Բրիտանական գրադարան

Բրիտանական գրադարան (British Library), Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան։ 1972թ. Պառլամենտի կողմից որոշում է ընդունվել ստեղծել Բրիտանական թանգարանի գրադարանների համախմբման և այլ հայտնի հավաքածուների հիման վրա։ 1973 թվականի հուլիսի 1-ին Լոնդոնում բացվել է գրադարանի նոր շենքը։ Աշխարհում երկրորդն է իր չափերով /աղբյուրը նշված չէ/ Կոնգրեսի գրադարանից հետո /ԱՄՆ, Վաշինգտոն/:

Բրիտանական գրադարան
Изображение логотипа
British Library + St Pancras 7527-31hug.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[1]
Տեսակազգային գրադարան, reference library?, գիտական գրադարան, universal library?, non-departmental public body?, տեսարժան վայր և գրադարանի շենք
Հիմնվել էհուլիսի 1, 1973[2]
ՏեղադրությունՔամդեն[1]
Հասցե96 Euston Road
Հավաքածուներ
Չափ170 000 000 unit[3]
Այլ տվյալներ
Կայքbl.uk(անգլ.)

ՊատմությունԽմբագրել

Բրիտանական գրադարանն իր ժամանակակից կարգավիճակն ու անվանումը ստացել է 1972 թվականին Բրիտանական գրադարանի մասին օրենքի ընդունումով (անգլ. The British Library Act): Նրան համապատասխան համախմբվել են Բրիտանական թանգարանի, Ազգային կենտրոնական (հիմնադրված 1916 թ.), Արտոնագրային բյուրոյի, ինչպես նաև Բրիտանական ազգային մատենագիտական, Ազգային գրադարան-բաժանորդագրի և գիտատաեխնիկական տեղեկատվության ազգային բյուրոյի գրադարանները։ Ազգային կենտրոնական գրադարանի համահավաք գրացուցակների և Ազգային գրադարան-բաժանորդագրի հիման վրա 1973 թվականին ստեղծվեց փաստաթղթերի տրամադրման կենտրոն։

Գրադարանի ղեկավարումն ու կառուցվածքըԽմբագրել

Բրիտանական գրադարանը ֆինանսավորվում է պետության կողմից, ինչպես նաև ստանում է լրացուցիչ միջոցներ վճարովի ծառայություններից, զոհաբերություններից և հովանավորների կողմից։ Գրադարանի ղեկավար կազմի մեջ մտնում են 8-ից 13 մարդ։ Նրանցից մեկը նշանակվում է միապետի կողմից, մյոս անդամները՝ նախարարի կողմից։ Գլխավոր գործադիր տնօրենը համարվում է կառավարող նախագահի տեղակալը։ Բրիտանական գրադարանում ղեկավարման բարելավման համար առաջին անգամ աշխարհում 1985 թվականին կազմվել է երկարաժամկետ ստրատեգիական ծրագիր՝ ուղղված նրա աշխատանքի բարելավմանը[4]։

Բրիտանական գրադարանն ունի երեք բաժին.

  • Բրիտանական գրադարան, մասնաշենքը կայարանային շրջանում Սբ.Պանկրաս (St. Pancras). Այստեղ, գլխավոր մասնաշենքում, որի շինարարությունն սկսվել է 1997 և ավարտվել 1999 թվականին, գտնվում են հիմնական գրքային հավաքածուները։
  • Թերթերի գրադարանը Լոնդոնում Քոլինդեյլ (Newspaper Library in London (Colindale), ներառում է ամբողջ աշխարհի թերթերի և ամսագրերի 50000 հավաքածու։
  • Բրիտանական գրադարան Բոստոնում (British Library in Boston Spa, Yorkshire), գրադարանային սպասարկման մասնաճյուղ, որն զբաղվում է միջգրադարանային բաժնույթով և կատարում Մեծ Բրիտանիայի այլ քաղաքների, ինչպես նաև արտասահմանյան ընթերցողների պատվերները /տարեկան 4 միլիոն պատվեր/:

Մուտքը գրադարանի ընթերցասրահներ անվճար է, առանց տարիքային սահմանափակման :18 տարեկանից ցածր ընթերցողները, ովքեր կարող են օգտվել այլ գրադարաններից, ընթերցասրահից օգտվել չեն կարող։ Գիտական աշխատություններ ուսումնասիրող ընթերցողները ստանում են ընթերցողական տոմս, որը հնարավորություն է ընձեռում օգտվելու Բրիտանական գրադարանի հավաքածուներից[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.bl.uk/aboutus/quickinfo/facts/history/
  3. 3,0 3,1 https://web.archive.org/web/20141018015328/http://www.bl.uk/learning/cresearch/skills/using1/usingthebritishlibrary.html
  4. 4,0 4,1 Библиотечная энциклопедия / Российская гос. б-ка; редкол.: гл. ред. Ю. А. Гриханов, науч. ред.-сост.: Е. И. Ратникова, Л. Н. Уланова и др.. — Москва: Пашков дом, 2007. — С. 239.