Ջոն Դալթոն
{{Տեղեկաքարտ Գիտնական | բնագիր անուն = John Dalton
Ջոն Դալթոն (անգլ.՝ John Dalton, սեպտեմբերի 6, 1766[1][3][4][…], Կամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] - հուլիսի 27, 1844[1][2][3][…], Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][3]), անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1822 թ.)։ Ուսումնասիրել է գազերի խառնուրդների հատկությունները, հայտնաբերել գազերի պարցիալ ճնշումների օրենքը (1801 թ.) և գազերի լուծելիության կախումը պարցիալ ճնշումից (1803 թ.)։
Հետազոտել է հեղուկների գոլորշիացման երևույթը։ 1802 թ., Գեյ-Լյուսակից և Շառլից անկախ, գտել է, որ հաստատուն ճնշման և ջերմաստիճանի միատեսակ բարձրացման դեպքում բոլոր գազերն ընդարձակվում են միանման։ Դալթոնը զարգացրել է ատոմիստական ուսմունքը և այն կիրառել քիմիայում։ Հայտնաբերել է (1803 թ.) բազմապատիկ հարաբերությունների օրենքը, տվել քիմիական տարրերի հարաբերական ատոմական կշիռների առաջին աղյուսակը։ 1794 թ. առաջինն է նկարագրել դալթոնիզմը։
Վախճանվել է 1844 թվականի հուլիսի 27-ին [[Մանչեստերում ]]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://www.biography.com/people/john-dalton-9265201
- ↑ Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 5,0 5,1 Дальтон Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 263)։ |