Երաժշտության դասը (նկար)

Երաժշտության դասը (հոլ.՝ De muziekles) կամ Տղամարդն ու կինը վիրջինալի մոտ, Յան Վերմեերի յուղանկարներից է` նկարված 1662-1665 թվականներին։ Նկարի նյութը՝ կտավ յուղաներկ է, չափերը՝ 74.6 սմ x 64.1 սմ։

Երաժշտության դասը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1662
բարձրություն74,1 սանտիմետր[2]
լայնություն64,6 սանտիմետր[2]
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԲուքինգեմյան պալատ[3]
հավաքածուԹագավորական հավաքածու
սեփականատերGiovanni Antonio Pellegrini?, Joseph Smith?, հավանաբար՝ Պիտեր վան Ռայուֆե, հավանաբար՝ Maria de Knuijt?, Magdalena van Ruijven? և Jacob Dissius?
https://www.wga.hu/html/v/vermeer/03a/16ladyv.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03a/16ladyv1.html կայք
Ծանոթագրություններ
 The Music Lesson (Vermeer) Վիքիպահեստում

Նկարը գտնվում է Թագավորական հավաքածուում։

Պատմություն խմբագրել

«Երաժշտության դասը» նկարը Թագավորական հավաքածուի կազմում է գտնվում Անգլիայի թագավոր Ջորջի III-ի կառավարման ժամանակաշրջանից։ Նկարը ձեռք բերելիս մտածել են, որ կտավի հեղինակը Ֆրանց վան Միրիս ավագն է ստորագրության սխալ վերծանման պատճառով։ 1866 թվականին ֆրանսիացի լրագրող, քննադատ Թեսֆիլե Թորեն նկարը վերագրել է Վերմեերին, թեև որոշ գիտնականներ թերահավատորեն են մոտենում՝ դա Վերմեերի աշխատանքն է, թե՝ ոչ[4]։ Ջորջի III-ը մտադիր չի եղել գնելու «Երաժշտության դասը» կտավը, սակայն աշխատանքը եղել է հյուպատոս Ժոզեֆ Սմիթի վաճառած հավաքածուի մաս, որը ներառել է գրքեր, որոնք անհրաժեշտ էին թագավորին, ուստի նա գնել է նաև նկարը[5]։ Նկարը վաճառվել է Դելֆտում 1696 թվականի մայիսին՝ որպես Յակոբ Դիսուսի հավաքածուի մաս, որը ներառում էր նաև Վերմեերի պարտիտուրան։ 1718 թվականին այն ձեռք է բերել վենետիկցի նկարիչ Ջովաննի Անտոնիո Պելլեգրինին, որի հավաքածուն հետագայում գնել է Սմիթը[4]։

Գրականություն խմբագրել

  • Liedtke, Walter A. (2001). Vermeer and the Delft School. Metropolitan Museum of Art. ISBN 9780870999734.
  • Marjorie E. Wieseman, Vermeer and Music: The Art of Love and Leisure, exhibition catalog, National Gallery Company 2013.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/199369
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.royalcollection.org.uk/collection/405346/lady-at-the-virginals-with-a-gentleman
  3. https://www.rct.uk/collection/search#/1/collection/405346/lady-at-the-virginals-with-a-gentleman
  4. 4,0 4,1 «The Royal Collection». The Royal Collection. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. «The Lowlifes Take over the Palace, The Sunday Mail, May 1, 2005». Findarticles.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտության դասը (նկար)» հոդվածին։