Գերարդ Տերբորխ
Գերարդ Տերբորխ (հոլ.՝ Gerard ter Borch, 1617[1][2][3][…], Զվոլե, Նիդերլանդներ[4] - դեկտեմբերի 8, 1681[5][3][6][…], Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ[4]), հոլանդացի նկարիչ։
Գերարդ Տերբորխ հոլ.՝ Gerard ter Borch | |
---|---|
Ծնվել է | 1617[1][2][3][…] |
Ծննդավայր | Զվոլե, Նիդերլանդներ[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 8, 1681[5][3][6][…] |
Մահվան վայր | Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ[4] |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո |
Ժանր | ժանրային նկարչություն և կենցաղային ժանր |
Ուշագրավ աշխատանքներ | The messenger?, Հելենա վան դեր Շալկեի դիմանկար և The Gallant Conversation, known as Paternal Admonition? |
Աշակերտներ | Կասպար Նետշեր |
Պաշտոն | mayor of Deventer? |
Հայր | Gerard ter Borch the Elder? |
Gerard ter Borch (II) Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
1633-1635 թվականներին սովորել է Հաարլեմում (Պ․ Մոլեյնի մոտ), ազդվել Ֆ․ Հաչսից։ Աշխատել է Հաարլեմում, Ամստերդամում, Զվոլլեում (կամ Կամպենում, 1650-1654 թթ.), Դեենտերում (1654 թվականից)։ Այցելել է Լոնդոն (1635 թ.), Իսպանիա և Իտալիա (մոտ 1640-1641 թթ.), Մյունստեր (Վեստֆալիա, 1646-1648 թթ.), Ֆրանսիա։ Ստեղծագործության վաղ շրջանում (1630-1650-ական թվականների սկիզբ) մեղմ լուսաստվերով մանրամասներով պատկերել է ժողովրդական և զինվորական կենցաղային տեսարաններ («Հեսանողի ընտանիքը», Պատկերասրահ, Բեռլին-Դալեմ)։ Հասուն շրջանում (1650-1660-ական թվականներ) նկարել է հարուստ քաղաքացիների կյանքի պատկերներ, որոնցից լավագույններին («Հայրական ներշնչանք», մոտ 1655 թվական, Պատկերասրահ, Բեռլին-Դալեմ, «Նրբակիրթ սպան», մոտ 1662 թվական, Լուվր, Փարիզ) բնորոշ է կերպարների (հաճախ թիկունքից նկարված) վայելչագեղությունը, զուսպ, որոշ չափով սառը գունաշարը, լուսաօդային նրբերանգները, զգեստի գործվածքը վիրտուոզ վարպետությամբ ներկայացնելը։ Գերարդ Տերբորխի հայտնի գործերից են ոչ մեծ, ամբողջ հասակով պատկերված նրբակերտ դիմանկարները («Տղամարդու դիմանկար»)։
Պատկերասրահ խմբագրել
-
Ձիավորը (1634)
-
Ադրիան Պաուվի ժամանումը Մյունստեր (1646)
-
Կթվորուհին (1652–54)
-
Համերգ (1655)
-
Նամակ գրող կինը (1655)
-
Նամակ (1655)
-
Սպան նամակ է թելադրում (1657–58)
-
Նվագող կինն ու նրան սիրահետողը, 1658, Մետրոպոլիտեն թանգարան
-
Տկինը զարդասենյակում (1660)
-
Նամակ ընթերցող կինը (1660–62)
-
Նամակ ընթերցող տիկինը (1662)
-
Ընտանիք (1656 թ. հետո)
-
Գալանտ զրույց
-
Համերգ. Լուվր
-
Մի բաժակ լիմոնադ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gerard ter Borch — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118661728 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Gerard ter (II) Borch (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
Գրականություն խմբագրել
- Gerard Terburg (Ter Borch) et sa famille, by Emile Michel (Paris, 1887) on archive.org
- Der künstlerische Entwickelungsgang des C. Ter Borch, by Dr W Bode (Berlin, 1881)
- Maîtres d'autre fois, by Eugène Fromentin (4th ed., Paris, 1882)
- Gerard Ter Borch, by Eduard Plietzsch (1944) on archive.org
- Vermeer and The Delft School, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Gerard ter Borch (see index)
- The Milkmaid by Johannes Vermeer, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Gerard ter Borch (cat. no. 1)
- Fifteenth- to eighteenth-century European paintings: France, Central Europe, the Netherlands, Spain, and Great Britain, a collection catalog fully available online as a PDF, which contains material on Gerard ter Borch (cat. no. 33-34)
- Dutch and Flemish paintings from the Hermitage, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Gerard ter Borch (cat. no. 3-4)
Արտաքին հղումներ խմբագրել
- Works and literature on Gerard ter Borch
- «Գերարդ Տերբորխ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - http://www.krugosvet.ru/enc/kultura_i_obrazovanie/izobrazitelnoe_iskusstvo/TERBORH_GERARD.html
- Терборх Герард — биография и картины Արխիվացված 2018-06-11 Wayback Machine // artvedia.ru
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 664)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերարդ Տերբորխ» հոդվածին։ |