Դեցիմուս Յունիուս Յուվենալիս

Դեցիմուս Յունիուս Յուվենալիս (ավանդական հայերեն՝ Յոբնաղ[2], լատին․՝ Decimus Junius Juvenalis, մոտ 60 - մոտ 130), հռոմեացի բանաստեղծ երգիծաբան, 5 գրքում ամփոփված 16 սատիրաների հեղինակ։ Յուվենալիսի սատիրաներում արտացոլված են Ներոն կայսրից մինչև Հադրիանոս կայսեր գահակալության ժամանակաշրջանի իրողությունները։ Դրանցում հեղինակը ծաղրում ու մերկացնում է իր ժամանակի հասարակական կյանքի հոռի կողմերը։

Դեցիմուս Յունիուս Յուվենալիս
լատին․՝ Decimus Iunius Iuuenalis
Ծնվել է55
ԾննդավայրԱկվինո, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա[1]
Վախճանվել էոչ վաղ քան 128
Վախճանի վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և պատմաբան
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ուշագրավ աշխատանքներՍատիրաներ
 Juvenal Վիքիպահեստում

Սկսել է գրել Դոմիցիանոս կայսեր մահից չորս տարի հետո, այսինքն` շուրջ 100 թվականից։ Առաջին սատիրան գրել է 101 թվականից ոչ վաղ, իսկ 16-րդ սատիրան՝ շուրջ 128 թվականին, երբ հռոմեական գահին Հադրիանոս կայսրն էր։

Առաջին ինը սատիրաները (1-3-րդ գրքեր) աչքի են ընկնում իրենց սրությամբ, 10-16-րդ սատիրաները (գիրք 4 և 5) չունեն առաջին իննի երգիծական թափն ու ուժգնությունը. դրանք առավելապես փիլիսոփայական, բարոյախոսական բնույթ են կրում, դաստիարակչական-խրատական խոհեր են։

Յուվենալիսի սատիրաները հագեցած են չարությամբ ու դառնությամբ՝ ուղղված առավելապես հռոմեական հարուստ խավի ներկայացուցիչներին, այլասերված վերնախավին։ Նա խարազանում է աներկյուղորեն, նրա ծաղրը դառն է ու սպանիչ։ Շարադրման արտակարգ սուր ոճին և բնուրույն սարկազմին միանում են չափազանցությունները, օրինակները դիցաբանությունից, ճարտասանական հարցումները, վառ պատկերները, համեմատությունները, որոնք սատիրաների կառուցվածքն օժտում են յուրահատուկ արտահայտչականությամբ և հետաքրքրությամբ։

Աղբյուրներ խմբագրել

  • Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն, Երևան, 1975։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Любкер Ф. Iuvenalis (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 708—709.
  2. «Առձեռն բառարան ֆրանսերէնէ հայ-աշխարհիկ, Մեսրոպ Նուպարեան - P». www.nayiri.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեցիմուս Յունիուս Յուվենալիս» հոդվածին։