Յան Բրեյգել Ավագ
Յան (Ժան) Բրեյգել Ավագ Թավշե (հոլ.՝ Jan Brueghel) (1568[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա[4] - հունվարի 13, 1625[1][5][6][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4], Բելգիա), հայտնի նիդերլանդացի (ֆլամանդացի) նկարիչ։
Պիտեր Բրեյգել Ավագի որդին։ Բրեյգելների նկարչական ընտանիքից։
ԿենսագրությունԽմբագրել
Յան Բրեյգելը ծնվել է Բրյուսելում։ 1569 թվականին հոր մահից, իսկ 1578 թվականին մոր մահից հետո եղբոր՝ Պիտեր Բրեյգել Կրտսերի և քրոջ՝ Մարիի հետ տեղափոխվեց տատիկի՝ Մայկեն Ֆերհուլստի տուն (Պիտեր Կուկ վան Ալստի այրին)։ Մայկենը ևս նկարչուհի էր և տղաների առաջին ուսուցիչը, թեև նրա եղբայրները ևս նկարիչներ էին։ Յան Բրեյգելը 1583 թվականին տեղափոխվեց Անտվերպեն։
Մոտ 1589 թվականին Յանն ուղևորվեց Իտալիա։ Սկզբնական շրջանում ապրում էր Նեապոլում, որտեղ աշխատում էր Ֆրանչեսկո Կարաչիոլոյի մոտ։ Այնուհետև տեղափոխվում է Հռոմ, որտեղ աշխատում է մի քանի կարդինալների մոտ՝ ներառյալ հայտնի Ֆեդերիկո Բոռոմեոն։ Բոռոմեոյի ընկերակցությամբ Բրեյգելը հաստատվեց Միլանում, որտեղ նա ապրում էր կարդինալի տանը։ 1596 թվականի ամռանը Բրեյգելը վերադարձավ Անտվերպեն, որտեղ ապրեց մինչև կյանքի վերջ։ Հետագայում միայն կարճ ժամանակով մեկնեց Պրահա և Դանիա։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Jan Breughel — 2009.
- ↑ 3,0 3,1 Jan, the elder Brueghel
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 https://rkd.nl/explore/artists/13288
- ↑ 5,0 5,1 5,2 Jan I Brueghel The Elder // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00027549
- ↑ 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.museothyssen.org/en/collection/artists/brueghel-jan-elder/garden-eden
- ↑ 8,0 8,1 Union List of Artist Names — 2019.
Արտաքին հղումներԽմբագրել
- Յան Բրեյգել Ավագը Web Gallery of Art կայքում (անգլ.)
- Յան Բրեյգել Ավագը abcgallery.com կայքում (անգլ.)
- Յան Բրեյգել Ավագի գողացված նկարների մասին Ինտերպոլի կայքում Archived 2009-02-04 at the Wayback Machine.(անգլ.)