Սեմյուել Ջեյմս Կասել (անգլSamuel James Cassell, նոյեմբերի 18, 1969(1969-11-18), Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլային մարզիչ, նախկին բասկետբոլիստ, խաղարկող։ Ներկա պահին հանդիսանում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբի մարզչական կազմի անդամ։

Սեմ Կասել
Sam Cassel

Դիրքը Խաղարկող
Համար № 10, 19, 20, 28
Ի ծնե տրված անունը Սեմյուել Ջեյմս Կասել
Samuel James Cassell
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 18, 1969 (54 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Հասակ 1,91 մ
Քաշ 85 կգ
Դպրոց Փոլ Լոուրենս Դունբար
Մայնի կենտրոնական ինստիտուտ
համալսարան Սան Հասինտո (1989–1991)
«Ֆլորիդա սթեյթ» (1991–1993)
Դրաֆթի տարի 1993 / ռաունդ` 1 / ընտր.` 24-րդ
Դրաֆթ ակումբ Հյուստոն Ռոքեթս
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (1996)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (1996–1997)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Ջերսի Նեթս (1997–1999)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլոուքի Բաքս (1999–2003)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄինեսոտա Թիմբերվուլվզ (2003–2005)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Կլիպերս (2005–2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2008)
Որպես մարզչի օգնական՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎաշինգթոն Վիզարդս (2009-2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Կլիպերս (2014–2020)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2020-այժմ)
Մրցանակներ

Կարիերայի ցուցանիշներ
Միավորներ
15 635 (15,7 մ/խ)
Փոխանցումներ
5939 (6,0 փ/խ)
Անդրադարձներ
3221 (3,2 ա/խ)
Կասելը (աջից) փորձում է քաջալերել Կարոն Բատլերին

Ուսանողական առաջնությունը Ֆլորիդայի նահանգային համալսարանում անցկացնելուց հետո Կասելը ընտրվում է 24-րդը 1993 թվականի NBA դրաֆթում՝ «Հյուստոն Ռոքեթսի» կողմից։ «Հյուստոնի» կազմում անցկացրած առաջին երկու մրցաշրջաններում Կասելը երկու տարի անընդմեջ հաղթել է NBA-ի առաջնությունը։ Երրորդ անգամ NBA-ի չեմպիոն Կասելը հռչակվում է 2008 թվականին՝ «Բոստոն Սելտիքսի» կազմում։

Մասնագիտական կարիերայի ընթացքում Կասելը մեկ անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star) և մեկ անգամ էլ դարձել «All-NBA երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքականի անդամ։

Հանդես է եկել նաև «Դալաս Մավերիքս», «Նյու Ջերսի Նեթս», «Միլոուքի Բաքս», «Մինեսոտա Թիմբերվուլվզ» և «Լոս Անջելես Կլիպերս» ակումբներում։

Արտաքին հղումներ խմբագրել