Ռոբինզոն Կրուզո
Ռոբինզոն Կրուզո (անգլ.՝ Robinson Crusoe), Դանիել Դեֆոյի վեպերի հերոս։ Վեպերից առաջին երկուսը հրատարակվել են 1719 թվականին։ Սկզբում վեպի լրիվ անվանում էր «Յորքի նավաստի Ռոբինզոն Կրուզոյի կյանքը և զարմանահրաշ արկածները. այն մարդու, ով մեն-մենակ ապրել էր 28 տարի Օրունոք գետի մոտակայքում, Ամերիկայի ափերի մոտ գտնվող անմարդաբնակ կղզում, և ով՝ փրկվելով նավաբեկությունից, երբ իր բոլոր ընկերները մահացան, բերում է գրավոր վկայություն, թե ինչպես նա վերջապես փրկվեց ծովահենների կողմից» (անգլ.՝ The Life and Strange Surprizing Adventures of Robinson Crusoe, Of York, Mariner: Who lived Eight and Twenty Years, all alone in an un-inhabited Island on the Coast of America, near the Mouth of the Great River of Oroonoque; Having been cast on Shore by Shipwreck, wherein all the Men perished but himself. With An Account how he was at last as strangely deliver'd by Pyrates)։ Ռոբինզոն Կրուզոյի մասին վեպերը Դեֆոյի թերևս ամենահայտնի ստեղծագործություններն են։ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը ռուսերենից հայերեն թարգմանվել է Հարություն Հարությունյանի կողմից և վերահրատարակվել է 1988 թ. «Արևիկ» հրատարակչության կողմից։
Ռոբինզոն Կրուզո անգլ.՝ Robinson Crusoe | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Դանիել Դեֆո |
Տեսակ | գրական ստեղծագործություն և գրավոր աշխատություն |
Ժանր | արկածային գրականություն, երևակայական նովել, ինքնակենսագրություն և վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ուրբաթ և Ռոբինզոն Կրուզո |
Հաջորդ | Ռոբինզոն Կրուզոյի հետագա արկածները |
Նկարազարդող | Ջոն Փայն |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | ապրիլի 25, 1719 |
Robinson Crusoe Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Գլխավոր հերոսը Ռոբինզոն Կրուզոն է, ով նավաբեկությունից հետո ողջ է մնում և հայտնվում անմարդաբնակ կղզում՝ ապրելով այնտեղ երկար տարիներ։
Վեպը մեծ ազդեցություն է թողել անգլիական և համաշխարհային մշակույթի վրա, այն բազմիցս էկրանավորվել է։
ՆախապատմությունԽմբագրել
Ռոբինզոն Կրուզոյի նախատիպը եղել է իրական մարդ՝ շոտլանդացի նավաստի Ալեքսանդր Սելքիրքը, ով «Cinque Ports» նավի նավաստի էր։ Նա չորս տարի ապրել է անմարդաբնակ կղզում։ Նրան իր պահանջով 1704 թվականին իջեցրել էին մի անմարդաբնակ կղզի՝ տալով զենք, գործիքներ, մթերք և սերմեր։ Սելկիրկը մնացել էր կղզում մինչև 1709 թվականը։ Նրա մասին պատմել են Վուձ Ռոջերսը և նավապետ Կուկը, այնուհետև գրող Ռիչարդ Սթիլը[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արտամոնով Սերգեյ (1986)։ XVII-XVIII դարերի արտասահմանյան գրականության պատմություն։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն։ էջ 305։ ISBN 4603020000-30
Արտաքին հղումներԽմբագրել
Ռոբինզոն Կրուզո Վիքիպահեստում |