Գաբրիել Մետսյու (հոլանդերեն՝ Gabriël Metsu, հունվար 1629[1][2][3], Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] - հոկտեմբերի 24, 1667(1667-10-24)[1][5], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]), հոլանդացի նկարիչ։

Գաբրիել Մետսյու
Ծնվել էհունվար 1629[1][2][3]
ԾննդավայրԼեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Վախճանվել էհոկտեմբերի 24, 1667(1667-10-24)[1][5] (38 տարեկան)
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն[6]
Մասնագիտություննկարիչ
Ոճբարոկկո[7]
Ժանրպատմական գեղանկարչություն[8], ժանրային նկարչություն[8], հոգևոր արվեստ[8] և դիմապատկեր[8]
Ուշագրավ աշխատանքներThe Huntsman?, Woman Reading a Letter?, Man Writing a Letter? և The Vegetable Market in Amsterdam?
ՈւսուցիչԳերիտ Դոու
ՀայրԺակ Մետսյու
ՄայրJacquemijntje Garniers?
ԱմուսինԻսաբելա դը Վոլֆ
 Gabriël Metsu Վիքիպահեստում

Ստեղծագործել է Լեյդենում և Ամստերդամում։ Մետսյուի աշխատանքները, որոնք կրում են Ռեմբրանդի, Գ․ Տերբորխի, Յա․ Վերմերի ազդեցությունը, աչքի են ընկնում լուսաստվերի նուրբ և առարկաների, գործվածքների մակերեսների վիրտուոզ մշակումով։ Կոլորիտը ստեղծվել է գունային նրբին հակադրություններով։ Բյուրգերների կենցաղը պատկերող նրա նկարները տոգորված են միապաղաղ, փոքր-ինչ ֆլեգմատիկ տրամադրությամբ («Հիվանդը և բժիշկը», Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ

Կենսագրություն խմբագրել

Գաբրիել Մետսյուն ծնվել է հոլանդացի նկարիչ Ժակ Մետսյուի (մոտավորապես 1588-1629 թթ.) ընտանիքում։ Հենց հայրն էլ եղել է նրա նկարչության առաջին ուսուցիչը։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ հետագայում Գաբրիելը կերպարվեստի նրբությունների մեջ խորամուխ է եղել Գերարդ Դոուի (1613–1675) ղեկավարությամբ։ 1648 թվականին նա դարձել է Լեյդենի նկարիչների գիլդիայի առաջին անդամներից մեկը։ 1657 թվականին մեկնել է Ամստերդամ, որտեղ ապրել ու ստեղծագործել է մինչև իր կյանքի ավարտը։ Մահացել է երիտասարդ հասակում՝ 38 տարեկանում։ Նրա ստեղծագործություններից մեր օրերն են հասել 133-ը, որոնցից միայն 14-ն են թվագրված։ Արվեստի պատմաբանների կարծիքով՝ Մետսյուն, լինելով էկլեկտիկ նկարիչ, ստեղծագործել է հարափոփոխ ոճով ու տեխնիկայով, նա չի սիրել տևական ժամանակ կանգ առնել որևէ ոճի, նկարչական տեխնիկայի, թեմայի կամ տիպի վրա (a highly eclectic artist, who did not adhere to a consistent style, technique, or one type of subject for long periods[9]):

Նա հիմնականում պատկերել է ժանրային տեսարաններ (առավելապես՝ սենյակային), ինչպես նաև դիմանկարներ, շուկայական տեսարաններ, կրոնական թեմաներով ստեղծագործություններ։ Գաբրիել Մետսյուն կրել է անվանի մի շարք նկարիչների ազդեցությունը (Նիկոլաուս Կնյուպֆեր, Յան Ստեն, Գերարդ Տերբորխ, Յան Վերմեեր, Ռեմբրանդ...), և, չնայած դրան, կարողացել է ստեղծել ու զարգացնել իր ինքնատիպ ոճը, որին հատուկ են մանրամասների բծախնդիր, հանգամանալի մշակումը, լույսի խնամքով օգտագործումը, չճչացող, «թաքնված» էրոտիզմը։

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

  • Թել մանող կինը - 1645, Էրմիտաժ
  • Ծխողը - 1652, 24 × 21 սմ
  • Լվացարարուհին - 23.9 × 21 սմ, Լազենկովյան պալատ, Լեհաստան[10]
  • Զինվորն ու աղջիկը - Լուվր
  • Ջրային ասցիտից տառապող կինը - Լոնդոն
  • Սատկած աքաղաղը - 1659-1660, Պրադո, Մադրիդ
  • Հիվանդ երեխան - մոտ. 1660, 32.2 × 27.2 սմ, Rijksmuseum, Ամստերդամ
  • Այց մանկաբարձուհուն - 1661, Նյու Յորք
  • Նամակ գրող երիտասարդը և նամակն ընթերցող աղջիկը - panel, 1662–1665, 52.5 × 40.2 սմ, Իռլանդիայի ազգային պատկերասրահ, Դուբլին

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Robinson, F.W. (1974) Gabriel Metsu (1629-1667) a Study of His Place in Dutch Genre Painting of the Golden Age.
  • Stone-Ferrier, L. (1989) Gabriel Metsu's Vegetable Market at Amsterdam: seventeenth century Dutch market paintings and horticulture. En: Art Bulletin Jrg. 71 (1989), n.º 3 (septiembre)
  • Waiboer, A. (2005), «The early years of Gabriel Metsu», The Burlington Magazine, n.º 1223, Vol. CXLVII, p.80-90.
  • Waiboer, Adriaan E. (2007), Gabriel Metsu (1629-1677): Life and work, Pro Quest, 2007, ISBN 9780549257363

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Gabriël Metsu (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://data.bnf.fr/ark:/12148/cb149577645
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. https://art.thewalters.org/detail/2074/the-note/
  8. 8,0 8,1 8,2 8,3 https://rkd.nl/explore/artists/55549
  9. A. Waiboer, "Gabriel Metsu. Life and Work. A Catalogue Raisonné", New Haven 2012, p. 1.
  10. Ralph Blumenthal: „A Stolen Old Master Painting Is Bought Back for Poland”, New York Times November 17, 1994.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 487