Յոհան Քրիստոֆ Ադելունգ (գերմ.՝ Johann Christoph Adelung, օգոստոսի 8, 1732(1732-08-08)[1][2][3][…], Շպանտեկով, Vorpommern-Greifswald District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[4] - սեպտեմբերի 10, 1806(1806-09-10)[2][3][5][…], Դրեզդեն[3]), գերմանացի լեզվաբան, քերական և բառարանագիր։ Ադելունգի «Գերմաներենի հանգամանալից դասագիրք» (1782 թ.) և «Վերին գերմանական բարբառի քերականական-քննական լիակատար բառարանի փորձ» (հ. 1–5, 1774–1786 թթ.) աշխատությունները նպաստել են գրական գերմաներենի նորմավորմանը։ Ադելունգի և Ս. Ֆատերի «Սիհրդատ կամ Ընդհանուր լեզվաբանություն, որին որպես լեզվական նմուշ կցված է «Հայր մերը» համարյա 500 լեզվով ու բարբառով» (հ. 1–4, 1806–1817 թթ.) աշխատությունը տեղեկություններ է պարունակում այն ժամանակ հայտնի գրեթե բոլոր լեզուների վերաբերյալ։ Չնայած բերված հայ–լատինա–պարսկական զուգահեռներին (մայր - mater–, հայր – pater– և այլն), Ադելունգը գտնում էր, որ «հայերենը առանձին, ոչ մի ծանոթ լեզվի հետ առնչություն չունեցող լեզու է»։

Յոհան Քրիստոֆ Ադելունգ
գերմ.՝ Johann Christoph Adelung
Ծնվել էօգոստոսի 8, 1732(1732-08-08)[1][2][3][…]
Շպանտեկով, Vorpommern-Greifswald District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[4]
Մահացել էսեպտեմբերի 10, 1806(1806-09-10)[2][3][5][…] (74 տարեկան)
Դրեզդեն[3]
ԳերեզմանԴրեզդեն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունբառարանագիր, բանասեր, գրադարանավար, լեզվաբան, թարգմանիչ և գրող
Գործունեության ոլորտլեզվաբանություն
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա և Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան և Kloster Berge school?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2][6]
ՀայրJohann Paul Adelung?
 Johann Christoph Adelung Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Քրիստոֆ Ադելունգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 70