Ֆրանչեսկո Պարմիջանինո
Ֆրանչեսկո Պարմիջանինո (Parmigianino, իսկականն՝ Մացցոլլա, Mazzola) (հունվարի 11, 1503[1], Պարմա, Պապական մարզ[2] - օգոստոսի 24, 1540[1], Կազալմաջիորե, Կրեմոնա, Լոմբարդիա[2]), իտալացի նկարիչ։ Պարմինջաիննոյի ստեղծագործությունը ձևավորվել է Կոռեջոյի արվեստի ազդեցությամբ։ Նրա վաղ շրջանի գործերին (Պարմայի Սան Ջովաննի էվանջելիստա եկեղեցու որմնանկարները, 1522, «Ուռուցիկ հայելու անդրադարձումով ինքնանկարը», 1524, Գեղարվեստապատմական թանգարան, Վիեննա), «Երկար պարանոցով Տիրամայրը» (1534-40, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա) արդեն բնորոշ են մարմինների համամասնությունների ձգվածությունը, համարձակ կրճատումները, օպտիկական էֆեկտները։ Յուրովի վերաիմաստավորելով Միքելանջելոյի և Ռաֆայելի ստեղծագործությունը՝ Պարմիջանինոն դարձել է մաներիզմի առաջատար ներկայացուցիչներից։
Ֆրանչեսկո Պարմիջանինո իտալ.՝ Francesco Parmigianino | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Girolamo Francesco Maria Mazzola |
Ծնվել է | հունվարի 11, 1503[1] |
Ծննդավայր | Պարմա, Պապական մարզ[2] |
Վախճանվել է | օգոստոսի 24, 1540[1] (37 տարեկան) |
Մահվան վայր | Կազալմաջիորե, Կրեմոնա, Լոմբարդիա[2] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Իտալիա[3] |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, օֆորտանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և գծագրող |
Ոճ | Բարձր վերածնունդ և մաներիզմ[4] |
Ժանր | պատմական գեղանկարչություն[4] և դիմապատկեր[4] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Circumcision?, Ինքնապատկեր, Portrait of a Man in a Red Beret? և Երկար պարանոցով Տիրամայրը |
![]() |

Նրա նրբագեղ գծանկարն ու գունապատկերը օգնել են կյանքից հեռու, խորհրդավոր, սառը զգայական գեղեցկության իդեալի մարմնավորմանը («Երկար պարանոցով Տիրամայրը»)։ Պարմիջանինոյի դիմանկարները տոգորված են ազնվական ներփակվածության ու ներքին տագնապի ոգով և մեծ դեր են խաղացել այդ ժանրի սուբյեկտիվ-հուզական ուղղության զարգացման գործում։
Պատկերասրահ խմբագրել
-
„Տիրամայրը սբ. Մարգարիտայի, ս. Պետրոսի, սբ. Հիերոնիմոսի և սն Միքայելի հետС,
Բոլոնյայի պինակոտեկ -
Տիրամայրը վարդով
1528 – 1530 -
Անթեյա
-
Գլխարկով տիկինը
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 203)։ |