Յակոբ վան Ռյոյսդալ

նիդերլանդացի գեղանկարիչ

Յակոբ վան Ռյոյսդալ (հոլ.՝ Jacob van Ruisdael, ամբողջական անունը՝ Յակոբ Իսակս վան Ռյոյսդալ, հոլ.՝ Jacob Isaaksz van Ruysdael, 1628[1][2][3][…], Հաառլեմ[4] - մարտի 10, 1682(1682-03-10)[5][3], մարտի 14, 1682(1682-03-14)[6] կամ հունիսի 14, 1682(1682-06-14)[6], Հաառլեմ), հոլանդացի նկարիչ։ Կրել է Պ. Պոտտերի, Յ. վան Գոյենի, Հ. Սեգերսի ազդեցությունը։ 1648 թվականից ստեղծագործել է Հառլեմում։ Սկզբնական գործերում Ռյոյսդալ պատկերել է Հառլեմի շրջակայքի տեսարաններ («Տնակը պուրակում», 1646, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Մոտ 1650-1655 թվականներին ճանապարհորդել է Արևելյան Նիդերլանդներում և Արևմտյան Գերմանիայում, ստեղծել դրամատիզմով հագեցած մոնումենտալ բնանկարներ («Հրեական գերեզմանատուն», մոտ 1650-1655, Գրեզդենի պատկերասրահ)։ Մոտ 1656 թվականին հաստատվել է Ամստերդամում։

Յակոբ վան Ռյոյսդալ
հոլ.՝ Jacob van Ruisdael
Ի ծնեհոլ.՝ Jacob Isaackszoon Van Ruisdael
Ծնվել է1628[1][2][3][…]
ԾննդավայրՀաառլեմ[4]
Վախճանվել էմարտի 10, 1682(1682-03-10)[5][3], մարտի 14, 1682(1682-03-14)[6] կամ հունիսի 14, 1682(1682-06-14)[6]
Մահվան վայրՀաառլեմ
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, բնանկարիչ, օֆորտանկարիչ, գծանկարիչ և գծանկարիչ
Ոճբարոկկո նկարչություն
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԲենտհայմի ամրոց, Հրեական գերեզմանատուն, Լույսի ճառագայթ և The Windmill at Wijk bij Duurstede?
ՈւսուցիչՍալոմոն վան Ռյոյսդալ
ԱշակերտներՄեյնդերտ Հոբբեմա
ԱնդամակցությունHaarlem Guild of St. Luke?
ՀայրԻսակ վան Ռյոյսդալ
ԱզգականներՅակոբ Սալոմոնս վան Ռյոյսդալ և Սալոմոն վան Ռյոյսդալ
ստորագրություն
Изображение автографа
 Jacob Isaacksz. van Ruisdael Վիքիպահեստում

Գործունեություն

խմբագրել

Ստեղծագործական հասուն շրջանում ստեղծել է բազմազան բնանկարներ («Էգմոնդ գյուղը», Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Ջրաղացով բնանկար», 1661, Ռեյկսմյուսեում, Ամստերդամ, «ճահիճ», էրմիտաժ, «Ջրվեժ», Մաուրիցհյոյս, Հաագա)։ Այս շրջանի գործերում հստակ գծանկարը, շոշափելի ձևերը զուգորդված են օդային նրբին հեռանկարին, լույսի և ստվերի շարժմանը նրբերանգներով հարուստ կոլորիտը առավելաբար խարսխված է սաղարթի գորշ մոխրագույնի և գունաթափ կանաչի, հողի մուգ դարչնագույնի և երկնքի լազուրի համադրման վրա։ Ռյոյսդալի շատ բնանկարների յուրահատուկ հուզական լարվածությունը ուշ շրջանի գործերում ձեռք է բերել մռայլ, սուբյեկտիվ բնույթ («Լեռներ Նորվեգիայում», Էրմիտաժ)։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Jacob van Ruisdael
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kunstindeks Danmark (դան.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118604082 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Յակոբ վան Ռյոյսդալ» հոդվածից (հ․ 9, էջ 680 )։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ վան Ռյոյսդալ» հոդվածին։