Սոմերսեթ
Սոմերսեթ կամ Սոմերսեթշիր (անգլ.՝ Somerset, /ˈsʌmɚsɨt/ կամ /ˈsʌmɚsɛt/, կորն.՝ Gwlas an Hav), Անգլիայի արարողակարգային ոչ քաղաքային կոմսություն, որը գտնվում է երկրի հարավարևմտյան մասում։ Զբաղեցնելով 4171 կմ² տարածք, Սոմերսեթը հյուսիսում սահմանակցում է Բրիստոլի, Գլոստերշիրի, արևելքում՝ Ուիլթշիրի, հարավ-արևելքում՝ Դորսեթի և հարավ-արևմուտքում՝ Դևոնի հետ։ Հյուսիսում և արևմուտքում կոմսության տարածքը մասնակիորեն սահմանափակված է Բրիստոլի ծոցով և Սևեռն գետի գետաբերանով։ Կոմսության մայրաքաղաքը համարվում է Տոնտոն քաղաքը, որը գտնվում է հարավային մասում։
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Մասն է | Հարավարևմտյան Անգլիա | ||||
Կարգավիճակ | արարողական կոմսություն և բնակավայր | ||||
Մտնում է | Հարավարևմտյան Անգլիա | ||||
Վարչկենտրոն | Տոնտոն | ||||
Բնակչություն | ▲975 782 մարդ (2020)[1] | ||||
Տարածք | 4170,2401 կմ² (2016)[2] | ||||
Սահմանակցում է | Դևոն[3], Դորսետ[3], Գլուսթերշիր, Ուիլտշիր և City of Bristol? | ||||
somerset.gov.uk | |||||
Սոմերսեթի բնակչությունը 2014 թվականի դրությամբ կազմում էր 910 200 մարդ։
Կոմսության տարածքն իրենից ներկայացնում է հիմնականում գյուղական խիստ ժայռոտ տեղանք։ Գոյություն ունեն վկայություններ, որ սկսած պալեոլիթի ժամանակներից տվյալ տեղանքում գոյություն են ունեցել մարդկանց բնակավայրեր, որոնք պահպանվել են նույնիսկ մեր թվարկության առաջին հարյուրամյակում՝ հռոմեական ներխուժման, և դրան հաջորդող Վաղ միջնադարի՝ անգլո-սաքսերի տիրապետության ժամանակ։ Սոմերսեթը մեծ դեր է խաղացել վիկինգների դեմ Ալֆրեդ Մեծի կողմից ուժերի հավաքման գործում, ինչպես նաև ավելի ուշ հեղափոխության և Մոնմուտի ապստամբության ժամանակ։
Գյուղատնտեսությունը համարվում է կոմսության տնտեսության հիմքը։ Ոչխարաբուծությունը և խոշոր եղջերավոր կենդանիների բուծումը, այդ թվում մորթու և պանրի արտադրությունը (առաջին հերթին չեդեր պանիրը), միաժամանակ համարվում է ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից զբաղմունք տարածաշրջանի համար։
Անվան ծագումնաբանություն
խմբագրելԿոմսության անվանումը ծագել է հին անգլիական Sumorsǣte բառից, որն իր հերթին կրճատված Sumortūnsǣte բառի տարբերակն է, որը նշանակում է «մարդիկ, որոնք ապրում են Սոմերտոնում կամ կախում ունեն նրանից»[4]։ Somersæte անվան առաջին հայտնի կիրառումը թվագրվում է 845 թվականին, սաքսերի կողմից տարածքի գրավումից հետո[5]։ Sumortūn, ինչպես նաև ժամանակակակից Somerton տարբերակը կարող է նշանակել «ամառային բնակավայր», ֆերմերի տուն, որն օգտագործվում է միայն ամռանը[6]։ Այլ վարկածով կոմսության անվանումը ծագել է Seo-mere-saetan բառից, ինչը նշանակում է «ծովի-լճի ափի վերաբնակիչներ»[7]։
Սոմերսեթի բնակիչներն առաջին անգամ հիշատակվում են 845 թվականի անգլոսաքսոնյան ժամանակագրությունում, սակայն փոփոխված անվան տակ՝ Sumursætum, այնուամենայնիվ կոմսության առաջին հիշատակումներն, որոնք վերաբերում են 1015 թվականին, օգտագործում են ճիշտ տարբերակը։ Կոմսության հնադարյան անվանումը՝ Somersetshire, առաջին անգամ հիշատակվում է 878 թվականի ժամանակագրությունում։
Աշխարհագրություն
խմբագրելԵրկրաբանություն
խմբագրելՍոմերսեթի տարածքի մեծ մասը կարելի է բաժանել մի քանի տիպերի, որոնք որոշվում են երկրաբանական տեղանքով։ Դրանք հյուսիսում կարստային կրաքարերն են, կենտրոնում՝ կավե հովիտները և ճահճապատ տարածքները, արևելքում և հարավում՝ միներալ գոյացությունները, ինչպես նաև Դևոնի ժամանակաշրջանի ավազաքարն արևմուտքում[8]։
Կլիմա
խմբագրելԻնչպես և ամբողջ հարավարևմտյան Անգլիայում, Սոմերսեթի կլիման ավելի մեղմ է և խոնավ, քան Անգլիայի մնացած տարածքում[9]։ Կոմսության միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 10 °C: Հուլիսը և օգոստոսը համարվում են տարվա ամենատաք ամիսները։ Օրական միջին առավելագույնը կազմում է մոտ 21 °C: Ձմռանը նվազագույն միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 1 °C[9]: Արևային ժամերի քանակը 1600 է, ինչն ավելի քիչ է, քան ամբողջ տարածաշրջանում։ Տեղումների տարեկան քանակությունը կազմում է մոտ 700 մմ։ Սովորաբար տարվա ընթացքում 8-15 օր ձյուն է տեղում։ Նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում քամու արագությունը առավելագույնն է, իսկ հունիսից օգոստոս՝ նվազագույն։ Գերակշռող քամիները հարավարևմտյան են[10]։
Եովիլթոն, Անգլիա (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 8.1 (46.6) |
8.3 (46.9) |
10.6 (51.1) |
12.9 (55.2) |
16.5 (61.7) |
19.3 (66.7) |
21.7 (71.1) |
21.5 (70.7) |
18.6 (65.5) |
14.8 (58.6) |
11.1 (52) |
9.0 (48.2) |
14.4 (57.9) |
Միջին օրական °C (°F) | 4.8 (40.6) |
4.8 (40.6) |
6.7 (44.1) |
8.3 (46.9) |
11.7 (53.1) |
14.5 (58.1) |
16.8 (62.2) |
16.6 (61.9) |
14.1 (57.4) |
10.9 (51.6) |
7.4 (45.3) |
5.7 (42.3) |
10.2 (50.4) |
Միջին ցածր °C (°F) | 1.4 (34.5) |
1.3 (34.3) |
2.7 (36.9) |
3.7 (38.7) |
6.8 (44.2) |
9.7 (49.5) |
11.9 (53.4) |
11.7 (53.1) |
9.6 (49.3) |
6.9 (44.4) |
3.6 (38.5) |
2.4 (36.3) |
6.0 (42.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 72.0 (2.835) |
55.6 (2.189) |
56.5 (2.224) |
47.3 (1.862) |
48.9 (1.925) |
57.2 (2.252) |
48.9 (1.925) |
56.6 (2.228) |
64.5 (2.539) |
67.9 (2.673) |
65.8 (2.591) |
83.3 (3.28) |
724.5 (28.524) |
Միջ. անձրևոտ օրեր | 12.5 | 10.2 | 10.9 | 9.2 | 8.8 | 8.5 | 6.9 | 8.6 | 10.1 | 11.3 | 11.6 | 12.6 | 121.2 |
Միջին ամսական արևային ժամ | 50.2 | 68.9 | 107.6 | 155.4 | 193.1 | 186.0 | 205.8 | 197.8 | 139.8 | 101.1 | 70.2 | 46.8 | 1522,7 |
աղբյուր: [11] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/uk/admin/
- ↑ 2,0 2,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
- ↑ 3,0 3,1 http://data.ordnancesurvey.co.uk/doc/7000000000010578
- ↑ Watts, Victor (Ed.) (2004). The Cambridge Dictionary of English Place-Names. Cambridge University Press. ISBN 0-521-36209-1.
- ↑ «Somersetshire». 1911 Encyclopaedia Britannica. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Mesolithic hunters and fishermen». Somerset History. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Whitlock, Ralph (1975). Somerset. London: B.T. Batsford Ltd. ISBN 978-0-7134-2905-3.
- ↑ «Somerset Geology» (PDF). Good Rock Guide. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 9,0 9,1 «South West England: climate». Met Office. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Yeovilton 1971–2000 averages». Met office. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Yeovilton 1981–2010 averages». Met office. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմերսեթ» հոդվածին։ |