Ջոզեֆ Պրիստլի
Ջոզեֆ Պրիստլի (անգլ.՝ Joseph Priestley, մարտի 13 (24), 1733[1], Բիրստոլ, Կիրկլիս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[2][3][1][…] - փետրվարի 6, 1804[4][5][6][…], Northumberland, Նորթամբերլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][7]), անգլիացի մատերիալիստ փիլիսոփա, հասարակական գործիչ, քիմիկոս։
Լոնդոնի թագավորական ընկերության (1767 թվական) և Փարիզի ԳԱ (1772 թվական) անդամ։ 1755 թվականից դարձել է հոգևորական, հանդես եկել պաշտոնական եկեղեցու դեմ, քարոզել կրոն, հանդուրժողականություն։ Եղել է անգլիական առաջադիմական բուրժուազիայի գաղափարախոսը, պաշտպանել Ֆրանսիան, հեղափոխությունը, դատապարտել անգլիական գաղութային քաղաքականությունը Հյուսիսային Ամերիկայում։1794 թվականից տարագրվել է ԱՄՆ։ Պրիստլին զարգացրել է անգլիական մատերիալիզմի ավանդույթները։ Ըստ Պրիստլիի՝ հոգին (գիտակցությունը) շարժմամբ օժտված մատերիայի հատկությունն է։ Սակայն Պրիստլին մատերիալիզմը զուգակցել է դեիզմի հետ, ընդունել, որ մատերիային շարժման օրենքներ է հաղորդել աստվածային բանականությունը։ Նա ասոցիատիվ հոգեբանության ներկայացուցիչ է, հոգեֆիզիոլոգիական երևույթները բացատրել է մատերիալիստորեն։ Սոցիոլոգիայի մեջ պաշտպանել է դետերմինիզմը, մերժել ֆատալիզմը, բարոյականության հարցերում հարել էվդեմոնիզմին։ Հայտնաբերել է թթվածինը (1774 թվականին, Շելեից անկախ), ստացել ջրածնի քլորիդ, ամոնիակ (1772-1774 թվականներ), ցույց տվել, որ օդը բուսականության ազդեցությամբ վերականգնում է իր հատկանիշները։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 2,0 2,1 2,2 The Guardian — UK: GMG, 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.londonremembers.com/memorials/joseph-priestley
- ↑ 4,0 4,1 4,2 Joseph Priestley (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 9,0 9,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Czech National Authority Database
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://www.theleedslibrary.org.uk/library-information/about-us/
- ↑ https://lunarsociety.org.uk/orignal-lunar-men/
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 Kindred Britain
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 431)։ |