Վալերիուս Մարցիալիս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարկուս Վալերիուս Մարցիալիս (լատ.՝ Marcus Valerius Martialis, ոչ վաղ քան մարտ 38 և ոչ ուշ քան մարտ 41, Աուգուստա Բիլբիլիս, Hispania Tarraconensis - 104[1][2], Աուգուստա Բիլբիլիս, Conventus Caesaraugustanus), ականավոր հռոմեացի բանաստեղծ, էպիգրամի վարպետ։ Իր կյանքի ընթացքում հրատարակել է 14 գրքից բաղկացած էպիգրամների ժողովածու՝ շուրջ 1200 էպիգրամ։
Վալերիուս Մարցիալիս լատ.՝ Marcus Valerius Martialis | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մարտ 38 և ոչ ուշ քան մարտ 41 |
Ծննդավայր | Աուգուստա Բիլբիլիս, Hispania Tarraconensis |
Վախճանվել է | 104[1][2] |
Վախճանի վայր | Աուգուստա Բիլբիլիս, Conventus Caesaraugustanus |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ժանրեր | պոեզիա և երգիծանք |
Ուշագրավ աշխատանքներ | Epigrammata? |
Ամուսին | Marcella? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնունդով իսպանական Բիլբիլիս քաղաքից էր, որը գտնվում է Գիբերի վտակ (այժմ՝ Էբրո) Սալոն (այժմ՝ Խալոն) գետի վրա։ Ծննդյան թիվը վերականգնվում է էպիգրամներից մեկի (X 24) հիման վրա, որը գրվել է 90-ականների վերջին, որտեղ Մարցիալը նշում է իր ծննդյան օրը՝ մարտի 1-ը և նշում, որ լրանում է իր 57 տարին։
Իր բանաստեղծություններում Մարցիալը հաճախ է նշել իր հայրենիքը։ Բիլբիլիսում սովորել է քերականություն և հռետորություն։ 64 թվականին (հավանաբար փաստաբանի մասնագիտություն ստանալու համար) ուղևորվել է Հռոմ։ Մայրաքաղաքում կապեր է հաստատել իր հայտնի հայրենակիցների՝ Սենեկայի և նրա զարմիկ, բանաստեղծ Լուկանոսի հետ։ Սա Ներոնի կառավարման վերջին ժամանակաշրջանն էր։ 65 թվականին հականերոնական դավադրության բացահայտումից հետո Լուկանոսը և Սենեկան կայսեր հրամանով ինքնասպան են եղել՝ կտրելով երակները։ Մարցիալիսի կյանքն ավելի է վատթարացել։ Երկար ժամանակ նա վարել է քիչ ապահովված կյանք, գրեթե աղքատ։