Քևին Մակհեյլ
Քևին Էդվարդ Մակհեյլ (անգլ.՝ Kevin Edward McHale, դեկտեմբերի 19, 1957, Hibbing, Սենտ Լուիս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլային մարզիչ։ Ողջ մասնագիտական կարիերան (1980–1993) անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում, խաղացել է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ 2011-2015 թվականները զբաղեցրել է է «Հյուսթոն Ռոքեթս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։
Քևին Մակհեյլ Kevin McHale | ||
Դիրքը | Կենտրոնական/ Ծանր հարձակվող | |
---|---|---|
Համար | № 32 | |
Ի ծնե տրված անունը | Քևին Էդվարդ Մակհեյլ Kevin Edward McHale | |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1957 (67 տարեկան) | |
Ծննդավայր | Հիբինգ, Մինեսոտա, ԱՄՆ | |
Հասակ | 2,08 մ | |
Քաշ | 95 կգ | |
Դպրոց | Հիբինգի ավագ դպրոց (Հիբինգ, Մինեսոտա) | |
համալսարան | Մինեսոտայի համալսարան (1976–1980) | |
Դրաֆթի տարի | 1980 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 3-րդ | |
Դրաֆթ ակումբ | Բոստոն Սելտիքս | |
Կարիերա սկիզբ | 1980–1993 | |
Կարիերայի պատմություն
| ||
Որպես բասկետբոլիստ՝ Բոստոն Սելտիքս (1980–1993) Որպես մարզիչ՝ Մինեսոտա Թիմբերվուլվզ (2005, 2008–2009) Հյուստոն Ռոքեթս (2011–2015) | ||
Մրցանակներ
| ||
| ||
«Բոստոն Սելտիքսի» կազմում Մակհեյլը 1981, 1984 և 1986 թվականներին հաղթել է NBA-ի առաջնությունը՝ թիմակցելով Լարի Բըրդին և Ռոբերտ Փերիշին։
Բասկետբոլիստի կարիերայից հեռանալով Մակհեյլը 1993 թվականին աշխատանքի է անցնում «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում՝ ստանձնելով հեռուստավերլուծաբանի, ակումբի գլխավոր մենեջերի, և ի վերջո գլխավոր մարզչի պաշտոններ։ 1999 թվականին առաջադրվել է Բասկետբոլի փառքի սրահ[1]։ Ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցուցակում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի պաշտոնական կայք – փառքի սրահի ընտրյալները». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ NBA.com՝ Քևին Մակհեյլ. ամփոփում