Ֆանատիզմ
Ֆանատիզմ (հունարեն՝ Φανατισμός, լատին․՝ fanatismus — լատին․՝ fanaticus-ից, «ֆանատիկ» — լատին․՝ fanum-ից «տաճար»[1]) կամ մոլեռանդություն, կույր, անվերապահ հետևում համոզմունքներին, հատկապես կրոնա-փիլիսոփայական շրջանում, ազգային և քաղաքական ոլորտներում. ծայրահեղության հասած կապվածություն ինչ-որ գաղափարների, հավատալիքների կամ տեսակետների, սովորաբար համադրվում են օտար հայացքների և համոզմունքների անհանդուրժողականության հետ։ Սեփական համոզմունքների ընկալման քննադատության բացակայություն։ Ֆանատիկ՝ ֆանատիկ մարդ (ուղիղ և փոխաբերական իմաստներով)։
Ֆանատիզմի (մոլեռանդության) ընկալումները
խմբագրելՖանատիզմը, ինչպես հուզական արտահայտում, բնութագրվում է չափից դուրս մղումով, ոգևորումով, մոլեգնությամբ, իր (ավելի հաճախ ծայրահեղ կրոնական կամ քաղաքական) համոզմունքների կույր հավատով, սեփական պաշտամունքի և նրա հետևորդների, «հանձին իրեն», առավելությամբ և բացառիկությամբ։
Ըստ ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտայանայի՝ «Ֆանատիզմի էությունը կայանում է ջանքերի կրկնապատկման մեջ, երբ մոռացված է նպատակը»[2]. ըստ Ուինսթոն Չերչիլի՝ «ֆանատիկը նա է, ով ի վիճակի չէ փոխել իր որոշումը և երբեք չի փոխի թեման»։ Այս երկու բնորոշումներն էլ նախատեսում են ծայրահեղ խիստ պահանջների ներկայացման և անհանդուրժողականություն որևէ շեղումների հանդեպ։
Ֆանատիկի և երկրպագուի տարբերությունն այն է, որ ֆանատիկի պահելաձևը դիտարկվում է որպես ընդունված սոցիալական նորմերի խախտում այն դեպքում, երբ երկրպագուն այդ նորմերը չի խախտում (չնայած որ պահելաձևը կարող է տարօրինակ թվալ)[3]։ Երկրպագուներին և ֆանատիկներին միավորում է նրանց ամենակուլ ցանկությունը, սերը այս կան գործունեության ոլորտի, զբաղմունքի, հակվածության, մարդու նկատմամբ։
Այսպես կոչված տարօրինակ մարդիկ ֆանատիկներից տարբերվում են նրանով, որ գաղափարները, որոնց նրանք դավանում են և զբաղմունքները, որոնցով նրանք զբաղվում են, սովորաբար անվնաս են, բայց խիստ տարբերվում են համընդհանուր պատկերացումներից կամ շրջապատող մարդկանց կենսակերպի սովորական պահվածքից։ Ինչը վերաբերում է ֆանատիկներին, ապա նրանց երկրպագության առարկան կամ հետաքրքրություններն իրենք իրենցով կարող են դիտարկվել որպես «նորմալ», և միայն մոլեռանդության աստիճանը շրջապատողներին թվում է չափից ավելի կամ «ոչ նորմալ»։
Ֆանատիզմի դասակարգում
խմբագրելՖանատիզմի միասնական դասակարգումը բացակայում է։ Գոյություն ունեցող դասակարգումներում էլ օգտագործվում են համակարգման տարբեր սկզբունքներ և նրանցից յուրաքանչյուրը գործածվում է կախված հետազոտության նպատակից։ Ֆանատիզմը դասակարգվում է հետևյալ հատկություններով՝
Գրականություն
խմբագրել- Беляев, И. А. Религиозный фанатизм как иллюзорная компенсация недостаточности духовно-душевных составляющих целостного мироотношения / И. А. Беляев // Вестник Челябинской государственной академии культуры и искусств. — 2011. — № 4 (28).— С. 68-71.
- Бердяев Н. А. О фанатизме, ортодоксии и истине/ «Человек», № 9, 1997 г.
- В. Ким. Некоторые аспекты формирования фанатизма: на примере религий // Международный сборник научных трудов. Вып 10 / ВолгГТУ. — Волгоград, 2006, с. 29-35 Արխիվացված 2014-06-27 Wayback Machine
- Священник Георгий (Чистяков). Философские и психологические основы фанатизма
- Хоффер Э. Истинно верующий: Мысли о природе массовых движений
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Օտար լեզուների բառարան, 18-րդ հրատ., — Մ։ Русский язык, 1989. — էջ՝ 531
- ↑ Santayana, George. Life of Reason: Reason in Common Sense. (New York: Charles Scribner’s Sons)
- ↑ Thorne, Scott; Bruner, Gordon C. (2006). «An exploratory investigation of the characteristics of consumer fanaticism». Qualitative Market Research: An International Journal. 9 (1): 51–72. doi:10.1108/13522750610640558. ISSN 1352-2752. Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին. Վերցված է 2014-11-29-ին.
Ընթերցե՛ք «ֆանատիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |