Դոմենիկինո
Դոմենիկինո (իտալերեն՝ Domenichino, իտալերեն՝ Domenico Zampieri հոկտեմբերի 21, 1581, Բոլոնիա, Պապական մարզ - ապրիլի 6, 1641[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն, իտալացի նկարիչ, որը պատկանում է բոլոնյան դպրոցին։
Դոմենիկինո Domenico Zampieri | |
---|---|
![]() | |
Ի ծնե | իտալերեն՝ Domenico Zampieri |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1581 |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Վախճանվել է | ապրիլի 6, 1641[1][2][3][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Նեապոլ, Նեապոլի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և ճարտարապետ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Landscape with Hercules and Acheloüs?, Landscape with Hercules and Cacus? և Saint John the Evangelist? |
Ուսուցիչ | Կալվերտ Դենիս և Լոդովիկո Կառաչի |
Անդամակցություն | Սուրբ Ղուկասի ակադեմիա[4] |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Դոմենիկինոն կոշկակարի որդի է։ Ծնվել է 1581 թվականի հոկտեմբերի 21-ին Բոլոնյայում։ Սովորել է Դենիս Կալվերտի մոտ և աշխատել Կարրաչչի եղբայրների մոտ։ 1601 թվականին այցելել է Հռոմ։ Նկարազարդել է որմնանկարներ Սենտ Օնաֆրիո ալ Ջանիկոլո եկեղեցում։ Աշխատել է Գվիդո Ռենիի հետ Սուրբ Գրիգոր Մեծի եկեղեցում։ Այստեղ տեսնելով նրա «Սուրբ Անդրեասի խարազանումը» որմնանկարը, Հաննիբալ Կարրաչչին խոստովանել է, որ հետայսու սովորելու է Դոմենիկինոյի արվեստից։
Հետագայում Դոմենիկինոն նկարազարդել է Սան Լուիջի դեի Ֆրանչեզի եկեղեցու որմերը («Սուրբ Անդրեասի խարազանումը» շարքը), Սանտա Մարիա ին Տրաստեվերե և այլ հռոմեական եկեղեցիների, ինչպես նաև Ալդոբրանդինի վիլլայի որմնանկարները։ 1630 թվականից նկարել է Սուրբ Յանուարիայի համալիրի գանձարանի պատերը («Սուրբ Յանուարիայի կյանքը» և այլն)։
ՀամբավԽմբագրել
Մինչև XIX դարի կեսերը Դոմենիկինոյին դիտում էին որպես Եվրոպայի պատմության հռչակավոր նկարիչներից մեկը, համարում նրան Ռաֆայելի իրական ժառանգորդը։ Նրա վրձնի թեթևության մասին ներբողում էին բանաստեղծություններ, վանականները վիճում էին նրա նկարները ձեռք բերելու համար։ Նույնիսկ ռուս բանաստեղծ և դրամատուրգ Նեստոր Կուկոլնիկը 1838 թվականին ձոնել է «Դոմենիկինո» ստեղծագործությունը ի պատիվ նկարչի։ Միայն Ջոն Ռյոսկինի կողմից նրա նկարները չոր էկլեկտիկ հայտարարելուց հետո նրա համբավը սկսեց մայրամուտ իջնել։ XIX դարի ավարտին նրա անունը արդեն հեռացվել էր «սրբագույն» նկարիչների ցանկից։ XX դարում նրա ստեղծագործությունների միակ ցուցահանդեսը կայացել է 1996 թվականին Վենետիկ պալացցոյում։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Domenichino (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Domenichino — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ Nicolaci M. Caravaggio's Rome 1600-1630 (English edition) — Milan: 2012. — Vol. Essays. — P. 261. — ISBN 978-88-572-1387-3
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դոմենիկինո կատեգորիայում։ |