NBA բոլոր աստղերի հավաքական
NBA բոլոր աստղերի հավաքական (անգլ.՝ All-NBA Team), սիմվոլիկ հավաքական, որը ըստ պարբերական մրցաշրջանի տվյալների կազված է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բասկետբոլիստներից։ Հավաքականի կազմը որոշվում է ԱՄՆ-ի և Կանադայի սպորտային լրագրողների և մեկնաբանիչների քվեարկությամբ[1]։ Բոլոր աստղերի հավաքականը ընտրվում է 1946 թվականից։ Հավաքականը կազմված է երեք հնգյակ խաղացողներից, այսինքն ընդամենը 15 բասկետբոլիստ։ Մինչ 1988 թվականը ընտրվում էր երկու հնգյակ։
Քվեարկությունը կատարվում է հետևյալ ձևով՝ յուրաքանչյուր քվեարկող ներակյացնում է 15 հոգուց կազմված իր հավաքականը, եթե խաղացողը ընտրվում է առաջին հնգյակի մեջ, ստանում է 5 միավոր, երկրորդ հավաքականի մեջ՝ 3 միավոր, իսկ երրորդ հավաքականի մեջ՝ 1 միավոր։ Խաղացողները ըստ իրենց հավաքած միավորների, ընգրկվում են առաջին, երկրորդ, երրորդ հավաքականի մեջ կամ ընդհանրապես չեն ընտրվում հավաքականի մեջ։ 1952 թվականին Բոբ Դևիսը և Դոլֆ Շեյեսը հավաքեցին միևնույն քանակով միավորներ և երկուսն էլ ընդգրկվեցին առաջին հնգյակի մեջ[1]։ 1946 թվականից մինչև 1955 թվականը խաղացողները անկախ իրենց խաղալու դիրքից ընդգրկվում էին հավաքականի մեջ, բայց 1956 թվականից հնգյակը միշտ կազմված է մեկ կենտրոնականից, երկու հարձակվողներից և երկու պաշտպաններից[2]։
Քարիմ Աբդուլ-Ջաբարը, Կոբի Բրայանտը և Թիմ Դանքանը ընտրվել են բոլոր աստղերի հավաքականի մեջ 15 անգամ, և ընդգրկումների քանակով համարվում են ռեկորդակիրներ։ Կարլ Մելոունը և Շաքիլ Օ'Նիլը ընդգրկվել են հավաքականի մեջ 14 անգամ։
Հաղթողներ
խմբագրելՑույց է տալիս, որ խաղացողը դեռ հանդես է գալիս NBA-ում | |
Խաղացողներ, որոնք ընդգրկված են Բասկետբոլի փառքի սրահի մեջ | |
Խաղացող (X) | X, բոլոր աստղեր հավաքականի մեջ ընդգրկումների քանակ |
Խաղացող (թավատառ) | Նշում են խաղացողներին, որոնք այն նույն տարի ստացել են ամենաթանկ խաղացողի (MVP) կոչում[a] |