Բրենդոն Ռոյ
Բրենդոն Դաուեյն Ռոյ (անգլ.՝ Brandon Dawayne Roy, հուլիսի 23, 1984, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ)[1], ամերիկացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» և «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբներում։
Բրենդոն Ռոյ | ||
Դիրքը | Հարձակվող պաշտպան | |
---|---|---|
Համար | № 7, 3 | |
Ի ծնե տրված անունը | Brandon Dawayne Roy Բրենդոն Դաուեյն Ռոյ | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 23, 1984 (40 տարեկան) | |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,98 մ | |
Քաշ | 96 կգ | |
Դպրոց | Գարֆիլդի ավագ դպրոց (Սիեթլ, Վաշինգտոն) | |
համալսարան | Վաշինգտոն (2002–2006) | |
Դրաֆթի տարի | 2006 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ | |
Դրաֆթ ակումբ | Մինեսոտա Թիմբերվուլվզ | |
Կարիերայի պատմություն
| ||
Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2006–2011) Մինեսոտա Թիմբերվուլվզ (2012–2013) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Ծնվել է Սիեթլում (Վաշինգտոն նահանգ)։ Հաճախել է Սիեթլի «Գարֆիլդ» ավագ դպրոցը՝ համարվելով նահանգի լավագույն դպրոցական բասկետբոլիստներից մեկը։ Ուսանողական առաջնության շրջանակներում ներկայացերել է Վաշինգտոնի համալսարանը, որն ավարտելուց հետո ընտրվել NBA-ի 2006 թվականի դրաֆթի 6-րդ ընտրությամբ՝ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից։ Մեկնարկային մրցաշրջանում ճանաչվել է տարվա նորեկ։ Զաք Ռենդոլֆի՝ ակումբից հեռանալուց հետո, Ռոյը դառնում է թիմի ավագը։
Մասնագիտական կարիերայում Ռոյը 3 անգամ ճանաչվել է NBA աստղ, ինչպես նաև մի քանի անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում։
2011 թվականին Ռոյն ստիպված է լինում հայտարարել կարիերայից վաղաժամ հեռանալու մասին, բացատրելով, որ ոտքերի ծնկներն այնքան էին դեգեներացվել, որ ոսկրերի միջև աճառային հյուսվածքները չափազանց վնասվել էին[2][3]։ 2012 թվականին Ռոյն հայտարարում է, որ բավականաչափ ապաքինվել է և ցանկանում է վերադառնալ NBA։ Ռոյի հետ նոր պայմանագիր է կնքում «Մինեսոտա Թիմբերվուլվզը»։ Նախամրցաշարային խաղերից մեկում Ռոյը կրկին վնասվածք է ստանում և ստիպված վիահատում աջ ծունկը։ «Թիմբերվուլվզի» կազմում խաղալով ընդամենը 5 հանդիպում, Ռոյը կրկին հեռանում է կարիերայից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բրենդոն Ռոյի վիճակագրություն». «Բասկետբոլ-ռեֆերենս». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ ««Բլեյզերսի» Բրենդոն Ռոյը հեռանալու է կարիերայից». ESPN.com. 2011 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Միգեր, Շոն (2011 թ․ դեկտեմբերի 10). ««Թրեյլ Բլեյզերս». Բրենդոն Ռոյը հայտարարում է կարիերայից հեռանալու մասին. «Հիանալի ճամփորդություն էր»». «Օրեգոնիան». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.