Ջոշուա Ռեյնոլդս
Ջոշուա Ռեյնոլդս (անգլ.՝ Joshua Reynolds, հուլիսի 16, 1723[1][2][3][…], Պլիմպթոն, քաղաք Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5] - փետրվարի 23, 1792[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5]), անգլիացի նկարիչ։ Գեղարվեստի թագավորական ակադեմիայի հիմնադիրը և առաջին նախագահը։ Անդամակցել է նաև դիլետանտների ընկերությանը, որն ստեղծվել էր անտիկ արվեստն ուսումնասիրելու նպատակով[10]։ Համարվում է XVIII դարի անգլիական դիմանկարչության կարկառուն ներկայացուցիչներից մեկը[11]։ Համբավվել է նաև որպես պատմական թեմատիկայով նկարների հեղինակ և արվեստի տեսաբան։
Ջոշուա Ռեյնոլդս անգլ.՝ Joshua Reynolds | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1723[1][2][3][…] |
Ծննդավայր | Պլիմպթոն, քաղաք Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5] |
Վախճանվել է | փետրվարի 23, 1792[1][2][3][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Hele's School? |
Մասնագիտություն | նկարիչ, գրող և արվեստի կոլեկցիոներ |
Ոճ | նեոդասականություն[7] |
Ժանր | դիմապատկեր[4][5], այլաբանություն[5], կենցաղային ժանր[5], պատմական գեղանկարչություն[5], դիցաբանական գեղանկարչություն[5], ինքնապատկեր[5] և Christian art?[5] |
Թեմաներ | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Կապիտան Արթուր Բլեյք |
Ուսուցիչ | Թոմաս Հադսոն |
Աշակերտներ | Ուիլյամ Թըրներ |
Պարգևներ | |
Պաշտոն | պալատական նկարիչ, PRA? և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Society of Dilettanti? |
Հայր | Samuel Reynolds?[8] |
Մայր | Theophila Potter?[9][8] |
ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Լոնդոնում, Թ․ Հադսոնի մոտ (1740-1743), ստեղծագործել է Դևոնշիրում և Լոնդոնում։ 1749-1752 թվականներին ճանապարհորդել է Եվրոպայում։ Ուսումնասիրել է ՌեմբրաԱղի, Ռուբենսի ստեղծագործությունները, 16-րդ դարի Վենետիկի արվեստը։ Լոնդոնի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրն է և առաջին նախագահը (1768-1790)։ Ստեղծագործաբար յուրացնելով բարոկկոյի հանդիսային դիմանկարի ավանդույթները՝ Ռեյնոլդսը ձգտել է իդեալական անհատի մասին պատկերացումները զուգակցել սոցիալ-պատմական բնութագրումներին։ Բնորդի պատկերման հավաստիությանը նա հասել է դինամիկ կոմպոզիցիայի, ագատ վրձնահարվածների, տաք և հյութեղ կոլորիտի օգնությամբ (կոմսուհի Հարրինգտոնի դիմանկարը, 1777-1779, Հանդիգտոն գեղարվեստական պատկերասրահ, Սան-Մարինո, ԱՄՆ)։ Հոգեբանական բացառիկ արտահայտությամբ են առանձնանում Ռեյնոլդսի բարեկամների դիմանկարները («Գրող Մ․ Զոնսոն», 1772, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն), ինչպես և ինքնադիմանկարները (1753-1754, Դիմանկարի ազգային պատկերասրահ, Լոնդոն)։
ՊատկերասրահԽմբագրել
Սառա Սիդոնսը ողբերգության մուսայի կերպարում, 1783
Ամուրն արձակում է Վեներայի գոտին, 1788, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Joshua Reynolds (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://vocab.getty.edu/page/ulan/500004539
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 RKDartists (նիդերլ.)
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/n/neoclassicism
- ↑ 8,0 8,1 Kindred Britain
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Penny, Nicholas The Ambitious Man // Reynolds. — Royal Academy of Arts, 1986. — С. 24.
- ↑ New York Times article about Reynolds exhibit
ԳրականությունԽմբագրել
- Farrington, «Memoires of the life of Sir Joshua Reynolds» (Лондон, 1809);
- Leslie and Taylor, «Life and times of Reynolds» (2 т., Л., 1864—1865).
- Collins, «Sir Joshua Reynolds as portrait-painter» (Л., 1873).
- Chesneau, «Joshua Reynolds» (П., 1887).
- Cl. Phillips, «Sir Joshua Reynolds» (Л., 1893).
Արտաքին հղումներԽմբագրել
Joshua Reynolds Վիքիպահեստում |
- Джошуа Рейнолдс
- Сомов А. И. (1890–1907)։ «Рейнольдс, Джошуа»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |