Քվինտեն Մասեյս, (Մետսեյս, հոլ.՝ Quinten Matsijs[12]), ապրիլի 26, 1466[1][2][3][…], 1466[4][5], ոչ վաղ քան 1465 և ոչ ուշ քան 1466, 1456[6] կամ 1465[7], Լյուվեն[8][1][9] - սեպտեմբերի 14, 1530[1], Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[10][1][9]), նիդերլանդացի նկարիչ, ում ստեղծագործություններում նկատվում է վաղ նիդերլանդական կերպարվեստի ավանդույթների ազդեցությունը։ Համարվում է կերպարվեստի անվերպենյան դպրոցի հիմնադիրը։ Արվեստաբաններից շատերի կարծիքով՝ Մասեյսը ձգտել է իր արվետում համակցել՝ սինթեզել իտալական Վերածննդի և նիդերլանդականի սկզբունքները։ Ստեղծագործել է ոչ միայն կրոնական թեմաներով՝ մեծադիր պատկերազարդումներ անելով եկեղեցիների խորանների համար, այլև ստեղծել է ժանրային տպավորիչ նկարներ, հաճախ՝ երգիծանքի վառ դրսևորումներով։

Քվինտեն Մասեյս
հոլ.՝ Quinten Massijs
Ծնվել էապրիլի 26, 1466[1][2][3][…], 1466[4][5], ոչ վաղ քան 1465 և ոչ ուշ քան 1466, 1456[6] կամ 1465[7]
ԾննդավայրԼյուվեն[8][1][9]
Վախճանվել էսեպտեմբերի 14, 1530[1]
Մահվան վայրԱնտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[10][1][9]
Քաղաքացիություն Բրաբանտ և Հաբսբուրգյան Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ, գծագրող, մեդալագործ և վիզուալ արտիստ
Ոճվաղ հոլանդական գեղանկարչության[10]
Ժանրդիմապատկեր[10][9]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԱնճոռնի դքսուհին, Դրամափոխը կնոջ հետ և Ill-Matched Marriage?
ՈւսուցիչԴիրկ Բաուտս
ԱշակերտներEduardo, o Português?[9]
Ներշնչվել էLieven van Lathem?
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ՄայրՔրիստինա Վան Պուլաեր
ԶավակներՅան Մասեյս[11][9] և Կորնելիս Մասեյս[11][9]
 Quinten Massijs (I) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1491 թվականին ընդունվել է նկարիչների անտվերպենյան գիլդիա։ Կրել Ռոգիր վան դեր Վեյդենի, Դ.Բաուտսի, Մ. Դյուրերի ազդեցությունը։ Ճանաչվել է «Սուրբ Աննան Մարիամի, մանուկ Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի հետ» (1507-1509, Հնագույն արվեստի թանգարան, Բրյուսել), «Ողբ առ Քրիստոս» (1508-1511, Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան. Անտվերպեն) եռանկարներով։ Մի շարք նկարներում դրսևորվել է Մասեյսի ծանոթությունը Լեոնարդո դա Վինչիի արվեստին («Տիրամայրը մանկան հետ», Ազգային թանգարան, Պոզնան, «Ծերունու դիմանկար», 1513, Ժակմար-Անդրե թանգարան, Փարիզ)։ Ձգտելով պատկերել իրական կյանքը, երբեմն բախվելով ուշ գոթական ավանդույթների հետ՝ Մասեյսը ստեղծել է ժանրային կոմպոզիցիաներ («Դրամափոխը կնոջ հետ», 1514, Լուվր, Փարիզ) և դիմանկարներ (այդ թվում՝ Էրազմ Ռոտերդամցու

Մասեյսն Անտվերպենում ունեցել է արվեստանոց։ Շատ աշակերտեր չի պահել (քսան տարուց ավելի ժամանակամիջոցում՝ ընդամենը չորսը)։ Իրենց հոր հետքերով են գնացել ու նկարիչներ են դարձել նաև Մասեյսի որդիները՝ Կոռնելիսն ու Յանը։

Կվինտեն Մասեյեի արվեստը զորեղ ազդեցություն է գործել տասնվեցերորդ դարի նիդերլանդական և գերմանական կերպարվեստի վրա։

Գրականություն

խմբագրել
  • Камчатова А. В.  Нидерланды. Фландрия. Голландия: Библиографический словарь. — СПб.: Азбука-классика, 2008. — 528 с. — ISBN 978-5-352-02200-9.

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Quinten Metsys
  3. 3,0 3,1 Le Dictionnaire des peintres belges du XIVe siècle à nos jours (ֆր.)La Renaissance du livre, 1995. — ISBN 978-2-8041-2012-2
  4. 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Artnet — 1998.
  6. 6,0 6,1 https://www.museabrugge.be/collection/work/id/2012_GRO0006_III
  7. 7,0 7,1 http://kmska.be/collection/work/data/2ofbf2
  8. 8,0 8,1 8,2 RKDartists (նիդերլ.)
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 ECARTICO
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Encyclopædia Britannica
  11. 11,0 11,1 Union List of Artist Names — 2017.
  12. His first name is also recorded as Quinten or Kwinten, and his last name is also recorded as Massys or Metsys
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 267  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվինտեն Մասեյս» հոդվածին։