818 թվականի փետրվարի 10-ի նամակը Բենկսին եգիպտական նամակի նշանագրերի մասամբ ճշգրիտ մեկնաբանությամբ։ ինքնագիր

Այն ժամանակ երբ Շոմպոլյոնը գալիս էր եզրահանգմանը, որ Հիերոգլիֆիկան ամրագրում էր բանավոր խոսքը, Յունգը հաստատել էր, որ դեմոտիկ՝ էնխորիալ սղագրումը հանգում էր մեհենագրությանը։ Նա հիասթափվել էր ֆոնետիկ վերծանությունից։ Նշանագրերի հսկայական քանակություն կարծես թե հաստատում էր գրերի գաղափարական հիպոթեզը։ Յունգը ենթադրում էր, որ պապիրուսների և հուշարձանների բովանդակությունը հետաքրքիր չէր, քանի որ կապված էր «այնքան հիմար և թեթևամիտ ժողովրդի կրոնի հետ, ինչպիսիք էին եգիպտացիերը»[79]։ Իր նոր կոնցեպցիան Յունգը հրատարակեց 1819 թվականին լույս տեսած Բրիտանական հանրագիտարանի «Եգիպտոս» հոդվածում։ Գրերի հատվածում տեղակայված էր 218 հիերոգլիֆների և 200 դեմոտիկ նշանների բառարան, որտեղ Յունգը ճիշտ էր որոշել շուրջ 80 բառի նշանակություն[80]։ Յունգի կարծիքով եգիպտական նամակը եղել է երկու տիպի՝ հիերոգլիֆային և պոլիգրաֆիկ շեղատառ, որոնք երկուսն էլ համարվում են գաղափարագրական և գրված չեն լեզվի հնչյունաբանության տեսանկյունից։ Պոլիգրաֆիկ շեղատառ նշանագրերը օգտագործվել եմ պապիրուսներում և հանդիսացել են հիերոգլիֆների հապավումները։ Ռոզեթյան արձանագրության դեմոտիկ տեքստը նա դասակարգում էր որպես երկրորդային (հունարեն՝ էնխորիալ)։ Պապիրուսներում գրված և Ռոզեթյան քարի նշանների տարբերությունները բացատրվում էին բացառապես նշանների խոտորված լինելով։ Բացառություն էին համարվում հունական անձնանունները, որոնց դեպքում եգիպտացիները օգտագործում էին հնչյունային նշանակության իդեոգրաֆիկ նշաններ։ Այս պատկերացումներից ելնելով Յունգը փորձեց կարդալ Ռոզեթյան քարի և ուրիշ հուշարձանների վրա գրված Եգիպտոսի հույն իշխողների անունները։ Յունգը դա որոշում էր կարտուշի առկայությամբ և հաճախ իրեն էր վերագրում այդ բացահայտումը, չնայած որ դա արվել էր դանիացի բանասեր Սոեգա Յորգենի կողմից։ Արդյունքում Յունգը պայմանականորեն կարդաց Պտոլեմեյի և Բերենիկա անունները, բայց առաջ չգնաց։ Նրա լավագույն ձեռքբերումը դարձավ հիերոգլիֆիկայի և դեմոտիկայի սերտ կապը, ինչը նրան հնարավորություն տվեց ճիշտ հասկանալ մի շարք հիերոգլիֆների նշանակությունը և հինգ նշագրի ճիշտ հնչյունային ընթերցումը։ Սակայն դա ոչ նշանակալի արդյունք էր։ Յունգը չհավատաց անտիկ վկայությանը, որ եգիպտական նամակագրի համակարգում եղել են հնչյունային նշանակում։ Փորձաքննելով եգիպտական հիերոգլիֆային այբուբենը, Յունգը նաև չհասկացավ, որ հին եգիպտերենը կոնսոնանտային էր, այսինքն ձայնավորներ չկային[81]։

Վերադարձ ֆիզիկային։ «Ծովային ալմանախ»

խմբագրել

1816 թվականին Անգլիայում ճանապարհորդելիս Արագոն և Գեյ-Լյուսակը այցելեցին Յունգին Ուորթինգում։ Հետագայում Արագոն այսպես է բնութագրել այդ հանդիպումը.

1816 թ. ես ճանապահորդում էի Անգլիայում իմ գիտնական ընկեր պարոն Գեյ-Լյուսակի ուղեկցությամբ։ Այդ ժամանակ Ֆրենելը նոր էր սկսել իր գիտական գործունեությունը, գրելով դիֆրակցիայի վերաբերյալ աշխատությունը։ Այդ աշխատանքը, որը մեր կարծիքով պարունակում էր լույսի նյուտոնյան տեոության հետ անհամատեղելի լուրջ տվյալներ, բնականաբար վերածվեց դոկտոր Յունգի հետ մեր զրույցների առարկայի։ Մենք զարմանում էինք Յունգի բազմաթիվ վերապահություններին, որոնք նա մտցնում էր մեր գովաբանական կարծիքների ժամանակ, քանի դեռ նա ինքը չհայտարարեց, որ մեր ուշադրությունը գրաված փորձը դեռևս 1807 թ. կատարվել էր իր «Բնափիլիսոփայություն»-ում։ Այդ պնդումը մեզ անհիմն թվաց։ Այն մեր վեճը դարձրեց երկար և մանրամասն։ ... Մեր սեփական անտակտության գիտակցումը մեզ ապշեցրեց այն պահին, երբ տիկին Յունգը անսպասելիորեն սենյակից դուրս եկավ։ Մենք արդեն սկսեցինք նրա ամուսնուց ներողություն խնդրել, երբ նա կրկին վերադարձավ մի մեծ in quarto հատոր ձեռքին։ Դա «Բնափիլիսոփայության» առաջին հատորն էր։ Նա դրեց հատորը սեղանին, առանց որևէ խոսք ասելու բացեց 787-րդ էջը և մատով ցույց տվեց այն նկարը, որտեղ տեսականորեն ապացուցվում էր վեճի առարկա ծառայող դիֆրակցիոն շերտերի կորագիծ ուղին:

Ֆրենելը անմիջապես Յունգի հետ նամակագրության մեջ մտավ, Յունգի ալիքային տեսությանը վերբերող աշխատանքները առաջին անգամ արժանապատվորեն գնահատվեցին, սակայն ֆրանսիացի գիտնականի ձեռքբերումներին Յունգը զուսպ էր վերաբերվում։ Այն ժամանակ ալիքային տեսության «աքիլեսյան գարշապար»-ը լույսի բևեռացման երևույթն էր, որը Յունգին բերեց ֆիզիկայի խնդիրներից հետ քաշվելուն։ Ֆրենելի աշխատանքները կարդալուց հետո Յունգը եկավ այն եզրակացության, որ բևեռացումը կարող է սպառիչ կերպով բացատրվել միայն այն դեպքում, եթե ընդունենք որ լուսային տատանումները տեղի են ունենում ալիքի տարածման ուղղությանը ուղղահայաց, և ոչ թե երկայնքով, ինչպես համարվում էր Հյուգենսից հետո (1672 թվականին լուսային տատանումների լայնականության մասին միտքը առաջ էր քաշել Ռոբերտ Հուկը, բայց այդ գաղափարը աննատ մնաց)։ Իր հետևության մասին Յունգը տեղեկացրերց Արագոյին անձնական նամակով 1817 թվականին, և այդ ժամանակ էլ համանման հետևություն արեց նաև Ֆրենելը։ Իր «մեմուար»-ը Յունգը ներկայացրեց Ֆրանսիական ակադեմիային 1821 թվականին, ինչը բերեց առաջնության մասին մոտավորապես տասնամյակ տևող վեճի։

Հետագա իրադարձությունները Ս. Ռ. Ֆիլոնովիչը բնութագրեց որպես «պարադոքս»՝ ֆիզիկայի տարբեր բնագավառներում հաջողությունների հասած բժիշկը պետականորեն ճանաչում ստացավ որպես աստղագետ։ 1818 թվականին Բրիտանական ծովակալության խորհուրդը նշանակեց Յունգին Երկայնությունների բյուրոյի քարտուղար, «Ծովային ալմանախի» („Nautical Almanac“) սուպերինտենդանտ։ Ծովակալության հետ Յունգը գործ ուներ 1811 թվականից որպես Թագավորական ընկերության արտասահմանյան քարտուղար և բրիտանացի նավաշինարար Սեպպինգսի առաջարկած կատարելագործություների գրախոս։ Վերջինս, Չատեմի նավաշինարաններում աշխատելիս առաջարկել էր հրաժարվել նախկինում ընդունված ուղղահայաց կառուցվածքներից, որոնք ջրի վրա իջեցնելու ժամանակ կորպուսում առաջացնում էին չափազանց մեծ լարվածություն։ Իր ինքնակենսագրակնում Յունգը նշում էր, որ իրեն երկար ժամանակ պահում էին անտեղյակության մեջ, իսկ պառլամենտական ակտով իր նշանակման մասին Յունգը իմացավ թերթերից։ Պաշտոնը ծանրացուցիչ չէր և բերում էր լուրջ եկամուտ։ Յունգին նշանակեցին տարեկան 400 ֆունտ աշխատավարձ (26340 ֆունտ 2015 թվականի արժեքով), իսկ նա մյուս անդամների հետ համատեղ պետք է դիտարկեր միջոցների նպատակահարմարությունը ռազմածովային նավտորմի զարգացման համար։ Այսպես, նա մասնակցում էր Հյուսիսարևմտյան անցման 5000 ֆունտ արժեցող պարգևի նշանակմանը։ 1820 թվականին Յունգը դարձավ Բարեհուսո հրվանդանում մշտական աստղադիտարան բացելու գլխավոր լոբբիստներից մեկը, ընդ որում աստղադիտարնը պետք է աշխատեր նույն թեմաների վրա, ինչ որ Գրինվիչի աստղադիտարանը։ Յունգը անձամբ գրեց վերաբացվող հաստատության հրահանգը։ Այդ փաստաթղթի կազմման գործում Յունգի մասնակցության մասին է վկայում 5-րդ կետը, նվիրված մթնոլորտային ռեֆրակցիայի տեսության կառուցման համար արվող դիտումներին։

Նշանակման հետ կապված Յունգը աստղագիտությանը նվիրված մի քանի աշխատություն հրապրկեց։ Նրաց թեմատիկան բազմազան էր. «Լուսարձակող ասուպի դիտում» (1818), «Աստղերի դիրքի ճշգրտման աբերացիոն և նուտացիոն սխալների ուսումնասիրություն» (1820), ռեֆրակցիային վերաբերող հոդվածների սերիա, հին ժողովուրդների աստղագիտակն պատկերացումների մասին հոդվածներ (1822), մակընթացության տեսություն, և այլն։ 1821 թվականին լույս տեսավ Յունգի «Լապլասի երկնային մեխանիկայի տարրական պատկերազարդում» մենագրությունը՝ անգլալեզու առաջին գիտահանրամատչելի գրքերից մեկը։

Յունգի հիմնական հոգսերը առաջացան «Ծովային ալմանախի» հրատարակումից հետո։ Մի կողմից՝ դա Անգլիայի սահմաններից դուրս ճանաչում ունեցող հիմնարար գործնական հրատարակություն էր, մյուս կողմից՝ պրոֆեսիոնալ աստղագետները պահանջում էին, որպեսզի այն վերածվեր աստղագիտական տեղեկատուի։ Յունգը չէր վճռում արմատական բարեփոխություն կատարել, քանի որ համարում էր, որ ծովակալության հրատարկությունը պետք է առաջին հերթին լինի գործնական նավագնացության ձեռնարկ, ռազմակն և առևտրային նավատորմի նավաստիները քիչ էին հետաքրքրվում աստղագիտությամբ և նոր տվյալները նրանց համար անօգուտ կլինեին (եթե եղանակը թույլ չէր տալիս տեսնել աստղերը, ապա անհրաժեշտ չէին նաև մոլորակային տվյալները)։ Այնուամենայնիվ, Յունգը հրատրակության մեջ ավելացրեց լուսնից և չորս այլ մոլորակներից ունեցած հեռավորության աղյուսակներ։ Հրատարկությունը բարեփոխել չցանկանալու համար Յունգը քննադատվեց աստղագետ Ֆ. Բեյլի կողմից, իսկ ավելի ուշ ողջ Աստղագիտական ընկերության կողմից։ Համաձայն քննադատության, հրատարակված ալմանախում կար 58 վրիպակ, չնայած ինքը Յունգը նշում էր, որ նմանատիպ ֆրանսիական հրատարակության մեջ կար 73 սխալ։ Ծայրահեղ ոչ կոռեկտ ձևով լույս տեսած քննադատությունը 1828 թվականին հասավ պառլամենտ և բերեց երկայնությունների բյուրոյի ցրման, և ըստ երևույթին արագացրեց Յունգի մահը։

«Բրիտանական հանրագիտարան»

խմբագրել

1816 թվականին Յունգը «Բրիտանական հանրագիտարանի» խմբագրության կողմից հրավիրվեց 6-րդ հատորի «հավելվածի» համար մի շարք հոդվածներ գրելու, ինչը հնարավորություն էր ստեղծում լիարժեքորեն բավարարել իր բազմաբնույթ հետաքրքրությունները։ Ընդամենը մինչև 1825 թվականը նա գրեց 63 հոդված, որոնցից 46-ը կենսագրական էին։ Հանրագիտարանով զբաղվելու հիմնական պատճառը աշխատավարձն էր. բժշկական պրակտիկան դանդաղ էր առաջ գնում, իսկ բժշկական գրքերը վատ էին վաճառվում։ Նախաձեռնելով «Բժշկական գրականության ներածության» երկրորդ՝ 1823 թվականի հրատարակությունը, Յունգը 100 ֆունտ ստեռլինգի դիմաց (95 գինեյա) հրաժարվեց հեղինակային իրավունքներից։ «Բրիտանիկան» խմբագրելու համար Յունգը որպես պարտադիր պայման առաջադրեց չնշել իր հեղինակ լինելը (նշվում էր 1823 թվականից) և պահանջեց մեկ էջի համար 16 գինեյա հոնորար, որը հետագայում բարձրացավ մինչև 20։ Նրա հոդվածների ընդհանուր ծավալը կազմում էին 380 էջ in quarto, ընդ որում միայն «Լեզուներ» հոդվածը ընդգրկում էր մոտավորապես 33000 բառ։ Հանրագիտարանում մասնակցությունը Յունգի համար բավականին շահութաբեր եղավ. խմբագրությունում աշխատանքի տարիների ընթացքում նա վաստակեց մոտավորապես 7000 ֆունտ ստերլինգ, 572 000 ֆունտ 2015 թվականի արժեքով։

Յունգի երկու հանրագիտարանային հոդվածները՝ «Եգիպտոս» և «Գույն», լիարժեք գիտական մենագրություններ էին և արտացոլում էին համապատասխան բնագավառների վերջին հաջողությունները։ 1855 թվականին Յունգի ստեղծագործությունների ժողովածուում վերահրատարկվեցին իր «Կամուրջ», «Ատաղծագործական աշխատանքներ», «Գույն», «Կոհերենտություն», «Եգիպտոս», «Հերկուլանում», «Լեզուներ», «Մակընթացություններ», «Չափ ու կշիռ» և թվով 23 կենսագրական հոդվածները։ Յունգի կողմից նկարագրված անձանց թվում էին Լապլասը և Լալանդը, իր հերոսներից շատերին Յունգը անձամբ էր ճանաչել, օրինակ Կևենդիշին, ում կենսագրական տվյալները բավականին սուղ են։ Հիմնականում Յունգի կենսագրական հոդվածները կազմված էին միատիպ՝ կյանքի հիմնական փուլերը, գիտական աշխատությունների վերլուծություն, ստեղծագործության ընդհանրական գնահատական։ Երբեմն գիտական աշխատությունների մասին բաժինը ընդգրկում էր վերլուծության մեծ ծավալներ՝ Լապլասին նվիրված հոդվածում Յունգը հղում է կատարել նրա 101 աշխատության, Լալանդի մասին հոդվածում՝ 200: Յունգի հոդվածները շատ դեպքերում սկզբնաղբյուրի նշանակություն ստացան, իսկ հեղինակի տված գնահատականները իր սեփական մեթոդաբանական կրեդոյի պատկերացման մասին միակ աղբյուրներն են։ Միևնույն ժամանակ նա ազատ չէր ընտրության հարցում, Մակվի Նապյերը անընդհատ պարտադրում էր Յունգին թեմաներ, որոնցում Յունգը իրեն կոմպետենտ չէր համարում և որոնց մասին չէր ուզում անգամ արտահայտվել։ Այսպես, լույսի բևեռացման մասին հոդվածը Արագոյի ֆրանսերեն հոդվածի թարգմանությունն էր, որին Յունգը մի քանի մեկնաբանություն էր ավելացրել։ Յունգը գրեց «Վաննա» հոդվածը (քանի որ աշխատում էր ծովային կուրորտում), սակայն կարողացավ հրաժարվել «Կարնիոլոգիա» հոդվածից, որի բովանդակությունը «աղբ» անվանեց։ Նա նաև հրաժարվեց «հորատա-պայթյունային աշխատանքներ» հոդվածից, հիմնավորելով նրանով, որ 10 տարի չի հետաքրքրվել «մեխանիկական արվեստի ցանկացած տեսակով»։ 1821 թվականին նա հրաժարվեց «Լեռնային գործ» և «Քարահատում» հոդվածներից։ Միայն 1823 թվականին նա հանձնվեց և գրեց «Ճանապարհաշինարարություն» հոդվածը։ Համաձայն Է. Ռոբինսոնի, Յունգին կենսագրությունները գրավում էին ավելի քիչ, քան ամփոփիչ հոդվածները։

Է. Ռոբինսոնը «Լեզուներ» հոդվածը համարում էր թերագնահատված։ Հոդվածը հիմնված էր Յունգի երկու նախորդ աշխատությունների վրա, որոնք հրապարակվել էին 1813 թվականին «Quarterly Review» ամսագրում, այդ թվում՝ Ադելունգի «Միհրդատի» գրախոսությունը։ Այդ հոդվածում համադրվում էին Յունգի հետազոտողի ունակությունները իր բազմագիտակության հետ։ Հոդվածում զգալի մանրամասնամբ դիտարկված էին մոտ 400 լեզուներ և առաջարկված էր նրանց դասակարգում և խմբավորում ըստ ընտանիքների, Յունգի տերմինաբանությամբ՝ «բառերի իմաստներում համընկնումների թվով»։ Այստեղ առանձնահատուկ տեղ էին գրավում հունարեն, ղպտիերեն, չինարեն, բերբերական լեզուները, սանսկրիտը և չերոկին։ Արդյունքում Յունգը միավորեց սանսկրիտը հունարենի, լատիներենի և գերմաներենի հետ, հիմնվելով այնպիսի հիմնարար հասկացությունների վրա, ինչպիսիք են «երկինք», «երկիր», «օր», «հայր», «մայր»։ Յունգը այդ ազգակցության համար ներմուծեց «հնեվրոպական լեզուներ» տերմինը, որն առաջին անգամ օգտագործել էր 1813 թվականին գրված գրախոսությունում։

Ջորջ Պիկոկը Յունգի կենագրությունում պնդում էր մակընթացությունների տեսության կառուցման հարցում Յունգի առաջնության վրա։ Յունգի հոդվածը լույս էր տեսել 1823 թվականին և ստորագրվել էր, բայց մնացել էր աննկատ, այդ պատճառով թագավորական աստղագետ սեր Ջորջ Էյրին, ով գրում էր մակընթացությունների մասին արդեն Յունգի մահվանից հետո, ստիպված էր ընդունել նրա առաջնությունը պոստֆակտում։ Յունգը հրաժարվեց Երկրի՝ որպես իդեալական գունդ նյուտոնյան ընկալումից, համաձայն որի Երկիրը ծածկված էր ջրով, և նրա վրա գործում էին լուսնի և արեգակի ձգողությունները։ Նա ներմուծեց երկնային մարմինների գրավիտացիոն ազդեցության հետևանքով առաջացող ջրի հարկադրական տատանումների տարբերակումը բնական տատանումներից, որոնք առաջանում են օվկիանոսի ստվարաշերտում։ Այնուհետև նա դիտարկեց այդ երկու տիպի տատանումները որպես փոխազդող ճոճանակներ։ Այդ մոտեցման հետ կապված էր նաև «Կամուրջներ» հոդվածը, որում Յունգը արտահայտվեց հին Լոնդոնի կամրջի վերակառուցման մասին և դուրս բերեց կամարների թռիչքների շարվածքի ստատիկայի հիմնական բանաձևերը։ Սակայն Յունգի աշխատությունները իրենց մանրամասնությամբ զիջում էին Տելֆորդի տեսություններին։

Բրիտանիկայում աշխատանքի հետ է կապված Յունգի մասնակցությունը ևս երկու նախագծերի։ 1814 թվականից Յունգը Թագավորական ընկերության Լոնդոնի գազաֆիկացման գծով աշխատանքային կաբինետի անդամ էր։ 1812 թվականից տեղի էր ունենում գազային լուսավորության անցկացումը։ Գազային գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո կոմիտեն պետք է պատասխաներ գազային խողովակների անվտանգ երկարությանը և տրամագծին վերաբերող հարցերին։ Յունգի հաշվարկները Համֆրի Դևիին թույլ տվեցին 1815 թվականին առաջարկել հանքափորի անվտանգ լամպ։ Հիմնվելով գազաօդային խառնուրդի պայթեցման և դրա ուժի վառոդի պայթեցման հետ համեմատման իր կատարած փորձերի վրա Յունգը եկավ այն եզրահանգման, որ քարածխային գազի պայթուցիկ ուժը չի գերազանցում նույն զանգվածով վառոդի պայթուցիկ ուժի 1/1000-ը, ինչը թույլ տվեց հանգստացնել բնակչությանը և ներդրողներին։ Յունգը հանրագիտարանի համար գրեց «Չափ ու կշիռներ» հոդվածը, հետաքրքրվելով ստանդարտացման հարցերով։ Դեռևս 1816 թվականին նրան ընդունել էին կոմիտե՝ չափերի մետրիկական համակարգին անցելու հարցի նպատակհարմարությւնը որոշելու, ինչպես նաև միացյալ բրիտանական չափերի համակարգը մշակելու համար։ Կոմիտեի անդամները հրաժարվեցին դիտարկել մետրիկական համակարգին անցումը, այլ բառերով, այստեղ Յունգը դրսևորեց իրեն որպես կոնսերվատոր, ով չէր ցանկանում չափազանց խորը հասարակական փոփոխություններ։

Ճանապարհորդություն Ֆրանսիայիով և Իտալիայով

խմբագրել

1821 թվականի ամռանը Յունգը վաճառեց իր Ուորթինգի տունը, և որոշում կայացրեց ուղևորվել մայրցամաք՝ այցելելով Իտալիա, ուր նա այդպես էլ չէր հասցրել այցելել քառորդ դար առաջ։ Յունգը կնոջ հետ լքեց Լոնդոնը հունիսի կեսին և վերադարձավ հոկտեմբերի վերջին։ Նա համատեղում էր զբոսաշրջիկի հասարակ հետաքրքրությունները Թագավորական ընկերությունում իր մասնագիտական պարտականությունների հետ։ Նրա ճանապարհի առաջին կետը Փարիզն էր և Ֆրանսիայի ինստիտուտը, որտեղ հանդիսավոր հանդիպում կազմակերպեցին Արագոն և Ալեսանդր Հումբոլտը։ Յունգը ծանոթացավ Լապլասի, Կյուվիեյի և Բիոյի հետ, սակայն չկամեցավ հանդիպել Շամպոլյոնի հետ, որն այդ ժամանակ ապրում էր Յունգի ճանապարհին գտնվող Գրենոբլում։ Չնայած այդպիսի ընդունելությանը, այցելության ժամանակ լուրջ գիտական թեմաներ չէին բարձրացվել, Յունգին Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի անդամ ընտրեցին միայն 6 տարի անց։ Յունգ ամուսինները դիլիժանսով ուղևորվեցին Թուրին, անցնելով Լիոնով և Շամբերիյով։ Ճանապարհորդության իտալական մասը անցնում էր Ջենովայով, Հռոմով, Նեապոլով, Սիենայով, Պիզայով, Ֆլորենցիայով, Վենետիկով և Միլանով։

Յունգը համատեղում էր անտիկ և Ռենեսանսի արվեստի նկատմամբ հետաքրքրությունը եգիպտական արվեստի հավաքածուների հետազոտության հետ, որոնցից ամենամեծը պատկանում էր Բերնանդինիո Դորվետտիյին և պահպանվում էր Լիվոռնոյում։ Հավաքածուի առարկաների մեջ սեպտեմբերի 8-ին Յունգը հայտնաբերեց երկլեզու գրություն (15 տող դեմոտիկա, 32 տող հունական տեքստ), նման Ռոզետայինին, որը կարող էր օգտագործվել վերծանման մեթոդի ստուգման համար։ Սակայն Յունգին չհաջողվեց պատճենահանման համար թույլտվություն ստանալ։ Ուղևորությունից ստացած տպավորությունների մեծամասնությունը վերաբերում էին մշակույթին և արվեստին, որոնց Յուգնը թերահավատությամբ մոտեցավ, համարելով, որ Իտալիայում նրանք նույն մակարդակի են, ինչ որ Անգլիայում։ Իտալիայում հանգիստը մռայլվեց Յունգի զոքանչի, Էլիզա Յունգի մոր՝ տիկին Մաքսվելի հիվանդության մասին լուրով, որը հասել էր նրանց դեռ Ֆլորենցիայում։ Այդ պատճառով նրանք ստիպված ավելի քիչ ժամանակ մնացին Վենետիկում և Միլանում և հրաժարվեցին Շվեյցարիա և Ռեյնի հովիտ ուղևորությունից, որը Յունգը նախապես ծրագրել էր։ Ժնևում ամուսինները իմացան տիկին Մաքսվելի մահվան մասին և շարժվեցին Շաֆֆհաուզեն, որտեղից 1821 թվականի հոկտեմբերի 21-ին հասան Բրյուսել։

Բանավեճ Շոմպոլյոնի հետ

խմբագրել
 
Պտոլոմեյ անվան հիերոգլիֆի ընթերցման համեմատական աղյուսակը՝ արված Յունգի և Շոմպոլյոնի կողմից, 1824

1822 թվականի սեպտեմբերի 27-ին Շամպոլյոնը ֆրանսիական ակադեմիայի նստաշրջանի ժամանակ հրապարակեց մի նամակ ֆոնետիկ հիերոգլիֆների այբուբենի վերավերյալ՝ ուղղված պարոն Դասյեին։ Նամակի թեզիսները զետեղված էին Journal des savants ամսագրի հոկտեմբերյան համարում[82]։ Այդ զեկույցում Շամպոլյոնը նկարագրում էր հին եգիպտական հիերոգլիֆների ընթերցանությունը։ Նամակը սկսվում էր իր գործընկերների՝ Սիլվեստեր դե Սասիի, Ակերբլադի և Յունգի հաջողությունների նկարագրությամբ։ Նա ապացուցեց, որ գոյություն ուներ հիերոգլիֆային գրի օժանդակող համակարգ հանդիսացող այբուբենային նշանագրեր, նախատեսված այլազգի մարդկանց անունների շարադրման համար։

Նա բացատրեց տառերից հնչյունների ստեղծումը՝ ակրոֆոնիայի մեթոդը։ Տվյալ տեսությունը կիրառվում էր դեմոտիկ գրի ֆոնետիկան բացատրելու համար։ Նա հայտարարեց, որ այն Հիերոգլիֆային նշանները, որոնք կիրառվել էին հունական կամ հռոմեական անձնանունների շարադրման համար, նաև օգտագործվել էին հիերոգլիֆային գրի շատ ավելի վաղ, քան հույների Եգիպտոսում հայտնվելը։ Անուղղակի ապացույց էր հանդիսանում նաև այն, որ տվյալ այբուբենը վատ էր հարմարեցված հունա-հռոմեական անձնանունների շարադրմանը և երբեմն դա հանգեցնում էր նրան, որ տառը և հնչյունը անճանաչելի էին դառնում։

Վերջաբանում նա միտք արտահայտեց, որ եվրոպական այբուբենային գիրը եգիպտական ծագում ունի[83][84]։ Այդ ելույթին ներկա էին նաև Յունգը և Սիլվեստեր դե Սասին։ Յունգը նստած էր հենց ամբիոնի մոտ։ Աստղագետ Ֆրանսուա Արագոն նրանց ծանոթացրեց[85][86]։ Հաջորդ օրը Յունգը հրավիրվել էր Շամպոլյոնի բնակարան, որտեղ նրան շատ ջերմ ընդունեցին։ Շամպոլյոնը հաճույքով թույլ տվեց օգտվել իր փաստաթղթերից և նույնիսկ պատճենել պապիրուսներից մեկի մի մասը։ Նրանք շատ ընկերական բաժանվեցին, բայց Յունգը ափսոսում էր, որ ճիշտ ճանապարհին լինելով, նա չկարողացավ վճռական քայլ անել։ Ատկինսների կարծիքով դա նրա մեջ խանդի զգացողություն էր առաջացրել[87]։ Նա երբեք, ի տարբերություն Շամպոլյոնի, ում համար եգիպտագիտությունը կյանքի գործ էր, չէր ձգտել լինել Եգիպտոսում։ Հիերոգլիֆիկան նրա համար լոկ ինտելեկտուալ զբաղմունք էր։ Յունգը նույնիսկ չանդամակցեց 1817 թվականին հիմնադրված Լոնդոնյան եգիպտական ընկերությանը, հեգնանքով անվանելով այն «աղքատ մալտացիների և իտալացիներ անիմաստ գործ»[88]։ Շատ արագ առաջնահերթության շուրջ վիճաբանություն բռնկվեց, որը ազգային երանգ ստացավ։ Նույնիսկ Յունգի հանդեպ բարեհաճ տրամադրված ֆրանսիացի գիտնականները անցան իրենց համերկրացու կողմը[89]։ Համաեվրոպական արձագանք ունեցավ Շոմպոլյոնի նամակը պրն Դասյեին։ Այն համընկավ քաղաքական անբարենպաստ անգլո-ֆրանսիական հարաբերություններում լարվածության հետ։ Եգիպտագիտության ոլորտում կոնֆլիկտը արտահայտվեց Ռոզեթյան քարի պատկանելիության հարցի շուրջ, որը վերջնական հաշվում տրամադրվեց Բրիտանական թանգարանին։ Յունգի և Շոմպոլյոնի հարաբերությունները մրցակցային դաշտ մտան, որտեղ Յունգի առաջնահերթությունը դիտարկվեց որպես քաղաքական հաղթանակ[90][91]։ Մեծ Բրիտանիայում լոնդոնյան Quarterly Review (1823) ամսագրի 55-րդ հատորում լույս տեսավ անանուն հոդված, որում ապացուցվում էր, որ հիերոգլիֆային աղյուսակը չէր կարող օգտագործվել հիերոգլիֆային գիր կարդալու համար, քանի որ այն օգտագործվել էր միայն հունահռոմեական անձնանունների տառադարձման համար։ Սա արձագանք գտավ նաև Յունգի 1823 թվականի սեփական հոդվածում՝ «Հիերոգլիֆային գրականության և եգիպտական հնությունների ոլորտի մի քանի նոր բացահայտումների մասին հաղորդում։ Հավելվածում առկա է հեղինակի ինքնագիր այբուբենը՝ բարելավված Շոմպոլյոնի կողմից»։ Այն նվիրված էր Հումբոլդտին[92]։ Շոմպոլյոնը արձագանքեց գրաքննությանը երեք զեկույցներով, որոնք ընթերցեց 1823 թվակակնի մայիս-հունիս ամիսներին Ակադեմիայում։ Նա անմիջապես մի հարցադրում հնչեցրեց․

  • եթե Շոմպոլյոնի և Յունգի մեթոդները նոյնական են, ապա ինչու են այդչափ տարբերվում այդ աշխատանքները։ Նա հայտարարեց, որ անիմաստ է բարձրացնել բացահայտման առաջնահերթության վերաբերյալ հարցը, քանի որ հետազոտման մեթոդները քիչ ընդհանրություններ ունեին։ Ի․Գ․ Լիֆշիցի կարծիքով և Յունգը, և Շոմպոլյոնը այբուբենի վերծանումը կատարելիս հիմնվել են նույն նախադրյալների վրա։ Երկուսն էլ ընդունում էին դեմոտիկ և հիերոգլիֆային գրերի կապը, ինչպես նաև որ կարտուշաները մատնանշում էին արքայական անձնանուններ։ Սակայն այդ փաստերը վերծանվել էին իրենցից դեռ շատ առաջ Օլաֆ Տիխսենի, Ժոմար Դեգինի և Սոեգայի կողմից։ Երբ խոսքը գնաց հնչյունաբանական ընթերցանության մասին, Յունգը, համեմատելով հունարեն և եգիպտերեն գրերը կարտուշաների միջոցով, անում է հնչյունների մեխանիկական նույնականացում, հաշվի չառնելով ու հիերոգլիֆային գրերը չունեն ձայնավորներ։ Այստեղ նա առանցքային սխալ է գործում։ Անալիզը արվել է Պտոլոմեյի և Բերենիկի անձնանունների հիման վրա։ Պտղոմեոսի կարտուշայի մեջ երրորդ տեղում գտնվող նշանը Յունգը համարեց ավելորդ, քանի որ Ռոզեթյան արձանագրության հունարեն տեքստում այն բացակայում էր, իսկ նրա համապատասխանությունը դեմոտիկ գրի մեջ նա համարեց նախորդ նշանի մաս։ Արդյունքում Յունգը ճիշտ վերծանեց միայն 5 հնչունաբանական նշանագրեր։ Նրա առաջադրած համակարգը չափազանց բարդ էր, քանի որ նա նշանագրերը դասակարգել էր երեք կատեգորիաների՝ այբբենական, միակազմ և երկկազմ։ Նրա հետագա փորձերը ձախողվեցին։ Նա անգամ փորձաքննության չէր ենթարկել եգիպտական հիերոգլիֆային խմբերի հնչյունաբանությունը, որոնք հունարեն նշանագրեր չէին։ Հակառակը, Շոմպոլյոնը ճիշտ եզրահանգման գալով, մասնավորապես, որ հունարեն նշանագրերի առանձին համակարգ գոյություն չունի, կարողացավ եգիպտական հիերոգլիֆները պրակտիկայում ճիշտ օգտագործեց[93]։

1823 թվականից հետո Յունգը դադարեց զբաղվել եգիպտագիտությամբ, դա պայմանավորված էր Շոմպոլյոնի՝ ոլորտում գրանցած հաջողություններով և մասնավորապես եգիպտական պանթեոնին նվիրված աշխատությամբ։ Յունգը պաշտոնապես հայտարարեց, որ հոգնել է հիերոգլիֆներից և ընդմիշտ դադարում է աշխատել այդ ոլորտում, չնայած դա չէր համապատասխանում իրականությանը[94]։ Այնուամենայնիվ, երբ նրան առաջարկեցին հրատակել իր եգիպտագիտական հոդվածները 1827 թվականին, նա մերժեց[95]։

Կյանքի վերջին տարիներ

խմբագրել

Իր կյանքի վերջին տասնամյակ Յունգը մուտք գործեց որպես ապահով բարեկեցիկ կյանք ունեցող մարդ։ Նա սկսեց զբաղվել այն ժամանակների համար նոր բիզնեսով՝ կյանքի ապահովագրությամբ. ապահովագրական կազմակերպություններից մեկում (Life Insurance Company) նա ծառայում էր որպես բժիշկ և հաշվարկների մասնագետ։ Նա լավ գումար վաստակեց 1824 թվականի բորսային տենդի ժամանակ, երբ գովազդը առաջարկում էր կյանքի ապահովագրման 600-ից ոչ պակաս սխեմա։ Ծովակալության և ապահովագրական կազմակերպության աշխատավարձի շնորհիվ նա ձեռք էր բերում տարեկան 500 ֆունտ (40000՝ 2015 թվականի արժեքով), ինչը, համաձայն ինքնակենսագրականի, իրեն թույլ էր տալիս լինել բացարձակապես անկախ պացիենտների և ընթերցողների քմահաճություններին։ Դեռևս 1816 թվականին Յունգը անանուն կերպով հրապարակել էր «Կյանքի արժեքավորության հանրահաշվական արտահայտությունը» հոդվածը։ 1815 թվականի տարածված հիվանդություններին նվիրված գրքում նա հրապարկել էր Մեծ Բրիտանիայի տարբեր կոմսություններում համեմատական մահացության աղյուսակներ, ընդ որում Լոնդոնի վիճակագրությունը վատագույնն էր։ 1820 թվականից հետո, արդեն զբաղված լինելով կյանքի ապահովագրմամբ, նա այդ թեմային վերաբերող հինգ հոդված հրապարակեց իր անվան տակ, ձգտելով տրամադրել իր պոտենցիալ հաճախորդներին ապահովագրման հաշվման առավել հարմար բանաձևեր։

Ինտելեկտուալ առումով նա փորձում էր հարմարեցնել ալիքների տեսությունը երկրաբանության և գեոդեզիայի համար։ Յունգը եկավ այն եզրահանգման, որ երկրակեղևի տատանումները նման են ձայնային ալիքների երկայնական տատանումներին։ Դա ի հայտ բերեց Երկրի իրական ձևի վերաբերյալ հարցը, որը դեռևս Նյուտոնը ընդունում էր ոչ թե որպես գնդոլորտ, այլ որպես սֆերոիդ։ Յունգի նորարարությունը այդ սֆերոիդի անճշտության գիտակցման մեջ էր։ Յունգի արգումենտները մեծ տպավորություն գործեցին Լապլասի վրա, ով օգտագործել էր Յունգի ենթադրությունները իր աշխատանքներից մեկում։

Տիրապետելով մեծ եկամուտի և վարելով աշխարհիկ կյանք, 1825 թվականին Յունգը լքեց իր Ուելբեկ-սթրիթի տունը և տեղափոխվեց Պարկ-սկվերի տուն 9, այդ թաղամասը կառուցվում էր այն կազմակերպության կողմից, որտեղ Յունգը աշխատում էր։ Պատանի տարիքում տուբերկուլյոզը հաղթահարելով, Յունգը ամբողջ կյանքում առանձնանում էր բացառիկ առողջությամբ։ Սակայն 1828 թվականին, Ժնև այցելության ժամանակ, նա անսպասելիորեն ուժերի անկում զգաց։ 1829 թվականի փետրվարին նրա մոտ ի հայտ եկան ախտանիշներ, որոնք բժիշկների կողմից դիտարկվեցին որպես ասթմա։ Արդեն ապրիլին Յունգը տառապում էր շնչարգելությամբ և արյունախխմամբ։ Նա ստիպված հանձնց իր բոլոր գործերը իր վաղեմի ընկեր Հադսոն Հենրիին, ում հետ ժամանակին դասընկերներ էին եղել։ Հենց այդ շրջանում էլ տեղի ունեցավ աստղագիտական ընկերության ներկայացուցիչների խիստ հարձակումը Յունգի վրա։ Յունգը արդեն այնքան թույլ էր, որ անգամ չէր կարողանում փետուրը ձեռքում բռնել։ 1829 թվականի մայիսի 10-ի նա վախճանվեց, չապրելով մեկ ամիս և երեք օր մինչև իր 56-ամյակը։

Յունգի վախճանը գրեթե արձագանք չառաջացրեց Անգլիայում։ «Լենցետ» ամսագրում հրապարակվել էր կարճ հոդված «ակնառու բժիշկի մասին, ով Եվրոպայի մեծությամբ առաջին փիլիսոփաներից էր»։ Պաշտոնական ճառ ասեց նաև թագավորական ընկերության նախագահը, այլ մահախոսականներ չկային։ Յունգի այրու և Հ․ Հենրիի պնդմամբ Վեստմինստերյան աբբայությունում տեղադրվեց Ֆ․ Չանտրիի հեղինակած հարթաքանդակով հուշատախտակ։ Նա թաղվեց Ֆարնբորոյում գտնվող Մաքսվելների ընտանեկան դամբարանում։

Հիշատակ

խմբագրել

Յունգի առաջին կենսագրությունները գրվել էին Հադսոն Հենրիի, Ֆրանսուա Արագոյի, և Ջորջ Պիկոկի կողմից։ Այնուամենայնիվ 19-րդ դարի կեսերին Յունգը ամբողջովին մոռացված էր իր հայրենիքում և գիտության ոլորտում իր ներդրումը գիտակցվեց մեծ ուշացումով։ Համաձայն Ֆ․ Օլդեմի, դրա պատճառը Յունգի ծայրահեղ փակվածության և ինդիվիդուալիզմի մեջ էր։ Ընդ որում նա անհանգստանում էր առաջնությունը կորցնելու պատճառով, սակայն ջանքեր չէր նախաձեռնում իր անունը առավել հայտնի դարձնելու ուղղությամբ։

2002-2003 թվականներին բրիստոլյան Thoemmes Continuum հրատարակչությունը վերահրատարակեց «Դասախոսությունների դասընթացը» չորս հատորով, ինչպես նաև ընտրված ստեղծագործությունների երեք հատորները Պիկոկի հեղինակած կենսագրությամբ։

Անգլալեզու աշխարհում ձևավորվել էր ավանդույթ համարել Թոմաս Յունգին պիոներ հին եգիպտական գրերի վերծանման գործում։ 20-րդ դարի ընթացքում ԱՄՆ-ում և Եվրոպայում լույս տեսած հրապարակումներում Յունգի ներդրմանը միշտ առաջնային կարևորւթյուն էր տրվում։ Վերծանման 100-ամյակին նվիրված Ֆ․ Գրիֆֆիտի հոդվածում, ուղղակիորեն նշվում էր, որ, չնայած առանձին սխալներին, Յունգի կողմից մշակված մեթոդը բերում էր հիերոգլիֆային գրերի անսխալ վերծանմանը։ Համաձայն Գրիֆֆիտի, մինչև 1820-1821 թվականները Շամպոլյոնի մոտ չկար այն հիմքը, որի վրա հնարավոր կլիներ ստեղծել վերծանման տեսությունը, այն առաջացավ միայն Յունգի Բրիտանական հանրագիտարանում հրապարակված հոդվածին ծանոթանալուց հետո։ Հեղինակը զերծ էր մնում գնահատականներից, սահմանափակվելով գրագողության մեջ Յունգի առաջադրած մեղադրանքներով, որոնք ժխտվել էին Շամպոլյոնի կողմից, սակայն նա նշում էր, որ ի տարբերություն Շամպոլյոնի հաջողություններին, Յունգը հրաժարվում էր հրապարակել առանձին գրքով իր եգիպտաբանական ուսումնասիրությունները։ Շամպոլյոնին նախորդողներին վերաբերող Դ․ Ալլենի հոդվածում ասվում էր, որ «շատ հնարավոր է, որ Յունգը առաջ էր անցել Շամպոլյոնից»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 http://sdei.senckenberg.de/biographies/information.php?id=19138
  4. 4,0 4,1 4,2 http://onlinelibrary.wiley.com/doi/10.1002/clc.4960200119/pdf
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Юнг Томас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. Юнг, Томас (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  9. Notable Names Database — 2002.
  10. 10,0 10,1 Pas L. v. Genealogics — 2003.
  11. Hilts, 1978, էջ 248
  12. Robinson, 2006, էջ 15
  13. 13,0 13,1 Кляус, 1973, էջ 123
  14. Robinson, 2006, էջ 16
  15. Robinson, 2006, էջ 17
  16. Филонович, 1984, էջ 124
  17. Robinson, 2006, էջ 18
  18. Robinson, 2006, էջ 19
  19. 19,0 19,1 Robinson, 2006, էջ 20
  20. Кляус, 1973, էջ 124
  21. Кляус, 1973, էջ 125
  22. Robinson, 2006, էջ 21
  23. Robinson, 2006, էջ 22
  24. Араго, 1937, էջ 254—255
  25. Robinson, 2006, էջ 23
  26. Араго, 1937, էջ 255
  27. Кляус, 1973, էջ 126
  28. Robinson, 2006, էջ 24
  29. Peacock, 1855, էջ 17
  30. Robinson, 2006, էջ 25
  31. Robinson, 2006, էջ 25—26
  32. Robinson, 2006, էջ 27
  33. Robinson, 2006, էջ 28
  34. Robinson, 2006, էջ 29
  35. Robinson, 2006, էջ 31
  36. 36,0 36,1 Robinson, 2006, էջ 36
  37. Robinson, 2006, էջ 33—34
  38. Robinson, 2006, էջ 35
  39. Robinson, 2006, էջ 37
  40. 40,0 40,1 Кляус, 1973, էջ 128
  41. Robinson, 2006, էջ 38—39
  42. Robinson, 2006, էջ 41—43
  43. Robinson, 2006, էջ 44—45
  44. 44,0 44,1 Араго, 1937, էջ 272
  45. Robinson, 2006, էջ 46
  46. Robinson, 2006, էջ 47
  47. Robinson, 2006, էջ 48
  48. Robinson, 2006, էջ 50—51
  49. Кляус, 1973, էջ 128—129
  50. Robinson, 2006, էջ 51
  51. Кляус, 1973, էջ 129—130
  52. Robinson, 2006, էջ 52
  53. Robinson, 2006, էջ 67
  54. Robinson, 2006, էջ 68—69
  55. Кляус, 1973, էջ 135
  56. Robinson, 2006, էջ 91—92
  57. Кляус, 1973, էջ 142—143
  58. Кляус, 1973, էջ 144
  59. Кляус, 1973, էջ 146
  60. 60,0 60,1 Robinson, 2006, էջ 137
  61. 61,0 61,1 61,2 Oldham, 1974, էջ 151
  62. Wood, Oldham, 1954, էջ 80
  63. Robinson, 2006, էջ 131—132
  64. Араго, 1937, էջ 237—238
  65. Robinson, 2006, էջ 140
  66. Robinson, 2006, էջ 138
  67. Robinson, 2006, էջ 141
  68. Amie Bedgood. «Young's Rule». Austin Community College. Արխիվացված է օրիգինալից 2017-04-20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  69. Robinson, 2006, էջ 142
  70. Robinson, 2006, էջ 150
  71. Peacock, 1855, էջ 489—510
  72. Лившиц, 1950, Примечание 3, էջ 265
  73. Томсинов, 2004, էջ 119
  74. Adkins, 2000, էջ 119
  75. Robinson, 2006, էջ 151
  76. Томсинов, 2004, էջ 129
  77. Adkins, 2000, էջ 112—113, 121
  78. Томсинов, 2004, էջ 130
  79. Лившиц, 1950, էջ 132—136
  80. Robinson, 2006, էջ 161
  81. Лившиц, 1950, էջ 137—140
  82. Лившиц, 1950, էջ 170
  83. Лившиц, 1950, էջ 171—172
  84. Томсинов, 2004, էջ 138—141
  85. Adkins, 2000, էջ 187
  86. Robinson, 2006, էջ 216—217
  87. Adkins, 2000, էջ 188—189
  88. Robinson, 2006, էջ 211—212
  89. Robinson, 2006, էջ 210
  90. Томсинов, 2004, էջ 144—145
  91. Adkins, 2000, էջ 197—198
  92. Лившиц, 1950, էջ 174
  93. Лившиц, 1950, էջ 175—176
  94. Adkins, 2000, էջ 203—204
  95. Robinson, 2006, էջ 222

Գրականություն

խմբագրել

[фр.] // Mémoires de l'Académie des Sciences. — 1835. — Vol. XIII. — С. lvii—cv.

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Յունգ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Յունգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 132