Բացել գլխավոր ցանկը

Էդինբուրգի համալսարան (անգլ.՝ University of Edinburgh), պետական համալսարան Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում: Համարվում է աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը: Մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Մեծ Բրիտանիայում թվով վեցերորդ ամենահին համալսարանն է։ Հիմնադրվել է 1583 թվականին[9]: Համալսարանը, համաձայն QS (Quacquarelli Symonds)-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, իսկ ուսուցման այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են արվեստը և հումանիտար գիտություններ, Times Higher Education 2012-2013-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Այն Բրիտանիայում Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանից հետո ամենավարկանշային համալսարանն է:

Էդինբուրգի համալսարան
Old College Quad.jpg
Տեսակհամալսարան և open-access publisher?[1]
Հիմնադրված է1583
ԱնդամակցությունԿոիմբրայի խումբ, «Ռասսել» խումբ[2], ORCID[3], IIIF Consortium[4], MyData Global?, Համացանցի կոնսորցիում[5][5], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[6], Եվրոպայի համալսարանների միություն[7] և International GLAM Labs Community?[8]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունԷդինբուրգ
Կայքed.ac.uk
Կոորդինատներ: 55°56′50.600400100004″ հս․ լ. 3°11′13.898400099999″ ամ. ե. / 55.94738900002777626° հս․. լ. 3.18719400002777764° ավ. ե. / 55.94738900002777626; 3.18719400002777764
University of Edinburgh Վիքիպահեստում

Քաղաքի հիմնադրման մեջ համալսարանն ունի խորը արմատներ՝ համալսարանին պատկանող Հին քաղաքի բազմաթիվ շենքերով[10] ։ Մտնում է Մեծ Բրիտանիայի հեղինակավոր հետազոտական համալսարաննի «Ռասսել» և «Եվրոպական հետազոտական համալսարաններ լիգա» համալսարանական միավորումների մեջ:

Համալսարանը բաղկացած է երեք քոլեջներից, այդ թվում 20 դպրոցներից: Ամեն տարի Էդինբուրգի համալսարան են դիմում աշխարհի շուրջ 50,000 դիմորդ, որը Բրիտանիայում համալսարանին դարձնում է 4-րդ ամենապահանջված համալսարանը[11]: Շոտլանդիայում Սուրբ Էնդրյուսի համալսարանից հետո Էդինբուրգի համալսարանում սովորելը ամենադժվարն է, իսկ ամբողջ Բրիտանիայում՝ 9-րդ ամենադժվար համալսարանը[12]:

ՊատմությունԽմբագրել

1707 թվականին հիմնադրվել է իրավաբանական ֆակուլտետը, 1708 թվականին՝ արվեստի, իսկ 1726 թվականին՝ բժշկական ֆակուլտետը:

2002 թվականին համալսարանի ֆակուլտետների վերակառուցման ժամանակ, որոնք ինն էին, արդեն վերանորոգվել էին երեք քոլեջներ, ինչպես նաև դպրոցի 22 ամբիոն:

2011 թվականին տեղի է ունեցել արվեստի քոլեջի և Էդինբուրգի համալսարանի միացումը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Directory of Open Access Journals — 2003.
  2. http://russellgroup.ac.uk/about/our-universities/
  3. https://orcid.org/members/001G000001pWWhVIAW-university-of-edinburgh
  4. http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
  5. 5,0 5,1 https://www.w3.org/Consortium/Member/List
  6. https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
  7. https://eua.eu/about/member-directory.html
  8. List of members
  9. Hermans Jos. M. M., Nelissen Marc (1 January 2005)։ Charters of Foundation and Early Documents of the Universities of the Coimbra Group։ Leuven University Press։ էջ 42։ ISBN 9058674746 
  10. «Edinburgh – Inspiring Capital»։ City of Edinburgh Council։ 28 September 2010։ Վերցված է 4 December 2010 (չաշխատող հղում)
  11. «The Times Good University Guide 2015: Most Applications»։ The Good University Guide (London)։ Վերցված է 16 August 2014 
  12. «The 10 hardest universities to get into – University of Edinburgh»։ The Telegraph։ 9 May 2016։ Վերցված է 23 May 2016 

ՀղումներԽմբագրել