Թագավորական հավաքածու (անգլ.՝ Royal Collection), Բրիտանական թագավորական ընտանիքի արվեստի հավաքածու։ Աշխարհի` արվեստի ամենամեծ մասնավոր հավաքածուն է[1][2]։

Անտոնիս վան Դեյք, Չարլզ Առաջինի դիմանկարը նժույգի վրա գլխավոր ձիաբույծ Սեն Անտուանի հետ (1633)
Յան Վերմեեր, «Երաժշտության դասը»
Միքելանջելո , «Հարություն», 1532
Ռաֆայել Քարթունս, «Ձկան արտասովոր որս», 1515, 19-րդ դարից փոխառված է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի կողմից
Տիցիան, «Ջակոպո Սանացարոյի դիմանկարը» (1514-1518)

Հավաքածուն պատկանում է Եղիսաբեթ II-ին[3] և վերահսկվում է թագավորական հավաքածուի խնամակալության կողմից, որը Մեծ Բրիտանիայի թագավորական տնտեսության մասնաճյուղն է։ Հավաքածուն տարածված է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 13 գրավված և պատմական թագավորական բնակավայրերում։ Հավաքածուի մի շարք նմուշներ թագուհուն են պատկանում գահի իրավունքով, այլ նմուշներ՝ մասնավոր անհատի իրավունքով[4]։ Հավաքածուն ներառում է ավելի քան մեկ միլիոն նմուշ[5], այդ թվում՝ 7,000 գեղանկարներ, 30,000 ջրաներկ և գծանկարներ, շուրջ 500,000 տպագրություն[5][6], ինչպես նաև լուսանկարներ, գոբելեններ, կահույք, կերամիկա, գրքեր, քանդակներ, թագավորական զարդեր։

Որոշ շենքեր, որտեղ տեղակայված է հավաքածուն, օրինակ Հեմփթոն Քորթը, բաց են հանրության համար, և թագավորական ընտանիքն այնտեղ չի բնակվում, մինչդեռ մյուսներում, օրինակ՝ Վինձոր ամրոցում, բնակվում են և այն բաց է հանրության համար։ Բուքինգհեմյան պալատում գտնվող թագուհու հավաքածուն Լոնդոնում կառուցվել է հատուկ ցուցադրելու հավաքածուի նմուշները հերթափոխության հիմունքներով։ Էդինբուրգի Հոլիրուդ պալատի հարևանությամբ կա թագուհու հավաքածուին նման հավաքածու, ինչպես նաև Վինձորի ամրոցում՝ Գծանկարների պատկերասրահ։ Թագավորական զարդերը ցուցադրվում են Լոնդոնի աշտարակի Ոսկերչական տանը։

Աշխարհի շատ թանգարաններ իրենց ժամանակավոր ցուցադրություններում ներկայացնում են հավաքածուի շուրջ 3000 նմուշներ[5]։

Պատմություն խմբագրել

 
Պիտեր Պաուլ Ռուբենս, «Պյութագորասը քարոզում է բուսակերություն», 1618-1630, Թագուհու պատկերասրահ, Բուքինգհեմյան պալատ

Հենրի VIII թագավորից առաջ քիչ նմուշներ են պահպանվել։ Հավաքածուում կարևոր համալրումներ է արել Չարլզ I Ստյուարտը, ով իտալական կտավների հավակնոտ կոլեկցիոներ էր և Անտոնիս վան Դեյքի և այլ նկարիչների հովանավոր։ 1649 թվականին՝ նրա մահապատժից հետո, հավաքածուն վաճառվեց, սակայն մեծ թվով աշխատանքներ Ստյուարտների վերականգնումից հետո 1660 թվականին վերականգնվեցին, ինչպես նաև Հոլանդական պետությունը Չարլզ II Ստյուարտին նվիրեց «Հոլանդական ընծան», ավելի ուշ Չարլզը գնեց բազմաթիվ նկարներ և այլ աշխատանքներ։

Ջորջ III թագավորը Ֆրեդերիկ Ավգուստա Բարնարդիի աջակցությամբ հավաքածուն համալրեց մեծ թվով գրքերով ու ձեռագրերով[7], Վիկտորիա թագուհին և նրա ամուսինը՝ Ալբերտը, ժամանակակից և տարեց վարպետների կտավների եռանդուն հավաքորդներն էին։ Ջորջ III-ը, Վիկտորիան ու Ալբերտը հավաքածուի շատ աշխատանքներ հանձնեցին թանգարաններին, մասնավորապես՝ թագավորական գրադարանի մեծ մասը Ջորջ III-ը տվեց Բրիտանական թանգարանին (այժմ՝ Բրիտանական գրադարան), որտեղ շատ գրքեր դեռևս ցուցակագրված են որպես «թագավորական»։ Այս հավաքածուի հիմնական մասը գնել է Ջեյմս I-ը Համֆրի Լվիդի, Ջոն Լումլիի և Հենրի Ֆիցալենի հավաքածուներից[8]։

Հավաքածուն զգալիորեն համալրվել է Եղիսաբեթ II-ի (1952-այժմ) կառավարման օրոք՝ խելամիտ գնումների, ժառանգության, այլ պետություններից և պաշտոնյաներից ստացված նվերների միջոցով[9]։ Համագործակցությունը ներկայացված է այս ձևով, օրինակ 75 ժամանակակից կանադական ջրաներկեր, որոնք հավաքածուի կազմում ընդգրկվել են 1985-2001 թվականներին որպես Կանադացի ջրաներկով նկարող նկարիչների ընկերակցության նվեր։

Հավաքածու խմբագրել

Թագավորական հավաքածուի ամբողջական գույքագրումը երբեք հայտնի չի եղել հանրությանը, թեև կան հավաքածուի մասերի հրատարակված կատալոգներ, մասնավորապես՝ գեղանկարներ, և Թագավորական հավաքածուի կայքի տվյալների բազան համապարփակ է։

Գեղանկարներ, տպագրություն, գծանկարներ խմբագրել

Հավաքածուի Արևմտյան կերպարվեստի նմուշները գոյություն ունեցող ամենամեծ և ամենակարևոր հավաքածուն է՝ բարձր որակի աշխատանքներով և այնպիսի արվեստագետների ստեղծագործություններով, որոնց լիովին հասկանալու համար պետք է ուսումնասիրել թագավորական հավաքածուի պարունակությունները։ Համարակալված ավելի քան 7000 գործեր գտնվում են թագավորական բնակավայրերում։ Ծագմամբ հավաքածուն թերևս աշխարհի ամենահին հավաքածուն է։ Հավաքածուն չունի արևմտյան գեղանկարչության համապարփակ, ժամանակագրական ուսումնասիրություն, այն ձևավորվել է թագավորների, թագուհիների և նրանց ընտանիքների անդամների անհատական ճաշակով վերջին 500 տարիների ընթացքում։

Կահույք խմբագրել

Համարակալված ավելի քան 300 նմուշներով՝ Թագավորական հավաքածուն ընդգրկում է երբևէ հավաքված ֆրանսիական կահույքի ամենամեծ և կարևոր հավաքածուն։

  • Ֆրանսիական կահույք
  • Այլ եվրոպական կահույք

Զարդեր, դեկորներ խմբագրել

  • Ժամացույցներ
  • Դեկորատիվ արվեստ
  • Ճենապակի
  • Քանդակներ
  • Գոբելեններ և գորգեր

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stuart Jeffries (2002 թ․ նոյեմբերի 21). «Kindness of strangers». The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  2. Jerry Brotton (2006 թ․ ապրիլի 2). «The great British art swindle». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. "Royal Taxation". Parliamentary Debates (Hansard) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, 218
  4. «"Royal Taxation". Parliamentary Debates (Hansard). 351». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 «FAQs about the Royal Collection». Royal Collection Trust.
  6. «Secrets of the Queen's նկարներ». The Telegraph. 2015 թ․ փետրվարի 15. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.(չաշխատող հղում)
  7. «Canalettos go on show at Palace». The Independent. 1993 թ․ մարտի 4. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  8. R. Brinley Jones, ‘Llwyd, Humphrey (1527-1568)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, Sept 2004
  9. Royal Treasures, A Golden Jubilee Celebration. Edited by Jane Roberts. Publisher: Royal Collection Enterprises, St. James' Palace, London, 2002. Page 25 (by Sir Hugh Roberts] and Page 391 (chapter 14). ISBN 1-902163-49-4 (h-b uk) and ISBN 1-902163-52-4 (pb uk)
  10. The Social Affairs Unit - առնվազն Web Review: Dutch նկարներ at the Royal Collection
  11. Jones, Jonathan (2006 թ․ օգոստոսի 30). «The real Da Vinci code». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագավորական հավաքածու» հոդվածին։