Քրիստիան Հյույգենս
Քրիստիան Հյույգենս (հոլ.՝ Christiaan Huygens, ապրիլի 14, 1629[1][2][3][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5] - հուլիսի 8, 1695[2][3][6][…] կամ հունիսի 8, 1695[7], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5]), հոլանդացի ականավոր մեխանիկ, ֆիզիկոս և մաթեմատիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության առաջին օտարերկրյա անդամը (1663 թվականից) և Փարիզի ԳԱ հիմնադիր անդամներից (1666 թվականից), լույսի առաջին ալիքային տեսության ստեղծողը։ Այդ տեսության հիմունքները Հյույգենսը շարադրել է իր «Տրակտատ լույսի մասին» աշխատության մեջ (1690)։
Կարևոր ավանդ ունի մեխանիկայի մի շարք հասկացությունների զարգացման գործում. Հյույգենսն առաջինն է օգտագործել ճոճանակը՝ ժամացույցի կանոնավոր ընթացքն ապահովելու համար, կառուցել առաջին ճոճանակավոր ժամացույցը (1657), արտածել է բանաձև մաթեմատիկական և ֆիզիկական ճոճանակների տատանումների պարբերության համար։ Մշակել է հարվածի տեսության հիմունքները, կատարելագործել աստղադիտակը։ Հյույգենսի մաթեմատիկական աշխատությունները վերաբերել են կոնական հատույթներին, ցիկլոիդի և այլ կորերի հետազոտությանը։ Տվել է շրջանագծի, էլիպսի, հիպերբոլի աղեղների երկարության որոշման մեթոդը, մշակել շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերության որոշման (jt թվի հաշվման) տեսությունը, առաջին հետազոտությունները կատարել հավանականությունների տեսության բնագավառում։ 1655 թվականին հայտնագործել է Սատուրնի արբանյակ Տիտանը և որոշել դրա պտույտի պարբերությունը, պարզել, որ Սատուրնի շուրջը գոյություն ունի օղակ, ոչ մի տեղ չի շոշափում մոլորակի մակերևույթը։ Հյուգենսի աշխատանքները հաստատել են Կոպեռնիկոսի արևակենտրոն համակարգի ճշտությունը։ Հակի հետ համատեղ գտել է ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Մշակել է լուսային ալիքների տարածման վերաբերյալ խնդիրների լուծման մոտավոր մեթոդը (Հյուգենս-Ֆրենել սկզբունքը)։ Կառուցել է օկուլյար, որը մինչև այժմ էլ օգտագործվում է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Christiaan Huygens (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Гюйгенс Христиан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Christiaan Huygens — 2009.
- ↑ 7,0 7,1 7,2 http://sdei.senckenberg.de/biographies/information.php?id=19852
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
ԱղբյուրԽմբագրել
- Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 438)։ |