Էդվին Հենրի Լանդսիր

անգլիացի նկարիչ

Էդվին Հենրի Լանդսիր (անգլ.՝ Edwin Henry Landseer, մարտի 7, 1802(1802-03-07)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հոկտեմբերի 1, 1873(1873-10-01)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), ռոմանտիզմի ժամանակաշրջանի անգլիացի նկարիչ և քանդակագործ։

Էդվին Հենրի Լանդսիր
անգլ.՝ Edwin Henry Landseer
Ծնվել էմարտի 7, 1802(1802-03-07)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էհոկտեմբերի 1, 1873(1873-10-01)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Ազգությունբրիտանացիներ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, գծագրող և օֆորտանկարիչ
Ոճռոմանտիզմ[5]
Ժանրբնանկար, Անիմալիստիկա, կենդանիների նկարչություն[6] և դիմապատկեր[6]
Ուշագրավ աշխատանքներMonarch of the Glen?, Մարդկային հասարակության արժանի անդամը և Laying Down the Law?
Պարգևներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրJohn Landseer?
ՄայրJane Potts?[7]
 Edwin Landseer Վիքիպահեստում

Կյանք և արվեստ խմբագրել

Էդվին Լանդսիրը առավել հայտնի է կենդանիների կյանքին և Շոտլանդիայի բնապատկերներին նվիրված նկարաշարերով։ Նրա ամենահայտնի քանդակները առյուծներն են, որոնք տեղադրված են Տրաֆալգարյան հրապարակի Նելսոնի սյան տակ։

Նկարիչը պղնձի փորագրիչ Ջոն Լանդսիրի կրտսեր որդին է։ Նկարել սկսել է սովորել հոր մոտ, ինչպես նաև դասեր է վերցրել հայտնի նկարիչ Բենջամին Ռոբերտ Հեյդոնից։ 1814 թվականին Լանդսին առաջին անգամ իր նկարներն է ցուցադրել Թագավորական ակադեմիայի Ամառային ցուցահանդեսին։ Իսկ արդեն 1815 թվականին ընդունվում է Թագավորական ակադեմիային կից արվեստի դպրոցը։ 1824 թվականին Հենրին առաջին անգամ այցելեց լեռնային Շոտլանդիա։ Գեղեցիկ բնապատկերները տպավորեցին նկարչին և այն դարձավ մշտական այցելությունների վայր, որտեղ արել է բազմաթիվ էտյուդներ։ Շոտլանդական մոտիվներով նկարիչը վրձնել է բազմաթիվ կտավներ, որոնց մեծամասնությունը ցուցադրված են Մեծ Բրիտանիայի բազմաթիվ թանգարաններում (օրինակ, Էդինբուրգի Շոտլանդական թանգարանում)։

1826 թվականին Լանդսիրը դարձավ Արվեստի թագավորական ակադեմիայի թղթակից-անդամը։ Իսկ 1831 թվականից նույն ակադեմիայի լիիրիավ անդամը։ Հետագայում նա դարձավ Վիկտորիա թագուհու և նրա ամուսնու՝ Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացու պալատական նկարիչը։

1850 թվականին թագուհին Էդվին Լանդսիրին շնորհեց ասպետի կոչում։ 1866 թվականին նկարիչն ընտրվեց Արվեստի թագավորական ակադեմիայի պրեզիդենտ, սակայն, հրաժարվեց այդ պաշտոնից։

1840 թվականին նկարիչը տարավ ծանր նյարդային հիվանդություն։ Դրա հետևանքով հետո տարավ բազմաթիվ դեպրեսիաներ, որը բարեբախտաբար չխաթարեց նկարելու ունակությունը։

Նկարիչը վրձնել է կենդանիների և բնապատկերների շարք։ Նրա կտավները տարածվեցին նաև գրաֆիկական և գծանկարչական եղանակներով։ Նկարիչը մեծ համբավ ձեռք բերեց ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ Եվրոպայում։ Էդվինը վաստակում էր նաև հարուստ անգլիացիների շների դիմանկարները պատկերելավ։ Լանդսիր անունը նրան տրվեց ի պատիվ շան ցեղատեսակի (նյուֆաունդլենդի պտավոր տարատեսակ)։

Էդվին Լանդսիրը քանդակել է կենդանիների՝ մասնավորապես եղջերուների, առյուծների։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Հենրի Լանդսիր» հոդվածին։