Վինձոր ամրոց (անգլ.՝ Windsor Castle), թագավորական նստավայր Վինձորում՝ Բերկշիրի կոմսություն, Անգլիա, գտնվում է Թեմզա գետի հովտում։ Ամրոցն առանձնանում է Բրիտանական թագավորական ընտանիքին իր երկարատև ծառայությամբ և իր ճարտարապետությամբ։ Ամրոցը կառուցվել է XI դարում, երբ նորմանները Վիլհելմ I Նվաճողի առաջնորդությամբ ներխուժեցին Անգլիա[6]։ Որպես թագավորական նստավայր առաջին անգամ այն կիրառել է Անգլիայի թագավոր Հենրի I-ը։ Հենրիի ժամանակներից սկսած նրան հաջորդող միապետերի համար նույնպես այն ծառայել է որպես նստավայր։ Վինձոր ամրոցը Եվրոպայի ամենաերկար օկուպացված պալատն է։ Ամրոցի անվամբ է պայմանավորված Անգլիայի ներկայումս իշխող թագավորական դինաստիայի անվանումը` Վինձորների դինաստիա։
|
---|
 |
Տեսակ | պատմական շենք-թանգարան, English country house?, դղյակ, պալատ և տեսարժան վայր |
---|
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
---|
Տեղագրություն | Վինձոր |
---|
Հասցե | SL4 1NJ[2] |
---|
Գտնվում է ափին | Թեմզա |
---|
Ճարտարապետական ոճ | Perpendicular Gothic?[3] |
---|
Մասն է | Թագավորական հավաքածու |
---|
Անվանված է | Վինձոր |
---|
Սեփականատեր | the Crown? |
---|
Բնակիչ | Հենրի I[4], Հենրի II Պլանտագենետ, Հենրի III, Էդուարդ III, Հենրի V, Հենրի VIII, Հենրի VII, Էդուարդ VII, Եղիսաբեթ I, Հակոբ Ա, Չարլզ I Ստյուարտ, Չարլզ II Ստյուարտ, Աննա, George III of Great Britain?, Գեորգ IV, Վիկտորյա թագուհի, Գեորգ V և Ջորջ VI |
---|
Հիմնադրված է | 1070 |
---|
Ճարտարապետ | Hugh May? |
---|
Պատվիրող | Վիլհելմ I Նվաճող[5] |
---|
Իրադարձություններ | շինարարություն և հրդեհ |
---|
Ժառանգության կարգավիճակ | 1-ին աստիճանի ցուցակագրված շենք և հատուկ պահպանվող հուշարձան[1] |
---|
 |
 |
|
Պաշտոնական կայք |
---|