Անտոնիս վան Դեյք
Անտոնիս վան Դեյք (գերմ.՝ Antoine van Dyck, մարտի 22, 1599[3][4][5][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[6][7] - դեկտեմբերի 9, 1641[3][4][5][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[6][7]), բարոկկոյի հոլանդացի նկարիչ, (հատկապես դիմանկարիչ), գրաֆիկ։ Եղել է Ռուբենսի աշակերտը։ 1609 թվականից սովորել է Հ. Վան Բալենի մոտ, 1615-1616 թվականներին արդեն ունեցել է սեփական արհեստանոց, ուր երիտասարդ նկարիչների հետ ստեղծել է «Առաքյալների գլուխներ» նկարաշարը։
Կենսագրություն
խմբագրելՊատանի հասակից ստեղծել է դիմանկարներ (Յա. Վերմյոլենի դիմանկարը, 1616, Պետ. թանգարան, Վադուց), ինչպես և կրոն և դիցաբանական թեմաներով նկարներ («Ս. Պետրոսի խաչելությունը» մոտ 1615-1617, հին արվեստի թանգարան, Բրյուսել)։ Մոտ 1618-1620 թթ.-ին որպես օգնական աշխատել է Պ. Պ. Ռուբենսի մոտ, կրել նրա արվեստի ուժեղ ազդեցությունը։ 1620 թվականի վերջին- 1621 թվականի սկզբին Դեյքը եղել է Անգլիայի Հակոբ I թագավորի պալատական նկարիչը, ապա վերադարձել է Անտվերպեն։ Այդ շրջանի գործերում նկարիչը ձգտել է կերպարների վեհաշունչ նրբագեղության, մարդու հուզական և մտավոր առանձնահատկությունների շեշտադրման։ 1621 թվականի վերջից Դեյքը ապրել է Իտալիայում (հիմնականում՝ Ջենովայում):Նա այստեղ կատարելության է հասցրել բարոկկոյի շքահանդեսային դիմանկարը։ Մոտիկից ծանոթանալով կոլորիտի ասպարեզում Վենետիկի դպրոցի նվաճումներին՝ Դեյքը ստեղծել է ջենովացի ազնվականների շքահանդեսային դիմանկարներ։ 1627 թ.-ի վերջից 1632 թ.-ը Դեյքը նորից ապրել է Անտվերպենում, 1630 թ.-ին դարձել էրցհերցոգուհի Իզաբելայի պալատական նկարիչը։ Դա Դեյքի ստեղծագործական ներ վերելքի շրջանն էր, երբ հաջողվել է շքահանդեսային դիմանկարներում օրգանապես միահյուսել կերպարի հոգեբանական անհատականությունն ու հանդիսավորությունը։
Պատկերասրահ
խմբագրել-
Մարի Լուիս դը Տասիսի դիմանկարը
-
Ինքնանկար
-
Չարլզ Առաջին Անգլիայի Թագավորը
-
Լոմելինի ընտանիք
-
Մարգարիտ դե Լորեն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://jordaensvandyck.org/archive/baptism-of-anthonio-van-dyck-23-march-1599/
- ↑ http://jordaensvandyck.org/the-archival-research-begins
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Anthony van Dyck (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Held J. S. Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Ван Дейк Антонис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.npg.org.uk/business/publications/anthony-van-dyck-the-last-self-portrait.php
- ↑ 9,0 9,1 9,2 Kindred Britain
- ↑ https://web.archive.org/web/20190311213134/http://ta.sandrart.net/en/person/view/2611
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիս վան Դեյք» հոդվածին։ |