Ալիքների բևեռացում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բևեռացում (այլ կիրառումներ)
Ալիքի բևեռացում, լայնական ալիքների բնութագիր, որը ներկայացնում է տատանվող մեծությունների վարքը հարթության վրա՝ ուղղահայաց ալիքի տարածման ուղղությանը։ Երկայնական ալիքի բևեռացում առաջանալ չի կարող, քանի որ տատանման ուղղությունն այդ տիպի ալիքներում միշտ համընկնում է տարածման ուղղության հետ։
Լայնական ալիքը բնութագրվում է երկու ուղղությամբ՝ ալիքային վեկտորով և ամպլիտուդային վեկտորով, միշտ ուղղահայաց է ալիքային վեկտորին։ Ալիքային վեկտորը ցույց է տալիս ալիքի տարածման ուղղությունը, իսկ բևեռացման վեկտորը իրենից ներկայացնում է էլեկտրական դաշտի լարվածության վեկտորը։ Այնպես որ եռաչափ տարածությունում ալիքային վեկտորի շուրջ կա ևս մեկ ազատության աստիճան՝ ալիքային վեկտորի շուրջ պարբերական պտույտ կատարող։
Բևեռացման ալիքի առաջացման պատճառ կարող է լինել՝
- գրգռման աղբյուրում անհամաչափ ալիքի գեներացումը
- ալիքի տարածման միջավայրի անիզոտրոպությունը
- բեկում և անդրադարձում երկու մակերևույթների սահմանին։
Ընդհանուր դեպքում տատանվող մեծության վեկտորի ծայրը հարմոնիկ ալիքների համար բնուգրվում է հարթությունում, ուղղահայաց ալիքի տարածման ուղղությանը, էլիպս, այդպիսի բևեռացումը կոչվում է էլիպտիկ։
Կարևորագույն մասնավոր դեպքերից է գծային բևեռացումը, որի ժամանակ գրգռման տատանումներն անց են կացվում որևէ հարթությունում և այդ դեպքում ասում են, որ դա հարթ բևեռացնող ալիք է, և շրջանաձև բևեռացում, որի ժամանակ ամպլիտուդային վեկտորի ծայրը պատկերում է շրջան տատանման հարթության մեջ։ Շրջանային բևեռացումր կախված պտույտի ուղղությունից կարող է լինել աջ կամ ձախ։
-
Գծային բևեռացում
-
Շրջանաձև բևեռացում
-
Էլիպտիկ բևեռացում
-
Գծային բևեռացում
-
Շրջանաձև բևեռացում
-
Էլիպտիկ բևեռացում
Էլեկտրամագնիսական ալիքի բևեռացում
խմբագրելէլեկտրամագնիսական ալիքի բևեռացումը, էլեկտրական կամ մագնիսկան դաշտի լարվածության վեկտորների ուղղորդված տատանման երևույթ է։
Երևույթի թեորեմ
խմբագրելԷլեկտրամագնիսական ալիքը կարող է ընդլայնվել երկու բևեռացված բաղադրիչների։ Օրինակ՝ բևեռացված հորիզոնական կամ ուղղահայաց։ Ինչպես քվանտային այնպես էլ դասական տեսակետից բևեռացումը կարող է բնութագրվել երկչափ կոմպլեքս վեկտորներով։ Ֆոտոնի բևեռացումը համարվում է q-բիտի իրկանացումներից մեկը։ Արեգակի լույսը համարվում է ջերմային ճառագայթում, չունի բևեռացում, սակայն երկնքի ցրվող լույսը ձեռք է բերում մասնակի գծային բևեռացում։
Անտենաների ճառագայթումը սովորաբար ունենում է գծային բևեռացում։ Եթե ցրվող լույսը բևերացնենք, ապա օգտագործելով բևեռացնող ֆիլտրը մեկ այլ բևեռացմամբ, կարող ենք սահմանափակել լույսի անցումը։ Լույսի ուժգնությունը բևեռացուցիչի միջով անցնելուց հետո՝ ենթարկվում է Մալյուսի օրենքին։ Այդ սկզբունքով է աշխատում հեղուկ-բյուրեղային էկրանները։
Որոշ կենդանի էակներ, օրինակ՝ մեղուները ընդունակ են տարբերել լույսի գծային բևեռացումը, ինչը տալիս է նրանց լրացուցիչ հնարավորություն տարածության մեջ կողմնորոշվելու համար։ Հայտնաբերվել է որ որոշ կենդանիներ, օրինակ՝ ծովախեցգետինը, ընդունակ է տարբերել շրջանաձև բևեռացված լույսը։ Որոշ մարդիկ նույնպես օժտված են լույսի բևեռացումը տարբերելու ունակությամբ, մասնավորապես այդ մարդիկ կարող են վայլել ցերեկային լույսի մասնակի բևեռացման հետ կապված էֆեկտը։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիքների բևեռացում» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 412)։ |