Ջովաննի Ֆրանչեսկո Բարբիերի, Ֆրանչեսկո Գվերչինո (փետրվարի 8, 1591(1591-02-08)[2][3][4][…], Չենտո, Ֆերերա, Իտալիա[5] - դեկտեմբերի 22, 1666(1666-12-22)[2][3][4][…], Բոլոնիա, Պապական մարզ), Բոլոնիայի դպրոցի իտալացի նկարիչ։ Սովորել է Չենտոյում։ 1642 թվականից գլխավորել է Բոլոնիայի «Ակադեմիան»։ Լավագույն գործերից են՝ «Ս․ Պետրոնիլլայի թաղումը» (1621 թվական, Կապիտոլիումյան թանգարաններ, Հռոմ)։ Նրա «Կլեոպատրա» և «Սենատոր կոմս Բարջելինիի դիմանկարը» գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում[7]։

Ֆրանչեսկո Գվերչինո
Ի ծնեՋովանի Ֆրանչեսկո Բարբիերի
ԿեղծանունGuercino[1], Il Guercino[1] և Guerchin[1]
Ծնվել էփետրվարի 8, 1591(1591-02-08)[2][3][4][…]
ԾննդավայրՉենտո, Ֆերերա, Իտալիա[5]
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1666(1666-12-22)[2][3][4][…] (75 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և դիզայներ
Ոճբարոկկո
Ժանրդիմապատկեր և կրոնական նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներLandscape with bathing women?, Et in Arcadia ego, Ecce Homo և The Burial of Saint Petronilla?
ՈւսուցիչBenedetto Gennari?[6]
ԱշակերտներDomenico Maria Canuti?
 Guercino Վիքիպահեստում
«Կլեոպատրայի մահը»

Կենսագրություն խմբագրել

Ֆրանչեսկո Գվերչինոն ծնվել է Չոնտո գյուղում՝ Բոլոնիայի և Ֆեռարայի միջև։ Վաղ հասակից ստացավ Գվերչինո (Guercino) (շիլ բառի իտալերենը) մականունը, որովհետև շլություն ուներ[8]։ 16 տարեկանում, հիմնականում ինքնակրթված, աշակերտում էր Բոլոնիական դպրոցի նկարիչ Բենեդիտո Ջենարիի մոտ[9]։ 1615 թվականին տեղափոխվեց Բոլոնիա, որտեղ նրա աշխատանքը գնահատվեց Լյուդովիկո Կառաչիի կողմից։ Գվերչինոն 2 մեծ կտավ նկարեց՝ Elijah Fed by Ravens-ը և Samson Seized by Philistines-ը։ Այդ կտավները Կարավաջոյական ոճով էին, թեև դժվար Գվերչինոն տեսած լիներ Կարավաջոյի աշխատանքները։

«Արքադիայի հովիվները» Գվերչինոն նկարեց 1618 թվականին, միևնույն ժամանակ, ինչ որ Պիտտիի The Flaying of Marsyas by Apollo-ը։ Կտավի դրամատիկ կոմպոզիցիան հատուկ է Գվերչինոյի վաղ աշխատանքներին, որոնք հաճախ բուռն են[10]։ Հաճախ էր պնդում, որ իր վաղ տարիների աշխատանքներում ազդվել է Լյուդովիկո Կառաչիի կտավներից, որը տեսել էր Չենտոյի Կապուչին եկեղեցում։ Նրա որոշ՝ ավելի ուշ աշխատանքները մոտ են իր ժամանակակից Գվիդո Ռենիի ոճին և պատկերված են ավելի պայծառությամբ և պարզությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://explore.rkd.nl/explore/artists/34463Netherlands Institute for Art History.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Guercino (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Waterhouse E. Italian Baroque PaintingLondon: Phaidon Press, 1962. — P. 108.
  6. Miller D. C. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1964. — Vol. 6.
  7. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 3. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. 1977. էջ 186.
  8. «Oxford Art Online: Guercino». Oxford University Press. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  9. Griswold 1991, p. 6
  10. Griswold 1991, p. 13

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Գվերչինո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 186