Գրության վերծանում , անհայտ լեզվի կամ գրության (կամ ե՝ մեկի, ե՝ մյուսի) հասկանալիության վերականգնումը։ Այսպես, հին Կիպրոսի բնագրերի վերծանման ժամանակ ծանոթ չի եղել գրությունը, խեթական, էտրուսկյան, էլամական բնագրերի վերծանմանման (մեկնության) ժամանակ՝ լեզուն, եգիպտական և լուվիական հիերոգլիֆների, աքքադական և ուգարիտական սեպագրերի, Ինդոսի հովտի «կնիքների» վերծանման (բացահայտման) ժամանակ հայտնի չեն եղել ո՝ չ գիրը, ո՝չ լեզուն։ Վերծանելիս պարզաբանվում է գրի բնույթը (հնչյունական, վանկային, բառավանկային, հնչյունական արժեքից զուրկ պարզաբանող նշաններ կան, թե՝ ոչ)։ Անկախ գրության վերլուծությունից, կարող է ուսումնասիրվել բնագրի քերականությունը, արտահայտած իմաստը։ Մեռած և մոռացված քաղաքակրթություններից մեզ հասած գրերի ու լեզուների վերծանման աշխատանքները ծավալվել են 19-րդ դարի սկզբից։ 1802 թվականին վերծանվել են պարսկական առանձին սեպագիր նշաններ, եգիպտական հիերոգլիֆներից՝ մի շարք տառերի նշանակությունը։ 1882 թվականին անգլիացի հնագետ և լեզվաբան Ա․ Սեյսը սկիզբ դրեց ուրարտական արձանագրությունների գրության վերծանմանը։ Հնագույն գրային համակարգերի

հիերոգլիֆ

վերծանման, իմաստի պարզաբանման գործում մեծ աշխատանք են կատարել Թոմաս Յունգը, Հինքսը, Ցու․ Օպպերտը, Թալբոդը, Թոմսենը, Շուլցը և ուրիշներ։ Դասական գրաբարի առումով՝ տեքստի ընթերցումը, թարգմանությունը, խրթին կամ անհասկանալի հատվածների մեկնաբանումն ու պարզաբանումը։ Վերծանում հասկացությունն այժմ ունի մի շարք նոր նշանակություններ՝ ծածկագրերի, գաղտնագրերի, ռադիոյով և մորզեով, դրոշակներով, լուսային կամ այլ միջոցներով հաղորդվող տեքստերի իսկական իմաստների բացահայտումը, հատուկ վիմական նյութերով կամ աներևույթ թանաքով գրված տեքստի վերականգնումը, գողերի և սոցիալական զանազան խմբերի արհեստական լեզուների, ժարգոնների բացահայտումն են։ Հայ իրականության մեջ վերծանումն ունի նաև մի քանի այլ խնդիրներ հայկական խազերի (ձայնանիշների) համակարգի և «Իմաստնոց նշանագրերի» կամ հայկական գաղափարագրերի բանալիները գտնելը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 411