Լուկաս Կրանախ Ավագ
- Այս հոդվածը Լուկաս Կրանախ Ավագի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կրանախ (այլ կիրառումներ)։
Լուկաս Կրանախ Ավագ (գերմ.՝ Lucas Cranach der Ältere, հոկտեմբերի 4, 1472[1][2][3], Կրոնախ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա[4][2][5] - հոկտեմբերի 16, 1553[1][2], Վայմար, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][5]), գերմանական Վերածննդի խոշորագույն նկարիչ է։ Գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարի վարպետ, որը իր ստեղծագործություններում սինթեզել է գոթական արվեստի ավանդույթները Վերածննդի գեղարվեստական նորարությունների հետ։ Վիտենբերգում 1505-1550 թվականներին եղել է Ֆրիդրիխ Իմաստունի պալատական նկարիչը։
Կենսագրություն
խմբագրելԼուկաս Կրանախ Ավագը ծնվել է Կրոնախում (Վերին Ֆրանկոնիա) 1472 թվականին։ Սկզբում կրել է Զյունդեր ազգանունը, հետագայում վերցրել է հարազատ քաղաքի անունը, որը այդ ժամանակ հնչում էր՝ Կրանախ։ Ենթադրվում է, որ նախնական նկարչական կրթությունը ստացել է հոր մոտ։
Երիտասարդ հասակում ճամփորդել է Գերմանիայում։ 1493 մեկնում է Պաղեստին։ 1501 թվականին վերադառնում է Գերմանիա, բնակություն հաստատում Վիեննայում, որտեղ . ապրում է մինչև 1504 թվականը։ Վիեննական շրջանին են պատկանում նրա առաջին հայտնի գործերը՝ որոնք ստորագրված են «Լուկաս Կրանախ»։
Լուկաս Կրանախ Ավագը ծառայության է անցնում Սաքսոնյան Ֆրիդրիխ Իմաստունի մոտ։ 1508 թվականին նա ազնվական տիտղոս է ստանում, նույն թվականին ճանապարհորդում է Նիդերլանդներում։ Կրանախը խոշոր արվեստանոց է ղեկավարում (ավելի քան 10 օգնականներով), գրքեր էր հրատարակում և զբաղվում դրանց վաճառքով։ Ժամանակ անց նկարիչը Վիտտենբերգի ամենահարուստ բյուրգերն էր և ոչ մեկ անգամ ընտրվել է քաղաքագլուխ։
Լուկաս Կրանախ Ավագը Ռեֆորմացիայի կողմնակից է եղել։ Նա ձևավորել է բողոքական պամֆլետներ, ֆինանսավորել իր ընկերոջ՝ Մարտին Լյութերի հրատարակած գերմաներեն Աստվածաշունչը։ Կրանախը բազմաթիվ անգամ նկարել է Մարտին Լյութերին։ Կրանախի վաղ շրջանի գործերը զարմացնում են իրենց նորարական գաղափարներով, որոնցով նա ցույց է տվել ժամանակաշրջանի հակասությունները։ Պալատական նկարիչ դառնալով, Կրանախը բազմաթիվ դիմապատկերներ է նկարել, պատկերել իր հայտնի ժամանակակիցներիև և հասել մեծ վարպետության։
Լուկաս Կրանախ Ավագը մահացել է 1553 թվականին Վեյմարում։ Նրա հիմնած նկարչական գերդաստանը գոյատևել է մինչև 17-րդ դար։
Գրականություն
խմբագրել- Гершензон Н. М., Лукас Кранах, Москва, 1933 (ռուս.)
- «Lucas Cranach — Sein Leben, seine Welt und seine Bilder» von Peter Moser erschienen im Babenberg Verlag Bamberg 2004, ISBN 3-933469-14-7 (գերմ.)
- «Lexikon der Renaissance» von VEB Bibiliographisches Institut Leipzig 1989 ISBN 3-323-00268-7 (գերմ.)
- «Lucas Cranach d. Ä. in Wittenberg» von Jutta Strehle erschienen bei J.M. Pietsch, edition AKANTHUS, Spröda 2001 ISBN 3-00-008441-X (գերմ.)
- «Lucas Cranach der Ältere in Wittenberg» von Heinrich Kühne erschienen im Drei Kastanien Verlag 1993, ISBN 3-9803358-4-4 (գերմ.)
- Claus Grimm, Johannes Erichsen, Evamaria Brockhoff։ «Lucas Cranach: ein Maler-Unternehmer aus Franken» erschienen Haus der bayrischen Geschichte Augsburg 1994, (գերմ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Կերպարվեստի արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 Artnet — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Thöne F., King D. Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 6,0 6,1 https://www.nga.gov/collection/artist-info.1179.html#:~:text=In%201508%2C%20Cranach%20spent%20several,Quentin%20Massys%20and%20Jan%20Gossaert
- ↑ 7,0 7,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 8,0 8,1 Union List of Artist Names — 2021.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լուկաս Կրանախ Ավագ, նկարները և կենսագրականը (ռուս.)
- Լուկաս Կրանախ Ավագի ստեղծագործությունները Արխիվացված 2011-08-14 Wayback Machine (գերմ.)
- Կենսագրությունը Արխիվացված 2013-07-29 Wayback Machine (գերմ.)
- Լուկաս Կրանախ Ավագի մասին Արխիվացված 2009-03-06 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Կրանախ Ավագ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 675)։ |