Անտոնիո Ալլեգրի դա Կոռեջո, կարճ՝ Կոռեջո, օգոստոսի 30, 1489 կամ 1489[1], Կորեջիո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[2][3][1] - մարտի 4, 1534 կամ մարտի 5, 1534[4][3][1], Կորեջիո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[3][1]), ուշ վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ։ Հիմնականում աշխատել է Պարմա և Կոռեջո քաղաքներում։

Կոռեջո
Antonio Allegri
Ծնվել էօգոստոսի 30, 1489 կամ 1489[1]
ԾննդավայրԿորեջիո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[2][3][1]
Վախճանվել էմարտի 4, 1534 կամ մարտի 5, 1534[4][3][1]
Մահվան վայրԿորեջիո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[3][1]
Ազգությունիտալացի
ՔաղաքացիությունSignoria di Correggio[5]
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և fresco painter
ՈճՎերածնունդ[2]
Ժանրպատմական գեղանկարչություն[1], այլաբանություն[1], բնանկար[1], նյու[1], դիմանկար[1] և կրոնական նկարչություն[1]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներJupiter and Io?, Assumption of the Virgin? և Ganymede Abducted by the Eagle?
ՄեկենասներՎերոնիկա Գամբարա
ՈւսուցիչFrancesco Bianchi? և Antonio Begarelli?
ԶավակներPomponio Allegri?[6]
 Correggio (painter) Վիքիպահեստում

Ստեղծագործություններ խմբագրել

Աշխատել է Պարմայում և Կոռեջոյում։ Կոռեջոյի ստեղծագործությունները արտացոլում են Վերածննդի իդեալների աստիճանական անկումն ու գեղարվեստական նոր ձևերի և սկզբունքների կազմավորումը։ Կոռեջոյի մոնումենտալ գեղանկարչությունում շարժուն, թեթև, դեկորատիվ նրբագեղությունը (Պարմայի Սան Պաոլո վանքի որմնանկարները, 1517 և 1520 թվականների միջև) փոխարկվել է դինամիկ արտահայտչականության որոնումներով. Պարմայի Սան Ջովաննի էվանջելիստա եկեղեցու (1520 -1523 թվականներ) և տաճարի (1526-1530 թթ.) որմնանկարներում վերձիգ, սրընթաց կոմպոզիցիան, բարդ կրճատումները նախանշում են բարոկկոյի շրջանի տարածական հնարքները։

Տոնական, աշխարհիկ ոգով տոգորված հաստոցային կոմպոզիցիաներն առանձնանում են կերպարների ինտիմ մեղմությամբ, տպավորիչ դիրքով ու շարժումներով, լուսավոր, արտասովոր գուներանգով («Տիրամայրը և սուրբ Գևորգը», 1530-1532 թթ., Դրեզդենի պատկերասրահ)։

Կերպարների հուզականությունը ընդգծելու նպատակով Կոռեջոն երբեմն դիմել է գիշերային հակադիր լուսավորության էֆեկտներին («Հովիվների երկրպագությունը» կամ «Գիշեր», մոտ 1530 թվական, Դրեզդենի պատկերասրահ)։ Կոռեջիոյի դիցաբանական թեմաներով ստեղծագործությունները («Դանայա», մոտ 1526 թվական, Բորգեզե պատկերասրահ, Հռոմ) բնորոշվում են հեդոնիզմով և ցանկասիրությամբ, կոմպոզիցիոն լուծումների ճկունությամբ։

Գրականություն խմբագրել

  • Булгаков, Ф. И. Антонио Аллегри (Корреджо) // Сто шедевров искусства. — СПб. : изд. ред. «Нового журнала иностранной литературы», 1903. — С. 6—7.
  • Ротенберг, Е. И. Искусство Италии: Средняя Италия в период Высокого Возрождения. — М. : Искусство, 1974.
  • Скьянки, Л. Ф. Корреджо. — М. : Слово/Slovo, 1999.
  • Bodmer Н., Correggio und die Malerei der Emilia, W., 1942.
  • Bianconi P., Tutta la pittura del Correggio, Mil., 1953.
  • L’opera completa del Correggio, Mil., 1970.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 602