Դոսսո Դոսսի (իտալ.՝ Dosso Dossi, իսկական անունը իտալ.՝ Giovanni di Niccolò de Luteri, ոչ վաղ քան 1480 և ոչ ուշ քան 1490, Միրանդոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա - օգոստոս 1542, Ֆեռարա, Էմիլիա Ռոմանիա), իտալացի գեղանկարիչ ու փորագրիչ ուշ Վերածննդի ժամանակաշրջանում։ Ֆերրարյան դպրոցի մեծ ներկայացուցիչ։

Դոսսո Դոսսի
Dosso Dossi
Dosso Dossi.jpg
Ի ծնեGiovanni di Niccolò de Luteri
Ծնվել էոչ վաղ քան 1480 և ոչ ուշ քան 1490
ԾննդավայրՄիրանդոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա
Վախճանվել էօգոստոս 1542
Մահվան վայրՖեռարա, Էմիլիա Ռոմանիա
ԿրթությունLorenzo Costa?
Մասնագիտություննկարիչ
ՈճԻտալական Վերածնունդ և School of Ferrara?
Ժանրպատմական գեղանկարչություն և բնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՅուպիտեր, Մերկուրի և Առաքինություն, An Allegory of Fortune? և Երաժշտության այլաբանություն
ՄեկենասներԱլֆոնսո I դ՛Էստե, Ֆերարայի դուքս
Ներշնչվել էՋորջոնե
Պաշտոնպալատական նկարիչ
Dosso Dossi Վիքիպահեստում
Ցիրցեյա, մոտավորապես 1507 թվական
Հերկուլես և Օմֆալա, մոտավորապես 1535 թվական

Կյանք և ստեղծագործությունԽմբագրել

Ապագա նկարիչը սովորել է Լորենցո Կոստայի և Ջորջոնեի արվեստանոցներում։ Վենետիկյան վարպետների ազդեցությունը կրող նկարիչների շարքին է դասվում։ Դոսսոն աշխատել է Ջովաննի Բելլինիի, Տիցիանի, Ռոմանինոյի հետ։ 1516 թվականից նա ֆարրերայի արքունիքի գեղանկարիչ է։ Գրեթե կյանքի ամբողջ ընթացքում ծառայել է հերցոգներ Ալֆոնսո I դ’Էստեի, Էրկոլե II դ’Էստեի մոտ, որտեղ զբաղվել է ոչ միայն գեղանկարչությամբ, այլև կատարել է դիվանագիտական հանձնարարություններ։ Իր եղբոր՝ Բատիստի հետ նա հերցոգների համար նկարել է դիցաբանական կոմպոզիցիաներ, դիմանկարներ, ստեղծել է դեկորատիվ որմնանկարներ, նախշազարդել է պալատների և դղյակների պատերը։ Նախշազարդումներն ու որմնանկարները ներկա պահի դրությամբ փաստացիորեն չեն պահպանվել։ Դոսսիի արվեստի հետաքրքիր կողմն այն է, որ նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել բնանկարների լայնածավալ ֆոնին։ Դոսսո Դոսսիի վրձնին են պատկանում այդ ժամանակների համար հազվադեպ հանդիպող ավարտուն կոմպոզիցիաների շարքը, զորօրինակ «Բնանկար սրբերի ֆիգուրներով» (Մոսկվա, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան

1520 թվականին եղբոր հետ միասին այցելել են Հռոմ և հանդիպել այնտեղ Ռաֆայելի հետ։ Հետո աշխատել է Մոդենեի և Ֆերրարայի եկեղեցիների խորանների պատկերազարդման վրա։ 1530-ական թվականներին իրեն դրսևորում է որպես բնանկարի վարպետ. Ֆերրարյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է։ Նկարազարդել է Լուդովիկո Արիոստոյի ստեղծագործություններից «Մոլեգին Ռոլանդը»։ Ալֆոնսո դ’Էստեի դիմանկարում զգացվում է Տիցիանի ազդեցությունը։ Ավելի ուշ, Կորեջիոյի և վենետիկյան նկարիչներին ազդեցության ներքո, Դոսսի եղբայրների արվեստում մուտք է գործում կիսաֆանտաստիկ բնանկարների ոճը՝ օծված խորհրդավոր ու թրթռուն լույսով։

Համատեղելով ֆերրարյան ու վենետիկյան դպրոցների ավանդույթները, նկարիչը սկսել է ստեղծել ընդգծված էմոցիոնալ և ռոմանտիկ հուզական կտավներ դիցաբանական, այլաբանական, կրոնական մոտիվներով։ Այդպիսիք են բանաստեղծական-հեքիաթային ֆոնի վրա ստեղծված կտավները՝ «Ապոլլոնը և Դափնեն», «Յուպիտեր, Մերկուրի և Առաքինություն», «Բաքոս», «Պոետը և մուսան»։ Դոսսիի կոմպոզիցիաների մեծ մասում աչքի են ընկնում փայլուն սառը գեղարվեստը, մի քանի ծանր ֆիգուրների հզորությունը, դեկորատիվ դետալների գերբեռնումը՝ «Արդարադատություն», «Սուրբ Սեբաստիան»։ Դոսսին աշխատել է նաև մոնումենտալ-դեկորատիվ արվեստի ոլորտում. պատկերազարդել է Իմպերիալե վիլլան՝ Պեզարոյի մոտ, 1530 թվական։

ԿտավներԽմբագրել

 
Լուկրեցիա Բորջիայի դիմանկարը, (1514—1516), Վիկտորիայի ազգային պատկերասրահ, Մելբուռն

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Puppi L. Dosso Dossi. Milano: Fabbri, 1965
  • Humfrey P. a.o. Dosso Dossi: pittore di corte a Ferrara nel Rinascimento. Ferrara: Ferrara arte, 1998
  • Campbell S.J., Welch E.S. Artists at court: image-making and identity, 1300—1550. Boston: Isabella Stewart Gardner Museum, 2004
  • Macioce S. L’incantesimo di Circe: temi di magia nella pittura da Dosso Dossi a Salvator Rosa. Roma: Logart Press, 2004

Արտաքին հղումներԽմբագրել