Դավիդ Կրտսեր Տենիրս
Դավիդ Կրտսեր Տենիրս (հոլ.՝ David Teniers, մոտ դեկտեմբերի 15, 1610[1][2][3][…], Անտվերպեն, Բրաբանտ, Իսպանական Նիդերլանդներ[4] - ապրիլի 25, 1690[5][4][1][…], Բրյուսել, Բրաբանտ, Իսպանական Նիդերլանդներ[4]), ֆլամանդացի նկարիչ։
Կենսագրություն
խմբագրելՍովորել է հոր՝ Դավիդ Տենիրս Ավագի մոտ։ 1651 թվականին տեղափոխվել է Բրյուսել, դարձել Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պալատական նկարիչն ու պատկերասրահի տնօրենը։ Անտվերպենի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման (1665) նախաձեռնողը։
Բազմազան թեմաներով Տենիրսի գործերը (կենցաղային, կրոն, պատկերներ, կապիկներով հումորիստական տեսարաններ, բնանկարներ, դիմանկարներ) առանձնանում են բաց, արծաթավուն երանգներով, վիրտուոզ, երբեմն մաներային ջանադիր կատարմամբ։ Տենիրսին հատկապես բնորոշ են գեղջկական կենցաղի իդեալականացված, հովվերգական տեսարանները («Գյուղական տոն», 1646, «Գեղջկական հարսանիք», 1652, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Տենիրսի «Կեգլի խաղացողներ» աշխատանքը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում (Երևան)։
Պատկերասրահ
խմբագրել-
«Կեգլի խաղացողներ», ՀՀ պետական պատկերասրահ, Երևան
-
Վիլհելմ Ավստրիացին իր պատկերասրահում, Վիեննա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 David Teniers — 2009.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 ODIS — 2003.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Union List of Artist Names — 2019.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 652)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Կրտսեր Տենիրս» հոդվածին։ |