Արևելագիտություն
Արևելագիտություն (օրիենտալիստիկա), գիտության ճյուղ, որը ուսումնասիրում է Արևելքի երկրների (Ասիայի և հյուսիսային Աֆրիկայի) պատմությունը, էկոնոմիկան, գրականությունը, լեզուները, մշակույթը, արվեստը, կրոնը, փիլիսոփայությունը, էթնոգրաֆիան, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանները։ Երբեմն միացվում է աֆրիկագիտությանը (ուսումնասիրում է Աֆրիկայի երկրները)։
Արևելագիտության ճյուղերը
խմբագրելԱֆրիկագիտությունը աստիճանաբար անջատվել է արևելագիտությունից. նույնը տեղի է ունեցել կովկասագիտության և նրա ճյուղերի՝ հայագիտության և քարթվելագիտության հետ։
- արաբագիտություն
- ասորագիտություն
- բուդդագիտություն
- եգիպտագիտություն
- թյուրքագիտություն
- ինդոնեզագիտություն
- իրանագիտություն
- կորեագիտություն
- հնդկագիտություն
- ճապոնագիտություն
- մալայագիտություն
- մոնղոլագիտություն
- շումերագիտություն
- սեմագիտություն
- սինոլոգիա (չինագիտություն)
- վիետնամագիտություն
- տիբեթագիտություն
- տունգուսամանչժուրագիտություն
- ուրարտագիտություն
- օսմանագիտություն
- ֆիլիպինագիտություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելագիտություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 28)։ |