Ջրաներկ (ֆր.՝ Aquarelle, իտալ.՝ acquarello), ներկ` բուսական սոսնձի հիմքով, որ լուծվում է ջրում և հեշտությամբ լվացվում նրանով։ Ջրաներկը նաև գեղանկարչական տեխնիկա է, որ կիրառում է այդ ներկերը։ Ստեղծվել է դեռևս մեր թվարկությունից առաջ, սակայն այն ավելի լայն տարածում է ստացել Վերածննդի դարաշրջանում։ Այն հանդիսանում է ամենահարմար և ամենամատչելի ներկանյութը գեղանկարչական աշխատանքներ կատարելու համար։ Այն թափանցիկ ներկանյութ է, հեշտությամբ լուծվում է ջրում։ Սրանով աշխատում են թղթի վրա։

Ջրաներկ
Ջրաներկ

Ջրաներկը միավորում է գեղանկարչության (տոնի հարստություն, ձևի կառուցվածք) ու գրաֆիկայի առանձնահատկությունները (պատկերի կառուցման գործում թղթի ակտիվ դեր, ռելիեֆային վրձնահարվածների բացակայություն)[1]։

Տեխնիկաներ խմբագրել

Կա ջրաներկով աշխատելու երկու տեխնիկա՝ թաց (անգլիական) տեխնիկա և չոր, շերտավոր (իտալական) տեխնիկա։

Թաց (անգլիական) խմբագրել

Այս տեխնիկայի ժամանակ թուղթը, որի վրա պետք է նկարենք, ամբողջությամբ պետք է թրջել, այնուհետև այն պետք է ամրացնենք հարթ մակերևույթին։ Աշխատանքը պետք է սկսել թղթի վերևի հատվածից, և փուլ առ փուլ պետք է դնել գույները մինչև թղթի ներքևի հատվածը։ Պետք է մինչ թղթի չորանալը հասցնենք աշխատանքը ավարտել, այլապես աշխատանքն ապարդյուն կլինի։

Չոր, շերտավոր (իտալական) խմբագրել

Այս տեխնիկայի դեպքում պետք է պարզապես գույները դնել շերտերով։ Հարկավոր է աշխատանքը սկսել ավելի բաց երանգներ դնելով, ապա աշխատանքի ընթացքում հետզհետե ավելի մգացնել համապատասխան մգության կարիք ունեցող հատվածները։

 
Ջրաներկը թղթի վրա

Սպիտակ գույն խմբագրել

Ջրաներկով աշխատելիս չի օգտագործվում սպիտակ գույնը (այդ իսկ պատճարով պրոֆեսիոնալ ջրաներկի մեջ բացակայում է այդ գույնը, սպիտակ հանդիպում է միայն երեխաների համար նախատեսված ջրաներկի գունադարանում), ավելի բաց երանգներ ստանալու համար պետք է պարզապես գույնին ավելացնել ջուր։ Ջրաներկի շերտավոր տեխնիկայով նկարելիս կարելի է դնել մի քանի շերտ իրար վրա (ամենաշատը կարելի է 7 շերտ դնել, դրանից ավել դնելու դեպքում նկարը կարող է կորցնել իր թափանցիկությունը և որակազրկվել)։

Վրձիններ խմբագրել

Ջրաներկով աշխատելու համար օգտագործվում են փափուկ վրձիններ, դրանցից ամենահարմարը սկյուռի մազից վրձինն է։ Նկարելիս ձեռքի տակ պետք է ունենալ 3 տարբեր համարների վրձիններ (4,6,10)։

Բացի հիմնական վրձիններից` նկարիչներին հարկավոր են այլ գործիքներ ևս` ջրի դույլեր, վրձինը մաքրելու լաթեր, խառնուրդի ստեղծման համար դույլիկներ, ատամի խոզանակ գույնը ցանելու համար, փետուր կամ քերիչ վրձինը մաքրելու համար, ավելորդ հատվածները հեռացնելու ռետին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Акварель // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. Béguin,1995,p=77.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաներկ» հոդվածին։